Երեմիա 48։1-47

  • Մովաբի մասին մարգարեություն (1-47)

48  Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, Մովաբի+ մասին ասում է. «Վա՜յ Նաբավին,+ որովհետև կործանվել է: Կարիաթեմը+ խայտառակվել է և գրավվել,Ապահով ապաստարանը* ամոթահար է եղել ու խարխլվել:+   Ոչ ոք այլևս չի գովում Մովաբին: Եսեբոնում+ նրա կործանումն են ծրագրում. «Եկեք գնանք, բնաջնջենք նրան, որ դադարի ազգ լինելուց»: Մադմե՛ն, դու էլ ես լռելու,Քանի որ քո հետևից սուր է գալիս:   Որոնայիմից+ աղաղակ է լսվում: Այն հիմնահատակ ավերվել է ու կործանվել:   Մովաբը տապալվել է,Նրա երեխաները բարձրաձայն լացում են:   Լուիթ տանող զառիվերը մարդիկ լացով են բարձրանում: Որոնայիմից իջնող ճանապարհին ողբերգության պատճառով դառնագին աղաղակ է լսվում:+   Փախե՛ք, փրկե՛ք ձեր կյանքը: Դուք անապատի գիհու պես եք դառնալու:   Ո՛վ Մովաբ, քանի որ ապավինում ես քո ձեռքբերումներին ու քո գանձերին,Դու էլ ես նվաճվելու: Քամոսը+ գերեվարվելու էԻր քահանաների ու իշխանների հետ:   Ավերողը կհարձակվի բոլոր քաղաքների վրա,Եվ ոչ մի քաղաք չի ազատվի:+ Հովիտը կկործանվի,Եվ հարթավայրը* կավերվի, ինչպես որ Եհովան ասել է:   Մովաբի համար ճանապարհին ցուցանշան դրեք,Որովհետև երբ նրա քաղաքները ավերակների վերածվեն, նա կփախչի: Այդ քաղաքները զարհուրելի տեսարան կդառնան,Եվ դրանցում բնակվող չի լինի:+ 10  Անիծյալ է Եհովայի հանձնարարությունը անփութորեն կատարողը,Անիծյալ է իր սուրը արյուն թափելուց հետ պահողը: 11  Մովաբացիները երիտասարդ տարիներից ի վեր խաղաղ են ապրել,Ինչպես գինին՝ նստվածքի վրա: Նրանց մի անոթից մյուսը չեն լցրել,Եվ նրանք երբեք գերության չեն տարվել: Դրա համար էլ նրանց համը նույնն է մնացել,Եվ նրանց բույրը չի փոխվել: 12  Ուստի օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես նրանց մոտ մարդիկ կուղարկեմ, որոնք գլխիվայր կշրջեն նրանց, կդատարկեն նրանց անոթները և ջարդուփշուր կանեն նրանց մեծ սափորները: 13  Մովաբացիները կամաչեն Քամոսի պատճառով, ինչպես որ իսրայելացիները ամաչեցին Բեթելի պատճառով, որին ապավինում էին:+ 14  Ինչպե՞ս եք համարձակվում ասել. «Մենք հզոր ռազմիկներ ենք՝ պատերազմելու պատրաստ»:+ 15  Մովաբն ավերվել է,Թշնամիները ներխուժել են նրա քաղաքները:+ Նրա ամենաընտիր երիտասարդները սպանվել են,+Ասում է Թագավորը, ում անունը Զորքերի տեր Եհովա է:+ 16  Շուտով մովաբացիների վրա աղետ է գալու,Եվ նրանց վերջը արագորեն մոտենում է:+ 17  Նրանց բոլոր հարևանները կկարեկցեն նրանց՝Բոլորը, ովքեր գիտեն նրանց համբավի մասին:* Թող նրանք ասեն նրանց. «Ինչպե՜ս կոտրվեց զորավոր գավազանը՝ փառքի գավազանը»: 18  Իջիր փառքի աթոռիցԵվ ծարավից ցամաքած՝ նստիր, ո՛վ Դեբոնում+ բնակվող դուստր,Որովհետև Մովաբը կործանողը քո դեմ է դուրս եկելԵվ քո ամրությունները գետնին է հավասարեցնելու:+ 19  Կանգնիր ճանապարհին ու նայիր, ո՛վ Արոերի+ բնակիչ: Հարցրու փախչող և փրկվող կանանց ու տղամարդկանց. «Ի՞նչ է պատահել»: 20  Մովաբը ամոթահար է եղել, նրան սարսափն է պատել: Ողբացեք ու աղաղակեք,Պատմեք Առնոնում,+ որ Մովաբն ավերվել է: 21  Դատաստան է իրագործվել հարթավայրի նկատմամբ,+ Քոլոնի, Հասսայի+ և Մեֆայաթի+ նկատմամբ, 22  Դեբոնի,+ Նաբավի,+ Բեթ-Դեբլաթեմի, 23  Կարիաթեմի,+ Բեթ-Գամոլի, Բեթ-Մեոնի,+ 24  Կարիոթի+ և Բոսրայի՝ Մովաբի բոլոր քաղաքների նկատմամբ՝ հեռու թե մոտիկ: 25  Մովաբը զրկվել է ուժից,*Նրա բազուկը կոտրվել է,– ասում է Եհովան:– 26  Հարբեցրե՛ք նրան,+ որովհետև նա մեծամտանալով Եհովայի դեմ է դուրս եկել:+ Մովաբը թավալվում է իր փսխածի մեջԵվ ծաղրի առարկա է դարձել: 27  Մի՞թե նախկինում Իսրայելին չէիր ծաղրում:+ Մի՞թե նրան տեսել էին գողություն անելիս,Որ նրա մասին վատն էիր խոսում ու գլուխդ տարուբերում: 28  Ո՛վ Մովաբի բնակիչներ, հեռացեք քաղաքներից և ժայռերում բնակվեք,Դարձեք աղավնիների պես, որոնք բույն են դնում կիրճի պատերին: 29  «Մենք լսել ենք Մովաբի հպարտության մասին. նա շատ գոռոզ է: Լսել ենք նրա մեծամտության, հպարտության, ինքնագոհության և գոռոզ սրտի մասին»:+ 30  Ես գիտեմ, որ նա բարկացկոտ է,– ասում է Եհովան,–Բայց նրա դատարկ խոսքերը ոչ մի բան չեն իրագործի. Նա ոչինչ էլ չի անի: 31  Ուստի ես կողբամ Մովաբի համար,Կաղաղակեմ ողջ Մովաբի համարԵվ սուգ կանեմ Կիր-Հարեսի բնակիչների համար:+ 32  Ո՛վ Սեբամայի+ խաղողենի,Քեզ համար ավելի շատ կլացեմ, քան Հազերի+ համար: Քո ծաղկող ընձյուղները ծովից անցել են: Հասել են մինչև ծովը, մինչև Հազեր: Քո ամառային մրգերի և քո խաղողի բերքի վրաԿործանողն է հարձակվել:+ 33  Ուրախությունն ու ցնծությունը լքել են պտղատու այգիներն ու Մովաբը:+ Ես հնձաններից գինին վերացրել եմ. Ոչ ոք ուրախ բացականչություններով խաղող չի տրորի: Ձայներ կլսվեն, բայց ոչ ուրախության:+ 34  Եսեբոնից+ աղաղակները հասնում են մինչև Ելեալե,+Դրանք լսվում են մինչև իսկ Հասսայում,+Սեգորից հասնում են մինչև Որոնայիմ+ և Էգլաթ-Շելիշա: Նույնիսկ Նեմերիմի ջրերը կցամաքեն:+ 35  Ես այնպես կանեմ,– ասում է Եհովան,–Որ Մովաբի սրբավայրերում զոհ մատուցողԵվ իր աստծու համար խունկ ծխեցնող այլևս չլինի: 36  Այդ պատճառով սիրտս Մովաբի համար սրնգի* պես կհառաչի+Եվ Կիր-Հարեսի բնակիչների համար սրնգի պես սուգ կանի,Քանի որ նրա կուտակած հարստությունն ի չիք կլինի: 37  Բոլորի գլուխները ճաղատ են,+Եվ մորուքները՝ սափրած: Բոլորի ձեռքերին կտրվածքներ կան,+Իսկ գոտկատեղին՝ քուրձ:+ 38  Մովաբի բոլոր տանիքների վրաԵվ բոլոր հրապարակներումՄիայն լացուկոծ է լսվում,Որովհետև ես փշրել եմ Մովաբը,Ինչպես անպետք մի անոթ,– ասում է Եհովան:– 39  Ի՜նչ սարսափած է նա: Ողբացե՜ք, մարդի՛կ: Ինչպե՜ս նահանջեց Մովաբը՝ ամոթահար եղած: Նա ծաղրի առարկա դարձավ,Սարսափելի տեսարան՝ իր բոլոր հարևանների համար: 40  Սա է ասում Եհովան. «Ինչպես որ արծիվն է սլանում զոհի վրա,+Այնպես էլ թշնամին իր թևերը կտարածի Մովաբի վրա:+ 41  Նրա քաղաքները կգրավենԵվ ամրոցները կզավթեն: Այդ օրը Մովաբի ռազմիկների սիրտըԾննդաբերող կնոջ սրտի պես կլինի: 42  Մովաբը կոչնչանա ու կդադարի ժողովուրդ լինելուց,+Որովհետև նա մեծամտանալով Եհովայի դեմ է դուրս եկել:+ 43  Սարսափ, փոս ու թակարդ են քեզ սպասում,Ո՛վ Մովաբի բնակիչ,– ասում է Եհովան:– 44  Սարսափից փախչողը փոսը կընկնի,Փոսից դուրս եկողը թակարդը կընկնի,Որովհետև գալու է այն տարին,– ասում է Եհովան,–Երբ ես պատժելու եմ Մովաբին: 45  Փախչողները, ուժասպառ եղած, կանգնել են Եսեբոնի ստվերում: Եսեբոնից կրակ դուրս կգա,Եվ Սեհոնից՝ բոց:+ Այն կայրի Մովաբի ճակատըԵվ վայրագ ռազմիկների գանգերը:+ 46  Վա՜յ քեզ, ո՛վ Մովաբ: Քամոսի+ ժողովուրդը կործանվել է,Քո որդիները գերեվարվել են,Քո դուստրերը գերի են տարվել:+ 47  Բայց վերջին օրերում մովաբացի գերիներին վերադարձնելու եմ,– ասում է Եհովան:– Այստեղ ավարտվում են Մովաբի վերաբերյալ դատաստանական խոսքերը»»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «բարձունքը»:
Կամ՝ «բարձրավանդակը»:
Բռց.՝ «նրանց անունը»:
Բռց.՝ «Մովաբի եղջյուրը կոտրվել է»: Բառարանում տես «Եղջյուր»:
Թաղումների ժամանակ սովորաբար սրնգով տխուր երաժշտություն էին նվագում: