Զաքարիա 13։1-9

  • Կուռքերն ու կեղծ մարգարեները կհեռացվեն (1-6)

    • Կեղծ մարգարեները կամաչեն (4-6)

  • Սուրը կհարվածի հովվին (7-9)

    • Մեկ երրորդ մասը կզտվի (9)

13  «Այդ օրը Դավթի տան և Երուսաղեմի բնակիչների համար մի ջրհոր կբացվի, որ նրանք մաքրվեն մեղքից ու անմաքրությունից:+  Այդ օրը,– ասում է Զորքերի տեր Եհովան,– ես կջնջեմ կուռքերի անունները երկրից,+ և դրանք այլևս չեն հիշվի: Երկիրը կմաքրեմ մարգարեներից+ ու անմաքրության ոգուց:  Եվ եթե որևէ մեկը կրկին մարգարեանա, նրա հայրն ու մայրը, որ լույս աշխարհ են բերել իրեն, կասեն. «Դու չպետք է ապրես, որովհետև Եհովայի անունից ստեր խոսեցիր»: Նրան ծնունդ տված հայրն ու մայրը կխոցեն նրան մարգարեանալու համար:+  Այդ օրը ամեն մարգարե կամաչի իր պատմած մարգարեական տեսիլքից: Նրանք այլևս մարգարեի մազե հագուստ չեն հագնի,+ որ խաբեն մարդկանց:  Նրանցից ամեն մեկը կասի. «Ես մարգարե չեմ: Ես հողագործ եմ. երբ դեռ պատանի էի, մի մարդ գնեց ինձ որպես ստրուկ»:  Եվ եթե հարցնեն՝ «Այս ի՞նչ վերքեր են մարմնիդ վրա»,* նա կպատասխանի. «Այս վերքերը մտերիմներիս* տանն եմ ստացել»:   Ո՛վ սուր, վեր կաց իմ հովվի դեմ՝+Այն մարդու դեմ, ով իմ մտերիմն է,– ասում է Զորքերի տեր Եհովան:– Հարվածիր հովվին,+ և թող հոտը ցրվի:*+ Ապա ես կխրատեմ* նրանց, ովքեր աննշան են:   Ամբողջ երկրում,– ասում է Եհովան,–Ժողովրդի երկու երրորդ մասը կվերանա, բնաջինջ կլինի,Իսկ մեկ երրորդը ողջ կմնա:   Այդ մեկ երրորդ մասը ես կրակի միջով կանցկացնեմՈւ կզտեմ, ինչպես արծաթն են զտում,+Կստուգեմ, ինչպես ոսկին են ստուգում: Նրանք կկանչեն իմ անունը,Եվ ես կպատասխանեմ նրանց: Ես կասեմ՝ «Սա իմ ժողովուրդն է»,+Նրանք էլ կասեն՝ «Եհովան մեր Աստվածն է»»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ձեռքերիդ միջև»: Այսինքն՝ կրծքավանդակին կամ մեջքին:
Կամ՝ «ինձ սիրողների»:
Կամ՝ «ոչխարները ցրվեն»:
Բռց.՝ «իմ ձեռքը կուղղեմ ընդդեմ»: