Երեմիա 5։1-31

  • Ժողովուրդը մերժում է Եհովայի խրատը (1-13)

  • Ժողովրդի վրա աղետ է գալու, բայց նա չի բնաջնջվելու (14-19)

  • Եհովան հաշիվ է պահանջում ժողովրդից (20-31)

5  Շրջեք Երուսաղեմի փողոցներում,Ուշադիր նայեք ձեր շուրջը,Փնտրեք և տեսեք, թե արդյոք հրապարակներումԿգտնե՞ք գոնե մեկ արդար մարդու,+Գոնե մեկի, ով ձգտում է հավատարիմ լինել,Եվ ես կներեմ այս քաղաքի բնակիչներին:   Անգամ եթե նրանք ասեն՝ «Երդվում եմ Եհովայի գոյությամբ»,Միևնույն է, սուտ երդում տված կլինեն:+   Ո՛վ Եհովա, մի՞թե դու չես փնտրում նրանց, ովքեր հավատարիմ են:+ Դու պատժեցիր քո ժողովրդին, բայց դա նրա վրա չազդեց: Բնաջնջեցիր նրան, բայց մեկ է, նա չխրատվեց:+ Նա պնդաճակատ դարձավ*+Եվ չուզեց քեզ մոտ վերադառնալ:+   Բայց ես ինքս ինձ ասացի. «Նրանք պետք է որ անգետ մարդիկ լինեն,Հիմարաբար են վարվում, քանի որ չգիտեն Եհովայի կամքը*Եվ իրենց Աստծու օրենքները:   Ես կգնամ նշանավոր մարդկանց մոտ ու կխոսեմ նրանց հետ. Նրանք հաստատ կիմանան Եհովայի կամքըԵվ իրենց Աստծու օրենքները:+ Սակայն նրանք բոլորը կոտրել էին հնազանդության լուծըՈւ քանդել էին դրա կապերը»:   Ահա թե ինչու է անտառի առյուծը հարձակվում նրանց վրա,Տափաստանների գայլը թալանում նրանց,Եվ ընձառյուծը արթուն սպասում նրանց քաղաքների մոտ: Այնտեղից ամեն դուրս եկողին նա պատառոտում է,Որովհետև նրանց մեղքերը շատ են,Նրանց դավաճանություններն անհաշիվ են:+   Ինչպե՞ս կարող եմ ներել քեզ այս ամենի համար: Քո որդիները լքել են ինձԵվ կեղծ աստծով են երդվում:+ Ես նրանց տվել եմ այն ամենը, ինչի կարիքն ունեցել են,Բայց նրանք շարունակում էին դավաճանել ինձԵվ խմբերով գնում էին մարմնավաճառի տուն:   Նրանք ասես կրքով մոլեգնած ձիեր լինեն,Որոնք տռփանքով վրնջում են՝ ցանկանալով ուրիշի կնոջը:+   «Մի՞թե այս ամենի համար հաշիվ չպիտի պահանջեմ նրանցից,– ասում է Եհովան,–Մի՞թե վրեժխնդիր չպիտի լինեմ այսպիսի ազգից:+ 10  Գնացեք Երուսաղեմի խաղողի այգիները և ավերեք դրանք,Բայց ամբողջությամբ չոչնչացնեք:+ Կտրեք ոստերը,Որովհետև դրանք Եհովային չեն պատկանում: 11  Իսրայելն ու ՀուդանԾայրաստիճան անհավատարիմ եղան իմ հանդեպ,– ասում է Եհովան:+ 12  Նրանք ուրացել են ինձ՝ Եհովայիս, և ասում են. «Նա ոչինչ չի անի:*+ Ոչ մի աղետ էլ չի գա մեզ վրա: Ո՛չ սուր կտեսնենք, ո՛չ էլ սով»:+ 13  Մարգարեները փուչ խոսքեր են ասում,Եվ նրանց բերանից դուրս եկած խոսքը Աստծուց չէ: Թող նրանք ոչնչի վերածվեն»: 14  Դրա համար էլ Զորքերի տեր Եհովա Աստված ասում է. «Քանի որ նրանք այդպիսի բաներ են ասում,Ես իմ խոսքերը քո բերանում կրակ եմ դարձնում,+Իսկ այս ժողովուրդը փայտ կլինի,Որին կրակը կլափի:+ 15  Ո՛վ Իսրայել, հեռավոր երկրից մի ազգ եմ բերում քեզ վրա,+– ասում է Եհովան,–Ազգ, որը հին ժամանակներից ի վեր գոյություն ունի՝Մի վաղեմի ազգ,Որի լեզուն դու չգիտես,Եվ չես հասկանում, թե ինչ է խոսում:+ 16  Նրանց կապարճը բաց գերեզմանի է նման,Նրանք բոլորը ռազմիկներ են: 17  Նրանք խժռելու են քո հունձն ու հացը,+Խժռելու են քո որդիներին ու դուստրերին,Քո հոտերն ու նախիրները,Քո խաղողենիներն ու թզենիներըԵվ սրով ավերելու են քո ամրացված քաղաքները, որոնց վրա հույս ես դնում: 18  Բայց նույնիսկ այդ ժամանակ,– ասում է Եհովան,– ես ձեզ չեմ բնաջնջի:+ 19  Եվ եթե հարցնեն՝ «Մեր Աստված Եհովան ինչո՞ւ այդպես վարվեց մեզ հետ», կասես նրանց. «Քանի որ լքեցիք ինձ և սկսեցիք օտար աստծու ծառայել ձեր երկրում, ուստի օտարների կծառայեք մի երկրում, որը ձերը չէ»:+ 20  Այս մասին հայտնեք Հակոբի սերունդներինԵվ հրապարակեք Հուդայում՝ ասելով. 21  «Լսեք, ո՛վ անմիտ ու անխոհեմ մարդիկ.*+ Դուք աչքեր ունեք, բայց չեք տեսնում,+Ականջներ ունեք, բայց չեք լսում:+ 22  Մի՞թե ինձնից չեք վախենում,– ասում է Եհովան,–Չպե՞տք է արդյոք դողայիք իմ առաջ. Չէ՞ որ ես եմ ծովի համար ավազը դրել որպես սահման,Որ դրանից այն կողմ չանցնի. դա հարատև կանոն է: Թեև ալիքները մոլեգնում են, բայց չեն կարողանում անցնել այդ սահմանը,Թեև շառաչում են, բայց չեն կարողանում հատել այն:+ 23  Սակայն այս ժողովուրդը համառ ու ըմբոստ սիրտ ունի: Այդ մարդիկ թողել են ինձ ու իրենց ճանապարհով գնացել:+ 24  Նրանք չեն ասում. «Եկեք վախենանք մեր Աստծուց՝ Եհովայից,Ով ճիշտ ժամանակին անձրև է տալիս՝Աշնանային ու գարնանային անձրևներ,Եվ ով հոգ է տանում, որ կարողանանք սահմանված շաբաթներին հունձ անել»»:+ 25  Ձեր անօրենությունները արգելք են դարձել այս ամենի համար,Ձեր մեղքերը զրկել են ձեզ այս բարիքներից:+ 26  Իմ ժողովրդի մեջ չար մարդիկ կան: Նրանք սպասում են իրենց զոհին, ինչպես դարան մտած թռչնորսները,Եվ մահացու ծուղակներ են լարում: Նրանք մարդկանց են որսում: 27  Նրանց տները լի են խաբեությամբ,Ինչպես մի վանդակ, որը լի է թռչուններով:+ Դրա համար էլ նրանք հզորացել ու հարստացել են: 28  Նրանք գիրացել են, ու այդ պատճառով նրանց մաշկը հարթ է: Նրանք չարությամբ են լցված,Որբերի իրավունքները չեն պաշտպանում դատարանում,+Քանի որ միայն իրենց բարօրության մասին են մտածումԵվ աղքատներին զրկում են արդարադատությունից:+ 29  Մի՞թե այս ամենի համար հաշիվ չպիտի պահանջեմ նրանցից,– ասում է Եհովան,–Մի՞թե վրեժխնդիր չպիտի լինեմ այսպիսի ազգից: 30  Այս երկրում զարհուրելի և սարսափազդու բաներ են կատարվում. 31  Մարգարեները սուտ բաներ են մարգարեանում,+Քահանաներն իշխում են ժողովրդի վրա՝ չարաշահելով իրենց դիրքը,Իսկ իմ ժողովրդին դա դուր է գալիս:+ Բայց ի՞նչ եք անելու, երբ վերջը գա»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Իրենց երեսները ապառաժից կարծր դարձրին»:
Բռց.՝ «ճանապարհը»:
Կամ հնարավոր է՝ «Նա գոյություն չունի»:
Բռց.՝ «ո՛վ անմիտ մարդիկ, որ սիրտ չունեք»: