Երեմիա 9։1-26

  • Երեմիայի խոր վիշտը (1-3ա)

  • Եհովան հաշիվ է պահանջում Հուդայից (3բ-16)

  • Ողբ՝ Հուդայի համար (17-22)

  • Ով պարծենում է, թող պարծենա այն բանով, որ ճանաչում է Եհովային (23-26)

9  Երանի՜ թե գլուխս արցունքներով լի ջրհոր լիներ,Եվ աչքերս՝ արտասուքի աղբյուր:+ Ես օր ու գիշեր լաց կլինեիԻմ ժողովրդի միջի սպանվածների համար:   Երանի՜ իմանայի, թե անապատում որտեղ կա ճամփորդների իջևանատեղի: Ես կթողնեի իմ ժողովրդին ու կհեռանայի,Որովհետև բոլորը դավաճաններ* են,+Անհավատարիմների ոհմակ:   Նրանց լեզուն ասես լարած աղեղ լինի,Ստություն է տիրում այդ երկրում, հավատարմություն չկա:+ «Մեկը մյուսի հետևից չար բաներ են անումԵվ ինձ ուշադրություն չեն դարձնում»,+– ասում է Եհովան:   «Թող ձեզնից յուրաքանչյուրը զգուշանա իր դրացուց: Մի՛ վստահեք նույնիսկ ձեր եղբորը,Որովհետև եղբայրը եղբորը դավաճանում է,+Եվ դրացիները զրպարտում են միմյանց:+   Ամեն ոք խաբում է իր դրացուն,Ոչ ոք ճիշտը չի խոսում: Իրենց լեզուն վարժեցրել են սուտ խոսելուն,+Նրանք չարություն են գործում այնքան, մինչև իրենց ուժերը հատում են:   Դու խաբեության մեջ ես բնակվում: Նրանք ստում են և չեն ուզում ճանաչել ինձ»,– ասում է Եհովան:   Ուստի Զորքերի տեր Եհովան ասում է. «Ես կհալեցնեմ նրանց ու կստուգեմ.+ Էլ ինչպե՞ս կարող եմ վարվել իմ ժողովրդի դստեր հետ:   Մահացու նետ է նրա լեզուն, որը ստում է: Ամեն մեկն իր դրացու հետ խաղաղությամբ է խոսում,Մինչդեռ իր սրտում դավ է նյութում:*   Մի՞թե այս ամենի համար հաշիվ չպիտի պահանջեմ նրանցից,– ասում է Եհովան,–Մի՞թե վրեժխնդիր չպիտի լինեմ այսպիսի ազգից:+ 10  Ես կողբամ ու սուգ կանեմ լեռների համար,Ողբերգ կերգեմ անապատի արոտների համար,Որովհետև դրանք այրվել են, այնպես որ այնտեղով ոչ մի մարդ չի անցնում,Ու անասունի ձայն չի լսվում: Թռչուններ ու գազաններ չկան. բոլորը փախել են:+ 11  Երուսաղեմը քարերի կույտ կդարձնեմ,+ շնագայլերի որջ,+Հուդայի քաղաքները կամայացնեմ ու անբնակ կդարձնեմ:+ 12  Ո՞վ է այնքան իմաստուն, որ սա հասկանա: Ո՞ւմ հետ է Եհովան խոսել, որ նա էլ այս մասին պատմի: Ինչո՞ւ է երկիրը կործանվել,Ինչո՞ւ է անապատի պես խանձվել,Եվ այնտեղով անցնող չկա»: 13  Եհովան պատասխանեց. «Պատճառն այն է, որ նրանք մերժեցին իմ օրենքը,* որ տվել էի նրանց, չպահեցին այն ու չհնազանդվեցին ինձ: 14  Փոխարենը լսեցին իրենց համառ սրտին+ ու Բահաղներին պաշտեցին, ինչը իրենց հայրերն էին սովորեցրել:+ 15  Ուստի սա է ասում Զորքերի տեր Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես այս ժողովրդին օշինդր եմ ուտեցնելու և թունավորած ջուր եմ խմեցնելու:+ 16  Ցիրուցան եմ անելու այն ազգերի մեջ, որոնց ո՛չ իրենք էին ճանաչում, ո՛չ էլ իրենց հայրերը,+ և սուր եմ ուղարկելու, որ հետապնդի նրանց ու բնաջնջի»:+ 17  Զորքերի տեր Եհովան ասում է. «Հասկացողությամբ վարվեք: Ողբերգ երգող կանանց կանչեք,+Լացող կանանց հետևից մարդ ուղարկեք: 18  Թող շտապ գան ու ողբ անեն մեզ համար,Որ մեր աչքերից արտասուք թափվի,Եվ մեր թարթիչներով արցունքներ հոսեն:+ 19  Որովհետև Սիոնից ողբի ձայն լսվեց.+ «Ինչպե՜ս կործանվեցինք,Ինչպե՜ս խայտառակվեցինք: Մենք ստիպված եղանք լքել երկիրը, և թշնամիները ավերեցին մեր տները»:+ 20  Կանա՛յք, լսեք Եհովայի խոսքը,Ուշադրություն դարձրեք նրա խոսքին: Ձեր դուստրերին այս ողբը սովորեցրեք,Այս ողբերգը սովորեցրեք միմյանց:+ 21  Որովհետև մահը ներս է մտել մեր պատուհաններից,Մուտք է գործել մեր ամրացված աշտարակները,Որ երեխաներին խլի փողոցներիցՈւ պատանիներին՝ հրապարակներից»:+ 22  Ասա. «Սա է ասում Եհովան. «Մարդկանց դիակները ընկած կմնան, ինչպես գոմաղբը դաշտում,Ինչպես նոր հնձած ցորենի շարքերը, որ հնձվորները թողնում են հետևում,Եվ չկա մեկը, որ հավաքի դրանք»»»:+ 23  Եհովան ասում է. «Թող իմաստունը չպարծենա իր իմաստությամբ,+Զորավորը չպարծենա իր զորությամբ,Եվ հարուստը՝ իր հարստությամբ:+ 24  Այլ ով պարծենում է, թող պարծենա այն բանով,Որ խորությամբ հասկանում է՝ ինչպիսին եմ ես, և ճանաչում է ինձ,+Գիտի, որ ես Եհովան եմ՝ նա, ով հավատարիմ սեր է ցուցաբերում և արդարություն ու արդարադատություն է իրագործում երկրի վրա,+Որովհետև դա ինձ ուրախություն է պատճառում,+– ասում է Եհովան:– 25  Օրեր են գալիս,– ասում է Եհովան,– երբ ես հաշիվ եմ պահանջելու բոլոր թլփատվածներից, որոնք իրականում անթլփատ են՝+ 26  Եգիպտոսից+ և Հուդայից,+ Եդոմից+ և ամմոնացիներից,+ Մովաբից+ և բոլոր նրանցից, որոնց քունքերը խուզած են, և որոնք ապրում են անապատում,+ որովհետև բոլոր ազգերը անթլփատ են, և ողջ Իսրայելը սրտով անթլփատ է»:+

Ծանոթագրություններ

Բառարանում տես «Շնություն»:
Բռց.՝ «դարան է պատրաստում»:
Կամ՝ «ուսուցումը», «առաջնորդությունը»: