Զաքարիա 11։1-17

  • Ճշմարիտ հովվին մերժելու հետևանքները (1-17)

    • «Հովվիր մորթվելու դատապարտված ոչխարներին» (4)

    • Երկու ցուպ՝ Բարեհաճություն և Միություն (7)

    • Հովվի վարձը՝ երեսուն կտոր արծաթ (12)

    • Փողը շպրտվում է գանձարանի մեջ (13)

11  Բա՛ց արա դռներդ, ո՛վ Լիբանան,Որ կրակը լափի քո մայրիները:   Ողբա՛, գիհի՛, որովհետև մայրին ընկել է,Վեհաշուք ծառերը տապալվել են: Ողբացե՛ք, Բասանի՛ կաղնիներ,Որովհետև խիտ անտառը ոչնչացել է:   Լսե՛ք, հովիվները ողբում են,Որովհետև նրանց փառքը վերացել է: Լսե՛ք, առյուծները մռնչում են,Որովհետև Հորդանանի խիտ մացառուտները ոչնչացել են:  Ահա թե ինչ է ասում իմ Աստված Եհովան. «Հովվիր մորթվելու դատապարտված ոչխարներին,+  որոնց գնողները մորթում են նրանց+ և մեղավոր չեն համարվում: Իսկ ովքեր վաճառում են նրանց,+ ասում են. «Փա՜ռք Եհովային, ես կհարստանամ»: Նրանց չեն կարեկցում իրենց իսկ հովիվները»:+  «Ես այլևս չեմ կարեկցի այս երկրի բնակիչներին,– ասում է Եհովան:– Այնպես կանեմ, որ ամեն մարդ իր դրացու և իր թագավորի ձեռքն ընկնի: Նրանք կջախջախեն այս երկիրը, և ես ոչ մեկին չեմ ազատի նրանց ձեռքից»:  Ես սկսեցի հովվել մորթվելու դատապարտված հոտը.+ դա արեցի հանուն ձեզ, հոտի կեղեքվա՛ծ ոչխարներ: Երկու ցուպ վերցրի, մեկը կոչեցի Բարեհաճություն, մյուսը՝ Միություն+ և սկսեցի հովվել հոտը:  Մեկ ամսում հեռացրի երեք հովիվների, քանի որ նրանք լցրին իմ համբերության բաժակը: Ես էլ նրանց համար ատելի դարձա:  Ի վերջո ասացի. «Այլևս չեմ հովվելու ձեզ: Մեռնողը թող մեռնի, և կործանվողը թող կործանվի, իսկ մնացածները թող իրար միս ուտեն»: 10  Ուստի վերցրի Բարեհաճություն+ կոչվող ցուպս և կոտրեցի այն՝ քանդելով ողջ ժողովրդի հետ կապած ուխտս: 11  Այդ օրը ուխտը քանդվեց, և հոտի կեղեքված ոչխարները, որ նայում էին ինձ, հասկացան, որ այդպես անելով՝ Եհովայի խոսքն եմ հաղորդում: 12  Ես ասացի ժողովրդին. «Եթե կուզեք, տվեք իմ վարձը, եթե ոչ, մի՛ տվեք»: Եվ նրանք վճարեցին* իմ վարձը՝ 30 կտոր արծաթ:+ 13  Այդ ժամանակ Եհովան ասաց ինձ. «Գանձարանի մեջ շպրտիր դրանք. շա՜տ թանկ են գնահատել իմ արժեքը»:+ Ուստի ես վերցրի 30 կտոր արծաթն ու շպրտեցի Եհովայի տան գանձարանի մեջ:+ 14  Հետո կոտրեցի իմ երկրորդ ցուպը, որ Միություն էր կոչվում,+ և այդպես վերջ տվեցի Իսրայելի ու Հուդայի եղբայրությանը:+ 15  Եհովան ասաց ինձ. «Վերցրու անհրաժեշտ հովվական պիտույքները և ներկայացիր ինչպես մի անպիտան հովիվ,+ 16  քանի որ ես թույլ կտամ, որ մի հովիվ ի հայտ գա այս երկրում, որը չի խնամի կործանվող ոչխարներին,+ չի փնտրի մոլորված ձագերին, չի բուժի վիրավորներին,+ չի կերակրի առողջներին: Կուտի գեր ոչխարների միսը+ և կպոկի նրանց կճղակները:+ 17  Վա՜յ անարժան հովվին,+ որ լքում է հոտը:+ Սրի հարված կիջնի նրա բազկին և աջ աչքին: Նրա բազուկը իսպառ կչորանա,Նրա աջ աչքը լիովին կկուրանա»:*

Ծանոթագրություններ

Բռց.՝ «կշռեցին»:
Բռց.՝ «կպղտորվի»: