Երեմիա 6։1-30

  • Երուսաղեմի պաշարումը մոտ է (1-9)

  • Եհովան խիստ բարկացած է Երուսաղեմի վրա (10-21)

    • Ասում են՝ «Խաղաղությո՜ւն է», մինչդեռ խաղաղություն չկա (14)

  • Հյուսիսից մի դաժան ազգ է ներխուժելու (22-26)

  • Երեմիան պետք է ծառայի որպես «մետաղ զտող» (27-30)

6  Ո՛վ Բենիամինի սերունդներ, փախեք Երուսաղեմից, ապաստան փնտրեք,Թեկուեում+ եղջերափող հնչեցրեք,+Բեթ-Աքարմայում կրակ վառեք որպես ազդանշան,Որովհետև հյուսիսից չարիք է մոտենում՝ մեծ աղետ:+   Սիոնի դուստրը գեղեցիկ ու նուրբ կնոջ է նման:+   Հովիվներն իրենց հոտերով կգան նրա մոտԵվ իրենց վրանները կկանգնեցնեն նրա շուրջը:+ Ամեն մեկն այնտեղ կարածեցնի իր հոտը:+   «Պատրաստվե՛ք պատերազմելու* Երուսաղեմի դեմ. Վե՛ր կացեք, եկեք կեսօրին հարձակվենք նրա վրա»: «Վա՜յ մեզ, որովհետև օրն ավարտվում է,Եվ երեկոյի ստվերները գնալով երկարում են»:   «Վե՛ր կացեք, եկեք գիշերով հարձակվենքՈւ կործանենք նրա ամրացված աշտարակները»:+   Զորքերի տեր Եհովան ասում է. «Ծառեր կտրեք ու Երուսաղեմի դիմաց պատնեշ կանգնեցրեք:+ Այդ քաղաքը հաշիվ պիտի տա,Քանի որ այնտեղ բռնությունից բացի ոչինչ չկա:+   Ինչպես որ ջրհորի ջուրն է միշտ թարմ,Այնպես էլ նա է իր չարությունը միշտ թարմ պահում: Բռնությանն ու ավերմանը վերջ չկա:+ Լոկ հիվանդություններ ու պատուհասներ եմ տեսնում:   Ուշադրություն դարձրու նախազգուշացմանը, ո՛վ Երուսաղեմ,Որ զզվանքով քեզնից երես չթեքեմ,+Որ ամայի ու անբնակ չդարձնեմ»:+   Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Իսրայելում ողջ մնացածներին կհավաքեն, ինչպես խաղողենու վերջին ողկույզները: Ձեռքդ կրկին մեկնիր, ինչպես խաղող հավաքողը»: 10  Ո՞ւմ հետ խոսեմ, ո՞ւմ զգուշացնեմ, ո՞վ կլսի ինձ: Նրանց ականջները փակ* են և ունակ չեն ուշադիր լսելու:+ Նրանք արհամարհում են Եհովայի խոսքը,+Եվ այն հաճելի չէ նրանց համար: 11  Եհովայի ցասումը վառվում է իմ մեջ,Հոգնել եմ այն մեջս պահելուց:+ «Փողոցներում իմ ցասման մասին հայտնիր* երեխաներին,+Նաև միասին հավաքված երիտասարդներին: Բոլորը գերեվարվելու են՝ ամուսինն ու իր կինը,Ծերն ու զառամյալը:+ 12  Նրանց տները, արտերը, ինչպես նաև կանայք ուրիշներին կտրվեն,+Որովհետև ես կմեկնեմ ձեռքս ու կպատժեմ այս երկրի բնակիչներին,– ասում է Եհովան:– 13  Բոլորը՝ թե՛ հասարակ, թե՛ անվանի մարդիկ,* անազնվորեն են շահ ստանում,+Թե՛ մարգարեն և թե՛ քահանան խարդախություն են անում:+ 14  Նրանք փորձում են մակերեսորեն բուժել իմ ժողովրդի վերքը՝*Ասելով՝ «Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն է»,Մինչդեռ խաղաղություն չկա:+ 15  Արդյոք նրանք ամաչո՞ւմ են իրենց նողկալի գործերի համար: Ո՛չ, չեն ամաչում: Նրանք անգամ չգիտեն՝ ամոթն ինչ է,+Ուստի կընկնեն ընկածների մեջ: Երբ պատժեմ նրանց, նրանք կսայթաքեն ու կընկնեն»,– ասում է Եհովան: 16  Եհովան ասում է. «Կանգնեք խաչմերուկներին ու նայեք,Հարցրեք վաղեմի ճանապարհների մասին,Հարցրեք, թե որն է ճիշտ ուղին, ու դրանով գնացեք+Եվ խաղաղություն կունենաք»: Բայց նրանք ասում են. «Չենք գնա այդ ուղով»:+ 17  «Ես ժամապահներ նշանակեցի,+ որոնք ասում էին. «Ուշադրություն դարձրեք եղջերափողի ձայնին»»:+ Բայց նրանք պատասխանում էին. «Ուշադրություն չենք դարձնի»:+ 18  «Ուստի լսեք, ո՛վ ազգեր,Եվ իմացեք, ո՛վ մարդիկ,Թե ինչ է պատահելու նրանց: 19  Լսի՛ր, ո՛վ երկիր: Այս ժողովրդի վրա ես աղետ եմ բերում՝+Նրա չար մտադրությունների պտուղը,Որովհետև նա ուշադրություն չդարձրեց իմ խոսքերինԵվ իմ օրենքը* մերժեց: 20  Ինչի՞ս է պետք կնդրուկը,* որ բերում ես Սաբայից,Եվ քաղցրաբույր խնկեղեգը՝ հեռավոր երկրից: Ես չեմ ընդունում ձեր ողջակեզները,Եվ ձեր զոհերը ինձ համար հաճելի չեն»:+ 21  Ուստի սա է ասում Եհովան. «Այս մարդկանց առաջ ես գայթակղության քարեր կդնեմ,Որոնց նրանք կբախվեն ու կընկնեն՝Հայրերը որդիների հետ միասին,Հարևանն ու նրա ընկերը. Բոլորը կկործանվեն»:+ 22  Ահա թե ինչ է ասում Եհովան. «Հյուսիսի երկրից մի ժողովուրդ է գալիս,Մի մեծ ազգ է վեր կենում երկրի հեռավոր վայրերից:+ 23  Նրանք աղեղ ու տեգ* են կրում: Նրանք դաժան են ու անգութ: Նրանց ձայնը ծովի շառաչյունի նման կլինի,Նրանք ձի կհեծնեն+Եվ ռազմիկների պես մարտական կարգով կշարվեն քո դեմ, ո՛վ Սիոնի դուստր»: 24  Նրանց մասին լուր լսեցինք,Եվ մեր ձեռքերը թուլացան:+ Անհանգստությունները համակեցին մեզ,Մենք տանջվում ենք ծննդաբերող կնոջ պես:+ 25  Մի՛ գնա դաշտՈւ մի՛ քայլիր ճանապարհով,Որովհետև թշնամին սուր ունի,Եվ ամենուր սարսափ է: 26  Իմ ժողովրդի դո՛ւստր,Քուրձ հագիր+ ու թավալվիր մոխրի մեջ: Դառնագին ողբա, սգա,+ ինչպես մինուճար որդու համար,Որովհետև կործանողը հանկարծակի վրա է հասնելու:+ 27  «Քեզ* իմ ժողովրդի մեջ մետաղ զտող նշանակեցի: Դու պիտի մանրակրկիտ ստուգես նրան,Ամեն բան նկատես ու քննես նրա գործերը: 28  Բոլորը ծայրաստիճան համառ են,+Զրպարտելով ման են գալիս,+Նրանք ասես պղինձ ու երկաթ լինեն: Բոլորն էլ ապականված են: 29  Դարբնոցի փուքսերն այրվել են,Այդ կրակից միայն կապար է դուրս գալիս: Հալեցնողը իզուր է հալեցնում,+Որովհետև չարերը չեն զատվել:+ 30  Այդ մարդկանց «մերժված արծաթ» կկոչեն,Քանի որ Եհովան մերժել է նրանց»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Սրբագործե՛ք պատերազմը»: Բառարանում տես «Սրբագործել»:
Բռց.՝ «անթլփատ»:
Բռց.՝ «թափիր այն»:
Բռց.՝ «փոքրից մեծ»:
Կամ՝ «կոտրվածքը»:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»:
Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:
Կարճ նիզակ:
Այսինքն՝ Երեմիային: