Զաքարիա 10։1-12

  • Անձրևի համար Եհովայի՛ն խնդրեք, ոչ թե կեղծ աստվածներին (1, 2)

  • Եհովան միավորում է իր ժողովրդին (3-12)

    • Հուդայի տնից դուրս եկող գլխավորը (3, 4)

10  Եհովային խնդրեք, որ անձրև տա ձեզ,Երբ գա գարնանային անձրևների ժամանակը: Եհովան է ստեղծում ամպրոպաբեր ամպերը,Հորդառատ անձրև տալիս մարդկանց,+Աճեցնում դաշտի բուսականությունը բոլորի համար:   Իսկ թերափները* մոլորեցուցիչ* բաներ են ասում,Գուշակություն անողները սուտ տեսիլքներ են տեսնում,Սուտուփուչ երազներից են խոսում,Փորձում են մխիթարել, բայց ապարդյուն: Ուստի ժողովուրդը թափառում է մոլորված ոչխարների պես Եվ հովիվ չունենալով՝ տանջվում է:   «Ես սաստիկ բարկությամբ եմ լցված հովիվների դեմ,– ասում է Աստված,–Հաշիվ եմ պահանջելու բռնակալ առաջնորդներից»:* Չէ՞ որ Զորքերի տեր Եհովան իր հոգածության տակ է առել իր հոտը՝+ Հուդայի տունը,Եվ իր մարտական նժույգի պես փառահեղ է դարձրել նրան:   Հուդայից է դուրս գալիս գլխավորը,*Թիկունք կանգնող ղեկավարը,*Նրանից է դուրս գալիս մարտական աղեղը,Նաև ամեն վերակացու.* Բոլորը նրանից են դուրս գալիս:   Հուդայի տան մարդիկ կլինեն ինչպես ռազմիկներ,Որոնք մարտնչելիս ոտնատակ են տալիս ճանապարհների ցեխը: Նրանք կպատերազմեն, որովհետև Եհովան նրանց հետ է,+Եվ թշնամու ձիավորները ամոթով կմնան:+   «Ես հաղթող կդարձնեմ Հուդայի տունըԵվ Հովսեփի տունը կփրկեմ,– ասում է Աստված:+ Նրանց կգթամ և կրկին կբնակեցնեմ իրենց երկրում:+ Կլինի այնպես, ասես երբեք չեմ մերժել նրանց,+Որովհետև ես նրանց Աստվածն եմ՝ Եհովան. Ես կլսեմ նրանց խնդրանքները»:   Եփրեմի ժողովուրդը հզոր ռազմիկի պես զորավոր կդառնա: Նրանց սիրտը ուրախ կլինի, ասես գինուց:+ Նրանց զավակները կտեսնեն դա ու կցնծան,Եվ նրանց սիրտը կուրախանա Եհովայով:+   «Ես կսուլեմ ու կհավաքեմ իմ ժողովրդին. Փրկագնով կազատեմ նրանց:+ Նրանք կշատանան և այդուհետ մեծաթիվ կլինեն:   Թեև սերմերի պես նրանց ցրիվ կտամ ժողովուրդների մեջ,Բայց հեռավոր վայրերում նրանք կհիշեն ինձ: Նրանք և իրենց զավակները կյանքով կլցվեն ու կվերադառնան: 10  Եգիպտոսից հետ կբերեմ նրանցԵվ կհավաքեմ Ասորեստանից,+Կբերեմ Գաղաադ+ ու Լիբանան,Եվ տեղը բավական չի լինի նրանց համար:+ 11  Եթե ծովը փակի նրանց ճանապարհը,Ես կանցնեմ դրա միջով ու կալեկոծեմ այն,Կհարվածեմ ալիքներին:+ Եթե Նեղոսը արգելք դառնա նրանց համար,Ես կցամաքեցնեմ դրա խոր ջրերը: Կկոտրեմ Ասորեստանի հպարտությունըԵվ Եգիպտոսից կվերցնեմ իշխանության գավազանը:+ 12  Ես՝ Եհովաս, կզորացնեմ նրանց,+Եվ նրանք իմ անունով կընթանան»,*+– ասում է Եհովան:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ընտանեկան աստվածները», «կուռքերը»:
Կամ՝ «մոգական», «խորհրդավոր»:
Բռց.՝ «արու այծերից»:
Բռց.՝ «անկյունային աշտարակը»: Գործածվում է առանցքային դեր ունեցող, կարևոր մարդու կամ առաջնորդի նկարագրելու համար:
Բռց.՝ «սեպը»: Գործածվում է նկարագրելու համար մեկին, ով ղեկավար է, ով աջակցում է մարդկանց:
Կամ՝ «հանձնարարատու»:
Կամ՝ «կվարվեն այնպես, որ պատիվ բերեն իմ անվանը»: