Զաքարիա 2։1-13

  • Տեսիլք 3: Ձեռքում չափման լար ունեցող մարդ (1-13)

    • Երուսաղեմը պետք է չափվի (2)

    • Եհովան «հրե պարիսպ» կդառնա Երուսաղեմի շուրջբոլորը (5)

    • «Ձեզ դիպչողը իմ աչքի բիբին է դիպչում» (8)

    • Շատ ազգեր Եհովային կմիանան (11)

2  Ես վեր նայեցի ու տեսա մի մարդու, որն իր ձեռքում չափման լար+ ուներ:  Ես հարցրի նրան. «Ո՞ւր ես գնում»: Նա էլ պատասխանեց. «Գնում եմ Երուսաղեմը չափելու, որպեսզի իմանամ նրա լայնությունն ու երկարությունը»:+  Ինձ հետ խոսող հրեշտակը գնաց, և նրան ընդառաջ դուրս եկավ մի ուրիշ հրեշտակ,  որն ասաց. «Վազիր և այդ երիտասարդին ասա. «Երուսաղեմը կբնակեցվի+ բազմաթիվ մարդկանցով ու անասուններով, ինչպես ընդարձակ մի բնակավայր:*+  Նրա շուրջբոլորը ես հրե պարիսպ կդառնամ,– ասում է Եհովան,+– և իմ ողջ փառքով այնտեղ կլինեմ»:+  «Եկե՜ք, եկե՜ք, փախե՜ք հյուսիսի երկրից,+– ասում է Եհովան:– Եկե՜ք դուք, ում ցիրուցան եմ արել երկնքի չորս քամիների ուղղությամբ»,+– ասում է Եհովան:  Ե՛կ, ո՛վ Սիոն, փախի՛ր, ո՛վ Բաբելոնի դստեր* մոտ բնակվող:+  Զորքերի տեր Եհովան, ով փառավորվեց և ապա* ուղարկեց ինձ* այն ազգերի մոտ, որ կողոպտում էին ձեզ, ասում է.+ «Ձեզ դիպչողը իմ աչքի բիբին է դիպչում:+  Ուստի հիմա ես նրանց դեմ բռունցք թափ կտամ, և նրանք իրենց իսկ ստրուկների համար ավար կդառնան»:+ Այդ ժամանակ դուք կիմանաք, որ Զորքերի տեր Եհովան է ինձ ուղարկել: 10  «Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր,*+ որովհետև ես գալիս եմ,+ որ բնակվեմ քեզ հետ,+– ասում է Եհովան:– 11  Այդ օրը շատ ազգեր ինձ՝ Եհովայիս կմիանան+ և իմ ժողովուրդը կդառնան, ու ես քեզ հետ կբնակվեմ»: Այդ ժամանակ դուք կիմանաք, որ Զորքերի տեր Եհովան է ինձ ուղարկել ձեզ մոտ: 12  Եհովան իրենը կդարձնի Հուդան, որ այն իր բաժինը լինի սուրբ հողի վրա, ու Երուսաղեմը առաջվա պես իմ ընտրյալ քաղաքը կլինի:+ 13  Համա՛յն մարդկություն,* լռի՛ր Եհովայի առաջ, որովհետև նա իր սուրբ բնակավայրից գործի է անցել»:

Ծանոթագրություններ

Այսինքն՝ պարիսպ չունեցող գյուղական բաց տարածք:
Սա պոետիկ արտահայտություն է և վերաբերում է Բաբելոն քաղաքին կամ դրա բնակիչներին:
Հնարավոր է՝ վերաբերում է հրեշտակին:
Բռց.՝ «[ով] փառքից հետո»:
Սա պոետիկ արտահայտություն է և վերաբերում է Երուսաղեմ քաղաքին կամ դրա բնակիչներին:
Բռց.՝ «Ամե՛ն մարմին»: