Երեմիա 47։1-7
-
Փղշտացիների մասին մարգարեություն (1-7)
47 Ահա այն լուրը, որ Եհովան Երեմիա մարգարեին հայտնեց փղշտացիների մասին,+ երբ փարավոնը դեռ չէր նվաճել Գազան:
2 Եհովան ասում է.
«Հյուսիսից ջրեր են գալիս:
Դրանք հորդահոս հեղեղի են վերածվելուԵվ ողողելու են այդ երկիրն ու դրանում եղող ամեն բան՝Քաղաքը և դրա բնակիչներին:
Մարդիկ կաղաղակեն,Եվ երկրի բոլոր բնակիչները կոռնան:
3 Լսելով նրա նժույգների սմբակների դոփյունը,Նրա մարտակառքերի դղրդյունըԵվ նրա անիվների շառաչյունը՝Հայրերը կփախչեն ու անգամ չեն շրջվի իրենց որդիների կողմը,Որովհետև վախից նրանց ձեռքերը կթուլանան.
4 Չէ՞ որ գալու է այն օրը, երբ բոլոր փղշտացիները կկործանվեն,+Երբ Տյուրոսի+ ու Սիդոնի+ մնացած դաշնակիցները կոչնչացվեն:
Եհովան վերացնելու է փղշտացիներին՝Կաֆթոր*+ կղզուց գաղթածներին, ովքեր դեռ կենդանի են:
5 Գազան կճաղատանա,*Ասկաղոնը լռության է մատնվել:+
Ո՛վ հովտի ողջ մնացած ժողովուրդ,Մինչև ե՞րբ ես քեզ վրա կտրվածքներ անելու:+
6 Ո՛վ Եհովայի սուր,+Ե՞րբ ես հանգիստ առնելու:
Ե՛տ քաշվիր քո պատյանը,Կա՛նգ առ ու հանդարտվի՛ր:
7 Ինչպե՞ս կարող է այն հանդարտվել,Երբ Եհովան է նրան հրաման տվել,Ասկաղոնի ու ծովեզերքի դեմ ուղարկել:+
Այնտեղ է նրան նշանակել»: