Երեմիա 51։1-64
51 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Ես կործանարար քամի եմ բարձրացնումԲաբելոնի+ և Լեբ-Քամայի* բնակիչների դեմ:
2 Բաբելոնի դեմ քամհարներ կուղարկեմ,Որոնք կքամհարեն նրան և այդ երկիրը կդատարկեն:
Աղետի օրը նրանք բոլոր կողմերից նրա վրա կհարձակվեն:+
3 Թող նրա աղեղնավորը իր աղեղը չլարի,*Եվ զրահ հագածներից ոչ մեկը թող չկանգնի:
Նրա երիտասարդներին մի՛ կարեկցեք,+Նրա ողջ զորքին կոտորեք:
4 Նրանք սպանված կընկնեն քաղդեացիների երկրում,Խոցված՝ նրա փողոցներում:+
5 Իսրայելն ու Հուդան չեն այրիացել. նրանց Աստվածը՝ Զորքերի տեր Եհովան, նրանց չի թողել:+
Մինչդեռ քաղդեացիների երկիրը Իսրայելի Սրբի առաջ մեղքերի մեջ թաղված է:
6 Փախե՛ք ԲաբելոնիցԵվ ձեր կյանքը փրկե՛ք,+Որ նրա մեղքերի պատճառով չկործանվեք,Որովհետև դա Եհովայի վրեժխնդրության ժամանակն է.
Նա հատուցում է Բաբելոնին նրա արարքների համար:+
7 Բաբելոնը ոսկե բաժակ էր Եհովայի ձեռքինԵվ հարբեցնում էր ողջ երկիրը:
Ազգերը խմել են նրա գինուց,+Այդ պատճառով խելագարվել են:+
8 Հանկարծակի վայր ընկավ Բաբելոնը, նա ջախջախված է:+
Ողբացեք նրա վրա,+Նրա ցավը մեղմելու համար բալասան բերեք. թերևս բուժվի»:
9 «Մենք փորձեցինք բուժել Բաբելոնին, բայց ոչինչ չօգնեց:
Թողեք նրան, և եկեք ամեն մեկս մեր երկիր գնանք,+Որովհետև նրա մեղքը մինչև երկինք է հասել՝Մինչև ամպերն է բարձրացել:+
10 Եհովան արդարություն է մեզ համար հաստատել:+
Գնանք և Սիոնում պատմենք, թե մեր Աստված Եհովան ինչ է արել»:+
11 «Սրե՛ք նետերը:+ Վերցրե՛ք կլոր վահանները:
Եհովան մարերի թագավորներին մղել է, որ պատերազմեն,*+Որովհետև նա մտադրվել է կործանել Բաբելոնը:
Դա Եհովայի վրեժն է՝ նրա տաճարի համար իր վրեժխնդրությունը:
12 Նշանասյո՛ւն կանգնեցրեք+ Բաբելոնի պարիսպների դիմաց:
Ուժեղացրե՛ք հսկողությունը և ժամապահնե՛ր նշանակեք:
Դարաննե՛ր պատրաստեք,Որովհետև Եհովան մարտավարություն է մշակել,Եվ նա իրագործելու է իր խոստումը՝ իր ասած խոսքը ընդդեմ Բաբելոնի բնակիչների»:+
13 Ո՛վ կին, որ բնակվում ես շատ ջրերի վրա+Ու մեծ հարստություն ունես,+Քո վերջը եկել է, դու այլևս հարստություն չես կուտակի:+
14 Զորքերի տեր Եհովան երդվել է իրենով.
«Քեզ մարդկանցով եմ լցնելու՝ մորեխների չափ շատ,Եվ նրանք ցնծությամբ կգոչեն քո հանդեպ տարած հաղթանակի համար»:+
15 Նա է իր զորությամբ պտղաբեր երկիրը ստեղծել,Իր իմաստությամբ այն հաստատել+Եվ իր հասկացողությամբ երկինքը տարածել:+
16 Երբ նա խոսում է,Ջրերը երկնքում շառաչում են:
Նա ամպեր* է բարձրացնում երկրի ծայրերից,Կայծակներ է ուղարկում՝ անձրևին ուղեկից,*Եվ քամի է հանում իր ամբարներից:+
17 Բոլոր մարդիկ անխոհեմ են վարվում և գիտելիք չունեն:
Մետաղագործները կամաչեն, որ կուռքեր են պատրաստել,+Որովհետև նրանց ձուլածո արձանները խաբեություն են,Դրանցում ոգի* չկա:+
18 Դրանք փուչ են+ և ծաղրանքի արժանի:
Երբ գա հատուցման օրը, դրանք կչքվեն:
19 Սակայն Հակոբի Բաժինը դրանց նման չէ,Որովհետև նա ամեն բանի Ստեղծողն է,Նա իր սեփականության գավազանն է:*+
Զորքերի տեր Եհովա է նրա անունը:+
20 «Դու մահակ ես ինձ համար՝ պատերազմի զենք:
Քեզնով ես ազգերին կջախջախեմԵվ թագավորություններ կկործանեմ:
21 Քեզնով կջախջախեմ ձիուն ու հեծյալին,Մարտակառքն ու կառապանին:
22 Քեզնով կջախջախեմ տղամարդուն ու կնոջը,Տարեցին ու պատանուն,Երիտասարդ տղային ու աղջկան:
23 Քեզնով կջախջախեմ հովվին ու նրա հոտին,Հողագործին ու նրա լծկան կենդանիներին,Կառավարիչներին ու փոխկառավարիչներին:
24 Ես կհատուցեմ Բաբելոնին և Քաղդեայի բոլոր բնակիչներինԻրենց բոլոր չար գործերի համար, որ Սիոնում արել են ձեր աչքի առաջ,+– ասում է Եհովան:–
25 Ես քո դեմ եմ,+ ո՛վ ավերող լեռ,– ասում է Եհովան,–Քո դեմ եմ, ո՛վ ամբողջ երկիրը ավերող:+
Ձեռքս կմեկնեմ ու քեզ ժայռերից ցած կգլորեմ,Քեզ այրված լեռ կդարձնեմ:
26 Քեզանից չեն վերցնի ո՛չ անկյունաքար, ո՛չ էլ հիմնաքար,Որովհետև դու հավիտյան ամայի վայր ես լինելու»,+– ասում է Եհովան:
27 «Այս երկրում նշանասյուն կանգնեցրեք:+
Եղջերափող փչեք ազգերի մեջ:
Ազգերին պատրաստեք* նրա դեմ պատերազմելու:
Արարատի,+ Միննիի և Ասքանազի թագավորությունները կանչեք, որ նրա դեմ դուրս գան:+
Զինվորագրողի նշանակեք, որ զորք հավաքի նրա դեմ:
Թող ձիերը մորեխների թրթուրների պես դուրս գան:
28 Ազգերին պատրաստեք* նրա դեմ պատերազմելու,Պատրաստեք Մարաստանի+ թագավորներին, նրա կառավարիչներին և բոլոր փոխկառավարիչներին,Նաև նրանց տիրապետության տակ եղող տարածքները:
29 Երկիրը կդողա ու կցնցվի,Որովհետև այն, ինչ Եհովան մտադրել է ընդդեմ Բաբելոնի, իրագործելու է,Բաբելոնը սարսափելի տեսարան է դառնալու և ամայանալու է:+
30 Բաբելոնի ռազմիկներն այլևս չեն կռվում,Նրանք փակվել են իրենց ամրոցներում:
Ուժասպառ են եղել+Եվ կանանց պես դարձել:+
Բաբելոնի տները հրդեհվել են,Նրա նիգերը՝ կոտրվել:+
31 Սուրհանդակը վազում է մյուս սուրհանդակին ընդառաջ,Եվ լրաբերը՝ մեկ ուրիշ լրաբերին ընդառաջ,Որպեսզի Բաբելոնի թագավորին հայտնեն, որ նրա քաղաքը ամբողջությամբ գրավված է,+
32 Ծանծաղուտները զավթվել են,+Պապիրուսե նավակներն այրվել են,Եվ զինվորները սարսափահար են եղել»:
33 Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը.
«Բաբելոնի դուստրը կալատեղի* նման է:
Նրան կալսելու* ժամանակն է:
Մի փոքր ևս, և կգա նրան հնձելու ժամանակը»:
34 «Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը խժռել է ինձ,+Շփոթմունքի մեջ է գցելՈւ դատարկ անոթ դարձրել:
Մեծ օձի նման ինձ կուլ է տվել,+Իր ստամոքսը իմ ունեցած ընտիր բաներով է լցրել:
Հեղեղի պես ինձ սրբել-տարել է:
35 Ինձ հասցված վերքերը թող Բաբելոնի վրա էլ լինեն,– ասում է Սիոնի բնակիչը:+–
Թող իմ արյան համար Քաղդեայի բնակիչները պատասխանատու լինեն,– ասում է Երուսաղեմը»:
36 Ուստի սա է ասում Եհովան.
«Ես կպաշտպանեմ քո դատը,+Քո վրեժը կառնեմ:+
Նրա ծովը կցամաքեցնեմ և ջրհորները կչորացնեմ:+
37 Բաբելոնը քարերի կույտ կդառնա,+Շնագայլերի որջ,+Սարսափազդու տեսարան և ծաղրի* առարկա:
Այնտեղ մարդու շունչ չի լինի:+
38 Բոլորը* միասին առյուծների պես կմռնչանԵվ կորյունների նման կմռլտան:
39 Երբ նրանք ոգևորված լինեն, ես խնջույք կկազմակերպեմ նրանց համարԵվ կհարբեցնեմ, որպեսզի զվարճանան:+
Դրանից հետո նրանք հավերժական քնով կքնենԵվ չեն արթնանա,+– ասում է Եհովան:–
40 Ես նրանց մորթվելու կտանեմ, ինչպես ոչխարներին են տանում,Ինչպես արու ոչխարներին՝ այծերի հետ:
41 Ինչպե՜ս գրավվեց Սիսակը,*+Ինչպե՜ս զավթվեց ողջ երկրի Փառքը:+
Բաբելոնը զարհուրելի տեսարան է դարձել ազգերի համար:
42 Ծովը բարձրացել է Բաբելոնի վրա,Խռովալից ալիքները ծածկել են նրան:
43 Նրա քաղաքները սարսափազդու տեսարան են դարձել, անջուր երկիր և անապատ,Մի երկիր, որտեղ մարդու շունչ չի լինելու, և ոչ ոք այնտեղով չի անցնելու:+
44 Բաբելոնում Բելին+ պատժելու եմ,Նրա բերանից իր կուլ տվածը հանելու եմ:+
Ազգերն այլևս նրա մոտ չեն հորդի,Եվ Բաբելոնի պարիսպը կընկնի:+
45 Դո՛ւրս արի նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ,+Փրկի՛ր քո կյանքը,+ քանի որ Եհովան խիստ բարկացած է նրա վրա:+
46 Մի՛ վախեցիր ու մի՛ սարսափիր այն լուրից, որ կլսես այդ երկրում:
Այն կհասնի մեկ տարվա մեջ,Եվ հաջորդ տարում մեկ ուրիշ լուր կհասնի այն մասին,Որ երկրում բռնություն է տիրում, և որ ղեկավարը ղեկավարի դեմ է դուրս եկել:
47 Ուստի օրեր են գալիս,Երբ ես ոչնչացնելու եմ Բաբելոնի կուռքերը:
Այդ երկիրը կխայտառակվի,Եվ նրա բոլոր սպանվածների դիակները ընկած կմնան այնտեղ:+
48 Երկինքն ու երկիրը և դրանցում եղող ամեն բանԲացականչելու են՝ ցնծալով Բաբելոնի անկման համար,+Որովհետև հյուսիսից գալու են նրան կործանողները,+– ասում է Եհովան:–
49 Բաբելոնի պատճառով ոչ միայն իսրայելացիները սպանվեցին,+Այլև ողջ երկրի սպանված մարդիկ ընկան Բաբելոնում:
50 Ո՛վ սրից ազատվածներ, գնացե՛ք, մի՛ կանգնեք:+
Դո՛ւք, որ հեռու եք գտնվում, հիշե՛ք Եհովային,Եվ թող Երուսաղեմը ձեր սրտում լինի»:+
51 «Մենք խայտառակվել ենք, որովհետև մեզ ծաղրել են:
Նվաստացումը ծածկել է մեր երեսը,Որովհետև օտարազգիները ներխուժել են Եհովայի տան սուրբ վայրերը»:+
52 «Դրա համար օրեր են գալիս,– ասում է Եհովան,–Երբ ես ոչնչացնելու եմ նրա կուռքերը,Եվ նրա ողջ երկրում վիրավորները ցավից հառաչելու են:+
53 Եթե նույնիսկ Բաբելոնը բարձրանա երկինք,+Եթե անգամ անառիկ դարձնի իր վեր խոյացող ամրությունները,Ես կործանողներ կուղարկեմ նրա դեմ,+– ասում է Եհովան:–
54 Լսե՛ք, Բաբելոնից աղաղակ է լսվում,+Քաղդեացիների երկրից՝ մեծ աղետի ձայն,+
55 Որովհետև Եհովան կործանում է Բաբելոնը:
Նա լռեցնելու է նրա բարձր ձայնը,Եվ նրա թշնամիների ձայնը նման է լինելու փոթորկոտ ալիքների շառաչյունի.
Նրանց ձայնը լսելի կլինի:
56 Բաբելոնի դեմ կործանող է գալու,+Նրա ռազմիկները գերեվարվելու են,+Նրանց աղեղները կոտրվելու են,Որովհետև Եհովան հատուցող Աստված է:+
Նա անպայման կհատուցի:+
57 Ես կհարբեցնեմ նրա իշխաններին ու իմաստուններին,+Կառավարիչներին, փոխկառավարիչներին ու ռազմիկներին.
Նրանք հավերժական քնով կքնեն ու չեն արթնանա»,+–Ասում է Թագավորը, ում անունը Զորքերի տեր Եհովա է:
58 Զորքերի տեր Եհովան ասում է.
«Թեպետ Բաբելոնի պարիսպները հաստ են, սակայն հիմնահատակ փլուզվելու են,+Թեպետ նրա դարպասները բարձր են, սակայն հրի են մատնվելու:
Ժողովուրդները զուր են ջանք գործադրելու,Ազգերը իրենց ուժերը սպառելու են մի բանի վրա, ինչը հրո ճարակ է դառնալու»:+
59 Երեմիա մարգարեն պատվեր տվեց Մաասիայի որդի Ներիայի որդի+ Սարայիային, երբ նա Հուդայի Սեդեկիա թագավորի հետ նրա իշխանության չորրորդ տարում գնաց Բաբելոն: Սարայիան սենեկապետ էր:
60 Երեմիան մեկ գրքի մեջ գրեց այն բոլոր աղետների մասին, որոնք պետք է գային Բաբելոնի վրա: Նա գրի առավ Բաբելոնի մասին ասված այս բոլոր խոսքերը:
61 Հետո Երեմիան ասաց Սարայիային. «Երբ գնաս Բաբելոն ու այն տեսնես, բարձրաձայն կկարդաս այս բոլոր խոսքերը:
62 Ապա կասես. «Ո՛վ Եհովա, դու ասացիր, որ այս քաղաքը կործանվելու է և ամայանալու՝ այնտեղ ո՛չ մարդ է լինելու, ո՛չ էլ կենդանի: Այն հավերժ անբնակ է մնալու»:+
63 Երբ կարդաս վերջացնես այս գիրքը, դրան մի քար կկապես, Եփրատի մեջ կնետես
64 և կասես. «Ահա այսպես կխորտակվի Բաբելոնը ու երբեք չի բարձրանա+ այն աղետից հետո, որը բերելու եմ նրա վրա: Եվ նրա բնակիչները ուժասպառ կլինեն»»:+
Այստեղ ավարտվում են Երեմիայի խոսքերը:
Ծանոթագրություններ
^ Ըստ երևույթին, սա Քաղդեայի գաղտնանունն է:
^ Կամ՝ «չճկի»:
^ Բռց.՝ «արթնացրել է մարերի թագավորների ոգին»:
^ Կամ՝ «գոլորշի»:
^ Կամ հնարավոր է՝ «Բացում է անձրևի ջրարգելակները»:
^ Կամ՝ «շունչ»:
^ Կամ հնարավոր է՝ «Նա ստեղծել է անգամ իր ժառանգության գավազանը»:
^ Բռց.՝ «սրբագործեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
^ Բռց.՝ «սրբագործեք»: Բառարանում տես «Սրբագործել»:
^ Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
^ Նշանակում է «հացահատիկի հասկերը կամնաքարերով տրորել, մանրել»:
^ Բռց.՝ «սուլելու»:
^ Այսինքն՝ Բաբելոնի բնակիչները:
^ Ըստ երևույթին, սա Բաբելոնի գաղտնանունն է: