Երեմիա 52։1-34

  • Սեդեկիան ապստամբում է Բաբելոնի դեմ (1-3)

  • Նաբուգոդոնոսորը պաշարում է Երուսաղեմը (4-11)

  • Քաղաքի և տաճարի կործանումը (12-23)

  • Ժողովուրդը գերեվարվում է Բաբելոն (24-30)

  • Հովաքինը բանտից ազատ է արձակվում (31-34)

52  Սեդեկիան+ 21 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 11 տարի իշխեց Երուսաղեմում: Նրա մոր անունը Ամիտալ էր,+ որը լեբնացի Երեմիայի դուստրն էր:  Սեդեկիան արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում. նա արեց այն բոլոր վատ բաները, որոնք Հովակիմն էր արել:+  Երուսաղեմում և Հուդայում տեղի ունեցան աղետալի դեպքեր, քանի որ Եհովան բարկացել էր, և նա ի վերջո մերժեց այնտեղի բնակիչներին:+ Սեդեկիան ապստամբեց Բաբելոնի թագավորի դեմ:+  Սեդեկիայի իշխանության իններորդ տարում՝ տասներորդ ամսվա տասներորդ օրը, Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը իր ողջ զորքով դուրս եկավ Երուսաղեմի դեմ, բանակ դրեց դրա դիմաց և շուրջը պարիսպ կառուցեց, որ պաշարի այն:+  Քաղաքը պաշարման մեջ մնաց մինչև Սեդեկիայի իշխանության 11-րդ տարին:  Չորրորդ ամսվա իններորդ օրն էր.+ քաղաքում սաստիկ սով էր, և ժողովուրդը ուտելիք չուներ:+  Քաղդեացիներն ի վերջո ճեղքեցին քաղաքի պարիսպը, ու թեև քաղաքը դեռ շրջապատված էր նրանց կողմից, սակայն բոլոր զինվորները գիշերը արքունական պարտեզի մոտի երկու պարիսպների միջև գտնվող դարպասով փախան քաղաքից: Նրանք գնացին Արաբա տանող ճանապարհով:+  Բայց քաղդեացիների զորքը հետապնդեց Սեդեկիա+ թագավորին և Երիքովի անապատային հարթավայրում հասավ նրան, իսկ թագավորի բոլոր զինվորները, թողնելով նրան, այս ու այն կողմ ցրվեցին:  Սեդեկիային բռնեցին ու տարան Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբլա, որը Եմաթում է, և նա նրա նկատմամբ դատավճիռ կայացրեց: 10  Բաբելոնի թագավորը Սեդեկիայի որդիներին նրա աչքի առաջ սպանեց, նաև Ռեբլայում սպանեց Հուդայի բոլոր իշխաններին: 11  Ապա Բաբելոնի թագավորը կուրացրեց Սեդեկիային,+ կապեց նրան պղնձե շղթաներով, տարավ Բաբելոն, բանտ գցեց և ցմահ այնտեղ պահեց: 12  Հինգերորդ ամսվա տասներորդ օրը, այսինքն՝ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորի իշխանության 19-րդ տարում, Բաբելոնի թագավորի սպասավոր Նաբուզարդանը, որը պահակազորի պետն էր, եկավ Երուսաղեմ:+ 13  Նա հրի մատնեց Եհովայի տունը,+ թագավորի պալատը և Երուսաղեմի բոլոր տները: Նա այրեց նաև բոլոր մեծ տները: 14  Պահակազորի պետի հետ եկած քաղդեացիների ողջ զորքը քանդեց Երուսաղեմը շրջապատող պարիսպները:+ 15  Քաղաքում մնացած ժողովրդին, հասարակ մարդկանցից ոմանց, Բաբելոնի թագավորին հանձնված մարդկանց և մնացած հմուտ արհեստավորներին պահակազորի պետ Նաբուզարդանը գերության տարավ:+ 16  Բայց ամենաաղքատ մարդկանցից ոմանց նա թողեց երկրում, որ ծառայեն որպես խաղողագործներ և հարկադիր աշխատողներ:+ 17  Քաղդեացիները կոտրեցին Եհովայի տան պղնձե սյուները,+ սայլերն+ ու պղնձե ծովը,+ որ Եհովայի տանն էին, և ողջ պղինձը տարան Բաբելոն:+ 18  Նրանք վերցրին նաև դույլերը, բահերը, պատրույգի մկրատները, թասերը,+ անոթներն+ ու տաճարի ծառայության մեջ օգտագործվող պղնձե մյուս բոլոր պիտույքները: 19  Պահակազորի պետը վերցրեց մաքուր ոսկուց և մաքուր արծաթից պատրաստված տարաները,+ այրուքի ամանները,* թասերը, դույլերը, ճրագակալները,+ անոթներն ու ընծաների գավաթները:+ 20  Եհովայի տան համար Սողոմոն թագավորի պատրաստած երկու սյուների, ծովի, դրա տակ եղող 12 պղնձե եզների+ և սայլերի պղինձը այնքան շատ էր, որ հնարավոր չէր կշռել: 21  Յուրաքանչյուր սյան բարձրությունը 18 կանգուն էր, իսկ շրջագիծը, լարով չափած, 12 կանգուն:*+ Սյան պատի հաստությունը չորս մատնաչափ* էր, և մեջը դատարկ էր: 22  Ամեն սյան վրա հինգ կանգուն* բարձրության պղնձե խոյակ* կար:+ Խոյակների շուրջբոլորը ցանցաձև հյուսվածքով ու նռներով էր զարդարված՝ ամբողջովին պղնձից: Երկու սյուները և խոյակները զարդարող նռները իրար նման էին: 23  Յուրաքանչյուր սյունախոյակի շուրջը տեսանելի էր 96 նուռ: Ցանցաձև հյուսվածքի շուրջը ընդհանուր հաշվով 100 նուռ կար:+ 24  Բացի այդ՝ պահակազորի պետը իր հետ տարավ ավագ քահանա Սարայիային,+ երկրորդ քահանա Սոփոնիային+ և երեք դռնապաններին:+ 25  Քաղաքից տարավ նաև մի պալատականի, որը զինվորների հրամանատարն էր, քաղաքում գտնվող յոթ մարդու, որոնք թագավորի մտերիմներն* էին, զորագլխի քարտուղարին, որը զինվորագրում էր մարդկանց, և հասարակ ժողովրդից 60 հոգու, որոնք մնացել էին քաղաքում: 26  Պահակազորի պետ Նաբուզարդանը նրանց տարավ Բաբելոնի թագավորի մոտ՝ Ռեբլա: 27  Բաբելոնի թագավորը սպանեց նրանց Ռեբլայում,+ որը Եմաթում է: Այսպիսով՝ Հուդայի ժողովուրդը տեղահանվեց իր երկրից:+ 28  Ահա այն մարդկանց թիվը, որոնց Նաբուգոդոնոսորը գերի տարավ. յոթերորդ տարում՝ 3 023 հրեայի,+ 29  Նաբուգոդոնոսորի իշխանության 18-րդ տարում՝+ Երուսաղեմից 832 հոգու: 30  Նաբուգոդոնոսորի իշխանության 23-րդ տարում պահակազորի պետ Նաբուզարդանը հրեաներից 745 հոգու գերի տարավ:+ Ընդհանուր հաշվով գերության տարվեց 4 600 հոգի: 31  Հուդայի թագավոր Հովաքինի+ գերության 37-րդ տարում՝ 12-րդ ամսվա 25-րդ օրը, Բաբելոնի թագավոր Ելմարոդաքը իր թագավոր դառնալու տարում Հուդայի թագավոր Հովաքինին բանտից ազատեց:*+ 32  Նա բարյացակամորեն էր խոսում նրա հետ և նրան ավելի մեծ պատվի արժանացրեց, քան Բաբելոնում նրա հետ եղող մյուս թագավորներին:* 33  Հովաքինը հանեց բանտի իր հագուստները, և մինչև իր կյանքի վերջը նա թագավորի հետ էր սեղան նստում: 34  Իր ողջ կյանքի ընթացքում՝ մինչև մահ, Հովաքինը ամեն օր Բաբելոնի թագավորից ստանում էր իրեն հատկացված ուտելիքի բաժինը:

Ծանոթագրություններ

Այսինքն՝ այրված պատրույգը հանելու համար նախատեսված ամանները:
Սյան չափսերը՝ մոտ 8 × 5,3 մ: Տես հավելված Բ14:
Մոտ 7,4 սմ: Տես հավելված Բ14:
Մոտ 2,2 մ:
Այսինքն՝ սյունագլուխ:
Կամ՝ «խորհրդականները»:
Բռց.՝ «Հովաքինի գլուխը բարձրացրեց»:
Կամ՝ «և նրա գահը իր հետ եղող մյուս թագավորների գահից բարձր դրեց»: