Զաքարիա 12։1-14

  • Եհովան կպաշտպանի Հուդան ու Երուսաղեմը (1-9)

    • Երուսաղեմը «ծանր քար» կդարձվի (3)

  • Կողբան նրա վրա, որին խոցեցին (10-14)

12  Ազդարարություն: «Սա է Եհովայի խոսքը Իսրայելի մասին,–Ասում է Եհովան, ով տարածել է երկինքը,+Դրել է երկրի հիմքը+Եվ շունչ* է տվել մարդուն:–  Երուսաղեմը գավաթ կդարձնեմ, որից խմելով՝ շրջակա բոլոր ժողովուրդները կհարբեն ու կերերան: Հուդան ու Երուսաղեմը կպաշարվեն:+  Այդ օրը ես Երուսաղեմը ծանր քար կդարձնեմ բոլոր ժողովուրդների համար: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն բարձրացնել այն, անշուշտ, խիստ կվնասվեն:+ Եվ երկրի բոլոր ազգերը նրա դեմ կհավաքվեն:+  Այդ օրը,– ասում է Եհովան,– ես խուճապի կմատնեմ բոլոր ձիերին և կցնորեցնեմ նրանց հեծյալներին: Աչքս Հուդայի տան վրա կպահեմ, իսկ ժողովուրդների բոլոր ձիերին կկուրացնեմ:  Հուդայի ցեղապետները կասեն իրենց սրտում. «Երուսաղեմի բնակիչները մեր զորությունն են, քանի որ Զորքերի տեր Եհովան է նրանց Աստվածը»:+  Այդ օրը Հուդայի ցեղապետներին բոցավառ կրակաման կդարձնեմ փայտերի մեջ, այրվող ջահ՝ հնձած ցորենի խրձերում,+ և նրանք աջ ու ձախ կլափեն շրջակա բոլոր ժողովուրդներին:+ Իսկ երուսաղեմցիները կշարունակեն ապրել իրենց քաղաքում՝* Երուսաղեմում:+  Եհովան նախ Հուդայի վրանները կփրկի, որ Դավթի տունն ու Երուսաղեմի բնակիչները ավելի մեծ պատվի չարժանանան,* քան Հուդայի մյուս բնակիչները:  Այդ օրը Եհովան ամեն կողմից կպաշտպանի Երուսաղեմի բնակիչներին:+ Նրանցից ով անհաստատ է կանգնած ոտքերի վրա,* Դավթի պես զորավոր կդառնա այդ օրը, և Դավթի տունը նրանց կառաջնորդի Աստծու պես, Եհովայի հրեշտակի պես, որ գնում է ժողովրդի առջևից:+  Այդ օրը ես անպատճառ բնաջինջ կանեմ Երուսաղեմի դեմ դուրս եկող բոլոր ազգերին:+ 10  Դավթի տան և Երուսաղեմի բնակիչների վրա ես կթափեմ իմ ոգին. նրանք իմ բարեհաճությունը կունենան և աղաչանքներ կուղղեն ինձ:* Այդ ժամանակ նրանք իրենց աչքերը կհառեն նրան, ում խոցեցին,+ և նրա վրա կողբան, ինչպես մինուճար որդու վրա են ողբում: Դառնագին սուգ կանեն նրա համար, ինչպես առաջնեկ որդու համար: 11  Այդ օրը Երուսաղեմում մեծ ողբ կլինի, ինչպիսին որ Ադադ-Ռեմոնում էր՝ Մեգիդոյի+ հարթավայրում: 12  Երկիրը կսգա, կողբան բոլոր տոհմերը մեկ առ մեկ: Կողբա Դավթի տոհմը, տղամարդիկ՝ առանձին, կանայք՝ առանձին, Նաթանի+ տոհմը, տղամարդիկ՝ առանձին, կանայք՝ առանձին, 13  Ղևիի տոհմը,+ տղամարդիկ՝ առանձին, կանայք՝ առանձին, Սեմեիյանների+ տոհմը, տղամարդիկ՝ առանձին, կանայք՝ առանձին: 14  Կողբա նաև մյուս բոլոր տոհմերից յուրաքանչյուրը, տղամարդիկ՝ առանձին, կանայք՝ առանձին»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «ոգի»:
Կամ՝ «իրավամբ իրենց պատկանող վայրում»:
Կամ՝ «ավելի վայելչագեղ չլինեն»:
Կամ՝ «ամենատկարը»: Բռց.՝ «սայթաքողը»:
Բռց.՝ «կթափեմ բարեհաճության և աղերսանքի ոգի»: