Եփեսացիներ 4։1-32
4 Ես՝ հանուն Տիրոջ բանտարկվածս,+ խնդրում եմ, որ վարվեք այնպես, ինչպես վայել է+ կանչվածներին.
2 միշտ եղեք խոնարհամիտ,+ մեղմ ու համբերատար,+ սեր դրսևորելով՝ հանդուրժեք միմյանց թերությունները,+
3 ամեն կերպ ջանացեք պահպանել սուրբ ոգու միջոցով ձեռք բերված միասնությունը՝ միմյանց հետ խաղաղության մեջ ապրելով, քանի որ դա ձեզ միավորող կապն է:+
4 Մեկն է մարմինը,+ և մեկն է սուրբ ոգին,+ ինչպես որ մեկն է հույսը,+ որի համար դուք կանչվել եք:
5 Կա մեկ Տեր,+ մեկ հավատ, մեկ մկրտություն,
6 մեկ Աստված՝ բոլորի Հայրը, ով իշխանություն ունի բոլորի վրա, գործում է բոլորիս միջոցով և բոլորիս մեջ:
7 Յուրաքանչյուրիս հանդեպ անզուգական բարություն* է դրսևորվել, և այդ ձրի պարգևը մեզ տրվել է այնպես, ինչպես Քրիստոսն է բաշխել:+
8 Դրա համար էլ ասվում է. «Երբ նա վեր ելավ բարձունքը, գերեվարեց մարդկանց: Նա այդ մարդկանց տվեց որպես պարգևներ»:+
9 Իսկ ի՞նչ կարելի է հասկանալ «նա վեր ելավ» արտահայտությունից: Այն, որ մինչ այդ նա իջել էր ներքև՝ երկիր:
10 Եվ այդ իջնողը նաև վեր ելավ՝+ բոլոր երկինքներից էլ վեր,+ որ նրա միջոցով ամեն ինչ իրագործվի:
11 Այդ մարդկանցից ոմանց նա նշանակեց առաքյալներ,+ ոմանց՝ մարգարեներ,+ ոմանց՝ ավետարանիչներ,*+ ոմանց էլ՝ հովիվներ և ուսուցանողներ:+
12 Նրանք նշանակվել են, որ ուղղեն* սրբերին,* ծառայեն մյուսներին և ամրացնեն Քրիստոսի մարմինը,+
13 մինչև որ բոլորս հավատի մեջ միաբան լինենք, Աստծու Որդու մասին ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերենք ու հասունանանք՝*+ դառնալով Քրիստոսի պես լիովին հասուն,
14 և այլևս չլինենք երեխաներ՝ այս ու այն կողմ չքշվենք մարդկանց խորամանկ խաբեությունների ու նենգությամբ հորինած ուսմունքների հողմերից և չտարուբերվենք՝ ասես ալիքների մեջ ընկած:+
15 Փոխարենը եկեք ապրենք ճշմարտության համաձայն,* սեր դրսևորենք և ամեն ինչում հասունանանք՝ նմանվելով Քրիստոսին, որը մարմնի գլուխն է:+
16 Նրա շնորհիվ մարմնի բոլոր մասերը+ ներդաշնակորեն փոխկապակցված են և համագործակցում են զանազան հոդերի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը աջակցող դեր ունի: Երբ մարմնի յուրաքանչյուր անդամ հարկ եղած ձևով է գործում, ողջ մարմինն աճում է և սիրո շնորհիվ ամրանում:+
17 Ուստի Տիրոջ առաջ ձեզ կոչ եմ անում, որ այլևս չընթանաք ինչպես աշխարհի մարդիկ,+ որոնք իրենց փուչ մտածելակերպով են շարժվում:+
18 Նրանք չեն ուզում ճանաչել Աստծուն և սրտով անզգա են դարձել, դրա համար էլ մտային առումով խավարի մեջ են և հեռու են այն կյանքից, որ Աստված է առաջարկում:
19 Բարոյականության զգացումը կորցնելով՝ նրանք անձնատուր են եղել լկտիության*+ և ագահաբար ամեն տեսակ անմաքուր բաներ են անում:
20 Բայց դուք սովորել եք ու գիտեք, որ Քրիստոսն այդպիսին չէ,
21 եթե իհարկե լսել եք նրա խոսքերը և սովորել նրանից. չէ՞ որ ճշմարտությունը Հիսուսի մեջ է ամփոփված:
22 Դուք սովորել եք, որ պետք է հանեք ձեր հին անձնավորությունը,+ որը ձևավորվել է ձեր նախկին ապրելակերպի ազդեցության տակ, և որը գնալով ավելի է ապականվում՝ հետևելով իր մոլորեցնող ցանկություններին:+
23 Նաև պետք է շարունակ ջանք թափեք, որ նոր մտածելակերպ* ձևավորեք+
24 ու հագնեք նոր անձնավորությունը,+ որը համապատասխան է Աստծու ուզածին, իսկապես արդարությամբ է վարվում և նվիրված է:
25 Ուստի հիմա, երբ հրաժարվել եք ստից, ճիշտն ասեք իրար:+ Չէ՞ որ բոլորս մեկ մարմնի անդամներ ենք:+
26 Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք:+ Մինչև արևի մայր մտնելը զայրացած մի՛ մնացեք,+
27 առիթ* մի՛ տվեք Բանսարկուին:+
28 Ով գողանում է, թող էլ չգողանա, այլ թող տքնաջան աշխատի և ազնիվ աշխատանքով ապրուստ վաստակի,+ որ կարողանա կարիքի մեջ եղողին էլ մի բանով օգնել:+
29 Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից,+ այլ միայն բարի խոսք, որ զորացնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, և օգուտ բերեք լսողներին:+
30 Նաև մի՛ տրտմեցրեք Աստծու սուրբ ոգին,+ որով կնիք դրվեց ձեզ վրա,+ որ ազատագրման օրը փրկագնով ազատվեք:+
31 Արմատախիլ արեք ամեն չարասիրտ դառնություն,+ զայրույթ, ցասում, գոռգոռոց, նվաստացուցիչ խոսքեր+ և այլ վնասակար բաներ:+
32 Եվ իրար հանդեպ բարի ու խորապես կարեկից եղեք՝+ մեծահոգաբար ներելով իրար, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով մեծահոգաբար ներեց ձեզ:+
Ծանոթագրություններ
^ Խոսքը այն բարության մասին է, որին մարդ չի արժանացել: Բառարանում տես «Անզուգական բարություն»:
^ Կամ՝ «միսիոներներ»:
^ Կամ՝ «կրթեն»:
^ Կամ՝ «դառնանք չափահաս մարդ»:
^ Կամ՝ «խոսենք ճշմարտությունը»:
^ Կամ՝ «լկտի վարքին», «անամոթ վարքին»: Հուն.՝ ասելգեյա: Բառարանում տես «Լկտի վարք»:
^ Կամ՝ «միտքն ուղղորդող ուժ»: Բռց.՝ «մտքի ոգի»:
^ Բռց.՝ «տեղ»: