Երեմիա 50։1-46

  • Բաբելոնի մասին մարգարեություն (1-46)

    • «Փախե՛ք Բաբելոնից» (8)

    • Իսրայելի ժողովուրդը հետ կբերվի (17-19)

    • Բաբելոնի ջրերը կցամաքեն (38)

    • Բաբելոնը անբնակ կդառնա (39, 40)

50  Ահա թե Եհովան Երեմիա մարգարեի միջոցով ինչ ասաց Բաբելոնի՝+ քաղդեացիների երկրի մասին.   «Պատմե՛ք այդ մասին ազգերի մեջ, հայտարարե՛ք,Նշանասյո՛ւն կանգնեցրեք, ազդարարե՛ք,Ոչինչ մի՛ թաքցրեք: Ասե՛ք. «Բաբելոնը գրավվել է,+Բելը խայտառակվել է,+Մարոդաքը սարսափահար է եղել: Բաբելոնի արձանները խայտառակվել են,Նրա գարշելի կուռքերը* սարսափահար են եղել»:   Որովհետև հյուսիսից նրա վրա մի ազգ է հարձակվել,+Այն ամայացնում է նրա երկիրը,Ոչ մի բնակիչ այնտեղ չի մնացել: Թե՛ մարդիկ, թե՛ կենդանիները հեռացել են,Բոլորը փախել գնացել են:  Այդ ժամանակ,– ասում է Եհովան,– Իսրայելի և Հուդայի ժողովուրդը միասին կգան.+ լաց լինելով կգան+ և իրենց Աստված Եհովայի առաջնորդությունը կփնտրեն:+  Նրանք Սիոն տանող ճանապարհը կհարցնեն: Դեմքով դեպի այդ կողմը շրջվելով՝+ կասեն. «Եկեք նորից Եհովայի ժողովուրդը դառնանք հավիտենական ուխտով, որը չի մոռացվի»:+  Իմ ժողովուրդը կորած ոչխարների հոտ է դարձել:+ Նրանց հովիվները մոլորեցրել են նրանց,+ լեռներն են քշել տարել: Նրանք սարից սար ու բլրից բլուր թափառեցին և մոռացան իրենց հանգստի տեղը:  Ովքեր գտնում էին նրանց, խժռում էին:+ Թշնամիներն ասում էին. «Մենք մեղավոր չենք. չէ՞ որ նրանք մեղք են գործել Եհովայի դեմ, ում մեջ արդարություն է բնակվում, Եհովայի դեմ, ով իրենց նախահայրերի հույսն է»:   Փախե՛ք Բաբելոնից,Դո՛ւրս եկեք քաղդեացիների երկրից,+Հոտին առաջնորդող կենդանիների պե՛ս եղեք,   Որովհետև հյուսիսի երկրից մեծամեծ ազգեր եմ ոտքի հանելուԵվ Բաբելոնի դեմ տանելու:+ Նրանք մարտական կարգով շարվելու են նրա դիմացՈւ գրավելու են նրան: Նրանց նետերը նման են հզոր ռազմիկի նետերի,Որոնք ծնողներից խլում են երեխաներին:+ Նրանք անարդյունք հետ չեն դառնում: 10  Քաղդեան ավար կդառնա:+ Բոլոր նրան թալանողները լիովին գոհ կլինեն ավարով,+– ասում է Եհովան:– 11  Դուք ուրախանում+ ու ցնծում էիք,Երբ կողոպտում էիք իմ սեփականությունը:+ Դուք թռչկոտում* էիք, ինչպես երինջը՝ խոտի վրա,Եվ վրնջում էիք նժույգի պես: 12  Ձեր մայրը ամոթով է մնացել,+Ձեզ ծնողը հիասթափված է: Նա ամենաաննշան ազգն է՝Անջուր տափաստան և չոր անապատ:+ 13  Եհովան իր բարկությունը կթափի Բաբելոնի վրա և անբնակ կդարձնի նրան,+Նա ամբողջովին կամայանա:+ Նրա մոտով անցնողը սարսափած կնայիԵվ կսուլի՝ տեսնելով նրա վրա եկած բոլոր պատուհասները:+ 14  Ո՛վ աղեղնավորներ,Ամեն կողմից մարտական կարգով շարվե՛ք Բաբելոնի դեմ: Նետահարե՛ք նրան, մի՛ խնայեք նետերը,+Որովհետև նա Եհովայի դեմ է մեղք գործել:+ 15  Բոլոր կողմերից մարտագո՛չ արձակեք: Նա հանձնվել է: Նրա սյուները տապալվել են, պարիսպները՝ փլուզվել,+Որովհետև սա Եհովայի վրեժխնդրությունն է:+ Վրեժխնդի՛ր եղեք նրանից,Նրա հետ վարվեք այնպես, ինչպես որ ինքն է վարվել:+ 16  Կոտորե՛ք Բաբելոնում սերմ ցանողներինԵվ հնձի ժամանակ մանգաղ բռնողներին:+ Անողոք սրից փրկվելու համար ամեն մարդ հետ կդառնա իր ժողովրդի մոտ,Ամեն մեկն իր երկիր կփախչի:+ 17  Իսրայելացիները մոլորված ոչխարներ են:+ Առյուծները այս ու այն կողմ են քշել նրանց:+ Սկզբում Ասորեստանի թագավորը նրանց խժռեց,+ իսկ հետո Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը կրծեց նրանց ոսկորները:+ 18  Ուստի սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելոնի թագավորի ու նրա երկրի հետ կվարվեմ այնպես, ինչպես որ Ասորեստանի թագավորի հետ վարվեցի:+ 19  Իսրայելին կվերադարձնեմ իր արոտավայրը,+ և նա կարածի Կարմեղոսի ու Բասանի վրա:+ Նա կկշտանա Եփրեմի լեռներում+ ու Գաղաադում»:+ 20  Այդ ժամանակ կփնտրեն Իսրայելի մեղքը,Բայց չեն գտնի,– ասում է Եհովան,–Հուդայի մեղքերը նույնպես չեն գտնի,Որովհետև ես կներեմ նրանց, ում թույլ կտամ ողջ մնալ:+ 21  Հարձակվիր Մերաթայիմի երկրի և Փակուդի բնակիչների վրա:+ Թող նրանք բնաջնջվեն ու վերանան:– ասում է Եհովան,–Արա այն, ինչ քեզ կարգադրեցի: 22  Պատերազմի ձայն է լսվում այս երկրում,Մեծ կոտորած է: 23  Ինչպե՜ս կոտրվեց ու փշրվեց ողջ երկրի դարբնոցային մուրճը:+ Ինչպե՜ս Բաբելոնը զարհուրելի տեսարան դարձավ ազգերի մեջ:+ 24  Ես թակարդ լարեցի քեզ համար, և դու բռնվեցիր, ո՛վ Բաբելոն,Բայց չհասկացար դա: Քեզ գտան ու բռնեցին,+Որովհետև դու Եհովայի դեմ էիր դուրս եկել: 25  Եհովան բացել է իր զինանոցըԵվ հանում է իր բարկության զենքերը,+Որովհետև Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան,Գործ ունի անելու քաղդեացիների երկրում: 26  Ամենահեռավոր վայրերից դուրս եկեք նրա դեմ:+ Բացեք նրա ամբարները,+Ցորենի դեզերի պես կիտեք նրա ունեցվածքըԵվ ոչնչացրեք այն:+ Թող ոչ ոք նրանում ողջ չմնա: 27  Մորթեք նրա բոլոր մատղաշ ցլերը,+Թող նրանք սպանդանոց իջնեն: Վա՜յ նրանց, քանի որ նրանց օրը՝Նրանց հատուցման ժամը, եկել է: 28  Լսվում են փախչողների ձայները՝Նրանց, ովքեր փրկվում են Բաբելոնից,Որպեսզի Սիոնում պատմեն մեր Աստված Եհովայի վրեժխնդրության մասին,Իր տաճարի համար վրեժխնդիր լինելու մասին:+ 29  Ընդդեմ Բաբելոնի աղեղնավորներ կանչեք՝Բոլոր աղեղ լարողներին:*+ Նրա շուրջբոլորը բանակ դրեք և թույլ մի՛ տվեք, որ մեկը փախչի: Հատուցեք նրան՝ ըստ իր գործերի,+Նրա հետ վարվեք այնպես, ինչպես ինքն է վարվել.+ Չէ՞ որ նա հանդգնորեն Եհովայի՝ Իսրայելի Սրբի դեմ է դուրս եկել:+ 30  Դրա համար նրա երիտասարդները կընկնեն հրապարակներում,+Եվ նրա բոլոր ռազմիկները կկործանվեն* այդ օրը,– ասում է Եհովան:– 31  Ես քո դեմ եմ,+ ո՛վ հանդուգն,+– ասում է Գերիշխան Տերը՝ Զորքերի տեր Եհովան,–Որովհետև գալու է քո օրը՝ քեզնից հաշիվ պահանջելու ժամանակը: 32  Ո՛վ հանդուգն, դու կսայթաքես ու կընկնես,Եվ չի լինի մեկը, ով կկանգնեցնի քեզ:+ Քո քաղաքները հրի կմատնեմ,Եվ կրակը կլափի քո շուրջը եղող ամեն բան»: 33  Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Իսրայելի և Հուդայի ժողովրդին ճնշում են,Եվ նրանց գերեվարողները բռնել են+Ու չեն ուզում բաց թողնել նրանց:+ 34  Սակայն նրանց Փրկագնողը ուժեղ է,+Զորքերի տեր Եհովա է նրա անունը:+ Նա անպայման կգործի ի պաշտպանություն նրանց,+Որպեսզի նրանց երկրին խաղաղություն տա+Եվ Բաբելոնի բնակիչներին խառնաշփոթի մեջ գցի:+ 35  Սուր է ուղարկվելու քաղդեացիների դեմ,– ասում է Եհովան,–Բաբելոնի բնակիչների, իշխանների և իմաստունների դեմ:+ 36  Սուր է ուղարկվելու դատարկախոսների* դեմ, և նրանք հիմարաբար են վարվելու: Սուր է ուղարկվելու նրա ռազմիկների դեմ, և նրանք սարսափելու են:+ 37  Սուր է ուղարկվելու նրանց նժույգների ու մարտակառքերի դեմ: Այն ուղարկվելու է նաև նրանում ապրող բոլոր օտարազգիների դեմ,Եվ նրանք կանանց պես են դառնալու:+ Սուր է ուղարկվելու նրա գանձերի դեմ, և դրանք թալանվելու են:+ 38  Վա՜յ նրա ջրերին, դրանք ցամաքելու են,+Որովհետև նա կուռքերի երկիր է,+Եվ մարդիկ իրենց սարսափելի տեսիլքների պատճառով խելացնորի պես են վարվում: 39  Դրա համար այնտեղ անապատի գազաններ են բնակվելու ոռնացող կենդանիների հետ,Այնտեղ ջայլամներ են բնակվելու:+ Ոչ ոք այնտեղ այլևս չի ապրելու,Եվ այն երբեք բնակավայր չի լինելու:+ 40  Ինչպես որ եղավ այն ժամանակ, երբ Աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը+ և նրա հարևան քաղաքները, այնպես էլ կլինի այդ ժամանակ,+– ասում է Եհովան,– ոչ ոք չի ապրի այնտեղ, և ոչ մի մարդ բնակություն չի հաստատի:+ 41  Հյուսիսից մի ժողովուրդ է գալիս,Մի մեծ ազգ և հզոր թագավորներ են+ պատրաստվում արշավելԵրկրի ամենահեռավոր վայրերից:+ 42  Աղեղ ու տեգ են նրանք կրում:+ Դաժան են ու անողորմ:+ Նրանց ձայնը նման է փոթորկահույզ ծովի ձայնին,+Երբ սլանում են իրենց ձիերով: Մեկ մարդու պես մարտական կարգով նրանք քո դեմ են շարվում, ո՛վ Բաբելոնի դուստր:+ 43  Բաբելոնի թագավորը լսեց նրանց մասին լուրը,+Եվ նրա ձեռքերը թուլացան:+ Նա տանջվում ու տառապում էԾննդաբերող կնոջ պես: 44  Ինչպես առյուծն է դուրս գալիս Հորդանանի փարթամ մացառուտներից, այնպես էլ ոմն մեկը կգա ու կհարձակվի ապահով արոտավայրերի վրա, և ես մի ակնթարթում այնպես կանեմ, որ նրանք* փախչեն իրենց երկրից: Ես իմ ընտրյալի՛ն կնշանակեմ այդ երկրի ղեկավար,+ որովհետև ո՞վ է ինձ նման, ո՞վ կարող է մարտահրավեր նետել ինձ, և ո՞ր հովիվը կարող է ընդդիմանալ ինձ:+ 45  Ուրեմն լսեք, թե Եհովան ինչ վճիռ է կայացրել Բաբելոնի վերաբերյալ+ և թե ինչ է մտադրվել անել ընդդեմ քաղդեացիների երկրի. Նրանց արարքների պատճառով նա ամայացնելու է նրանց արոտավայրը,Եվ նրանց հոտի գառներին քարշ տալով տանելու են:+ 46  Բաբելոնն այնպիսի աղմուկով են գրավելու, որ երկիրը ցնցվելու է,Եվ ազգերի մեջ աղաղակ է լսվելու»:+

Ծանոթագրություններ

«Գարշելի կուռքեր» թարգմանված եբր. բառը, հնարավոր է, ծագումնաբանորեն կապված է մի բառի հետ, որը նշանակում է «գոմաղբ»: Այն գործածվում է արհամարհանք արտահայտելու համար:
Կամ՝ «սմբակներով դոփում»:
Կամ՝ «ճկողներին»:
Բռց.՝ «կլռեցվեն»:
Կամ՝ «սուտ մարգարեների»:
Ըստ ամենայնի, խոսքը Բաբելոնի բնակիչների մասին է: