Երեմիա 7։1-34

  • Եհովայի տաճարի վրա հույս դնելը զուր է (1-11)

  • Տաճարը Սելովի պես է դառնալու (12-15)

  • Աստված դատապարտում է կեղծ երկրպագությունը (16-34)

    • Ժողովուրդը պաշտում է «Երկնքի թագուհուն» (18)

    • Հիննոմում երեխաներ են զոհաբերում (31)

7  Եհովան ասաց Երեմիային.  «Կանգնիր Եհովայի տան դարպասի մոտ ու ազդարարիր. «Լսե՛ք Եհովայի խոսքը, Հուդայի բոլո՛ր բնակիչներ, որ այս դարպասներով մտնում եք՝ Եհովայի առաջ խոնարհվելու:  Սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Թողեք ձեր բռնած ուղին և ճիշտն արեք, ու ես թույլ կտամ, որ շարունակեք բնակվել այս վայրում:+  Հույս մի՛ դրեք սուտ խոսքերի վրա ու մի՛ ասեք. «Սա* Եհովայի տաճարն է, Եհովայի տաճարը, Եհովայի տաճարը»:+  Եթե թողնեք ձեր բռնած ուղին ու ձեր գործերը, եթե որևէ մեկի ու նրա դրացու միջև եղած դատական գործում արդարությունը պաշտպանեք,+  եթե չճնշեք պանդուխտին, որբին* և այրուն,+ եթե անմեղ արյուն չթափեք այս երկրում և եթե չպաշտեք ուրիշ աստվածների՝ ձեզ վնաս բերելով,+  ես թույլ կտամ, որ շարունակեք բնակվել այս երկրում, որն առհավետ ձեր նախահայրերին եմ տվել»:  Բայց դուք սուտ խոսքերի վրա եք հույս դնում,+ ինչը ձեզ ոչ մի օգուտ չի տալու:  Մի՞թե կարող եք գողանալ,+ սպանել, դավաճանել ձեր կողակցին, սուտ երդում տալ,+ զոհեր մատուցել Բահաղին,+ պաշտել աստվածների, որոնց չէիք ճանաչում, 10  և այս բոլոր գարշելի բաներն անելով հանդերձ՝ գալ կանգնել իմ առաջ՝ իմ անունը կրող տան մեջ, ու ասել. «Մենք կփրկվենք»: 11  Մի՞թե իմ անունը կրող այս տանը դուք ավազակների որջի պես չեք վերաբերվում:+ Չէ՞ որ ես տեսնում եմ այդ ամենը,– ասում է Եհովան:– 12  Իսկ հիմա գնացեք Սելովում գտնվող այն վայրը,+ որը ես սկզբից ընտրել էի իմ անվան համար,+ և տեսեք, թե ինչպես եմ վարվել դրա հետ իմ ժողովրդի՝ Իսրայելի չարության պատճառով:+ 13  Բայց դուք շարունակեցիք անել այդ ամենը,– ասում է Եհովան:– Ու թեև ես կրկին ու կրկին խոսում* էի ձեզ հետ, դուք չէիք լսում,+ կանչում էի ձեզ, բայց չէիք պատասխանում:+ 14  Ուստի իմ անունը կրող այս տան հետ,+ որին դուք ապավինում եք,+ այս վայրի հետ, որը ձեզ ու ձեր նախահայրերին եմ տվել, կվարվեմ այնպես, ինչպես վարվեցի Սելովի հետ:+ 15  Ես կքշեմ ձեզ իմ առաջից, ինչպես որ քշեցի ձեր բոլոր եղբայրներին՝ Եփրեմի ողջ սերնդին»:+ 16  Բայց դու չաղոթես այս ժողովրդի համար, չլացես, չխնդրես ու չաղերսես ինձ,+ որովհետև քեզ չեմ լսելու:+ 17  Մի՞թե չես տեսնում, թե նրանք ինչ են անում Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի փողոցներում: 18  Որդիները փայտ են հավաքում, հայրերը կրակ են վառում, իսկ կանայք խմոր են հունցում, որ զոհաբերական բլիթներ թխեն Երկնքի թագուհու* համար,+ ըմպելիքի ընծաներ են մատուցում ուրիշ աստվածներին, որ վիրավորեն ինձ:+ 19  «Բայց մի՞թե ինձ են վիրավորում,*– ասում է Եհովան,– չէ՞ որ իրենք իրենց են վիրավորում՝ խայտառակ լինելով»:+ 20  Դրա համար Գերիշխան Տեր Եհովան ասում է. «Իմ բարկությունն ու ցասումը թափելու եմ այս վայրի,+ այս մարդկանց, կենդանիների, դաշտի ծառերի ու երկրի պտուղների վրա: Իմ զայրույթը կբորբոքվի ու չի հանգչի»:+ 21  Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Շարունակեք այդպես վարվել, ավելին՝ ձեր ողջակեզների հետ այլ զոհեր էլ բերեք, և ինքներդ կերեք դրանց միսը:+ 22  Այն օրը, երբ ձեր նախահայրերին հանեցի Եգիպտոսից, նրանց հետ չխոսեցի ողջակեզների և այլ զոհաբերությունների մասին, ոչ էլ դրանց վերաբերյալ հրահանգներ տվեցի:+ 23  Բայց նրանց այս պատվերը տվեցի. «Հնազանդվեք ինձ, ու ես ձեր Աստվածը կլինեմ, և դուք՝ իմ ժողովուրդը:+ Գնացեք այն ճանապարհներով, որոնցով ձեզ պատվիրում եմ գնալ, որ լավ լինի ձեզ համար»»:+ 24  Բայց նրանք չլսեցին ինձ և ուշադրություն չդարձրին իմ խոսքերին:+ Նրանք սխալ ուղի բռնեցին՝ առաջնորդվելով իրենց չար մտադրություններով և լսելով իրենց չար ու համառ սրտին:+ Նրանք հետ գնացին, ոչ թե առաջ: 25  Ձեր նախահայրերի՝ Եգիպտոսից դուրս գալու օրվանից մինչև այսօր ոչինչ չի փոխվել:+ Ես ձեզ մոտ էի ուղարկում իմ բոլոր ծառաներին՝ մարգարեներին, ամեն օր նորից ու նորից ուղարկում էի նրանց:*+ 26  Բայց ոչ ոք չէր լսում ինձ և ուշադրություն չէր դարձնում իմ խոսքերին:+ Այս ժողովուրդը համառ էր* ու իր նախահայրերից ավելի վատ վարվեց: 27  Այս բոլոր խոսքերը դու կասես նրանց,+ բայց քեզ չեն լսի, դու կկանչես նրանց, բայց պատասխան չեն տա: 28  Եվ դու կասես նրանց. «Սա այն ազգն է, որը չհնազանդվեց իր Աստված Եհովային և չցանկացավ խրատ ընդունել: Հավատարմությունը վերացել է, և այն անգամ չեն հիշատակում»:+ 29  «Կտրիր քո երկար* մազերն ու դեն նետիր և մերկ բլուրների վրա ողբերգ երգիր, որովհետև Եհովան մերժել է այս սերնդին, որն իրեն սաստիկ բարկացրել է, և լքելու է նրան: 30  Հուդայի բնակիչները արել են այն, ինչը չար է իմ աչքում,– ասում է Եհովան:– Իրենց գարշելի կուռքերը իմ անունը կրող տան մեջ են դրել, որ պղծեն այն:+ 31  Հիննոմի հովտում*+ գտնվող Տոֆեթում սրբավայրեր են կառուցել, որպեսզի այնտեղ իրենց որդիներին ու դուստրերին այրեն,+ ինչը ես նրանց չէի պատվիրել և մտքովս* անգամ չէր անցել:+ 32  Ուստի օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ այդ վայրը այլևս չեն կոչելու Տոֆեթ կամ Հիննոմի հովիտ, այլ կոչելու են Սպանության հովիտ: Տոֆեթում կթաղեն մահացածներին, մինչև որ այնտեղ այլևս տեղ չմնա:+ 33  Նրանց դիերը կերակուր կդառնան թռչունների ու գազանների համար, որոնց ոչ ոք չի քշի:+ 34  Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմի փողոցներում կլռեցնեմ ցնծության և ուրախության ձայները, փեսայի ու հարսի ձայները,+ որովհետև երկիրը ավերակ է դառնալու»»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Սրանք»: Այսինքն՝ տաճարի բոլոր շինությունները:
Կամ՝ «անհայր երեխային»:
Բռց.՝ «վաղ վեր էի կենում ու խոսում»:
Աստվածուհու տիտղոս, ում պաշտում էին հավատուրաց իսրայելացիները: Հավանաբար, պտղաբերության աստվածուհի էր:
Կամ՝ «վրդովեցնում»:
Բռց.՝ «ամեն օր վաղ վեր էի կենում և ուղարկում նրանց»:
Բռց.՝ «պնդացրեց իր պարանոցը»:
Կամ՝ «նվիրում ցույց տվող»:
Բռց.՝ «Հիննոմի որդու հովտում»: Բառարանում տես «Գեհեն»:
Բռց.՝ «սրտովս»: