Զաքարիա 4։1-14

  • Տեսիլք 5: Ճրագակալ և երկու ձիթենիներ (1-14)

    • «Ոչ թե զորքով.... այլ իմ ոգով» (6)

    • Մի՛ արհամարհեք համեստ սկիզբը (10)

4  Հրեշտակը, որը խոսում էր ինձ հետ, վերադարձավ ու արթնացրեց ինձ, ինչպես քնած մարդուն են արթնացնում:  Նա հարցրեց. «Ի՞նչ ես տեսնում»: Ես ասացի. «Մի ճրագակալ եմ տեսնում՝ ամբողջովին պատրաստված ոսկուց,+ իսկ դրա վերևում՝ մի թաս: Ճրագակալի վրա յոթ ճրագներ կան,+ այո՛, յոթն են, և այդ ճրագները յոթ խողովակներ ունեն:*  Ճրագակալի մոտ երկու ձիթենիներ կան,+ մեկը՝ թասից դեպի աջ, մյուսը՝ դեպի ձախ»:  Ինձ հետ խոսող հրեշտակին հարցրի. «Սրանք ի՞նչ են նշանակում, տե՛ր իմ»:  Հրեշտակն էլ ասաց. «Չգիտե՞ս՝ ինչ են նշանակում»: Ես պատասխանեցի. «Ո՛չ, տե՛ր իմ»:  Այդ ժամանակ նա ասաց ինձ. «Սա է Եհովայի խոսքը՝ ուղղված Զորաբաբելին. «Ոչ թե զորքով, ոչ թե մարդկային ուժով,+ այլ իմ ոգով կլինի այս ամենը,+– ասում է Զորքերի տեր Եհովան:–  Ո՞վ ես դու, մե՛ծ լեռ: Դու հարթ դաշտ*+ կդառնաս Զորաբաբելի+ առաջ: Նա կբերի գլխաքարը* ուրախ բացականչությունների ներքո. «Հիասքա՜նչ է, հիասքա՜նչ»»:  Եհովան կրկին իր խոսքը հաղորդեց ինձ.  «Զորաբաբելն իր ձեռքերով դրեց այս տան հիմքը+ և իր ձեռքերով էլ կավարտի այն:+ Այդ ժամանակ դուք կիմանաք, որ Զորքերի տեր Եհովան է ինձ ուղարկել ձեզ մոտ: 10  Ինչո՞ւ եք արհամարհում համեստ սկիզբը:+ Կգա ժամանակ, երբ Զորաբաբելի ձեռքին ուղղալար* կտեսնեք* ու կուրախանաք: Դա կտեսնեն նաև այն յոթը և կուրախանան. այն յոթը Եհովայի աչքերն են, որոնք զննում են ամբողջ երկիրը»»:+ 11  Ապա ես հարցրի հրեշտակին. «Ի՞նչ են նշանակում ճրագակալի աջ ու ձախ կողմերում գտնվող այս երկու ձիթենիները»:+ 12  Նաև հարցրի. «Ի՞նչ են նշանակում երկու ձիթենիների ճյուղերը,* որոնցից դուրս եկող ոսկեգույն հեղուկը երկու ոսկե խողովակներով լցվում է թասի մեջ»: 13  Նա էլ ասաց ինձ. «Չգիտե՞ս՝ ինչ են նշանակում դրանք»: Ես պատասխանեցի. «Ո՛չ, տե՛ր իմ»: 14  Նա ասաց. «Դրանք երկու օծյալներն են, որոնք կանգնած են ողջ երկրի Տիրոջ կողքին»:+

Ծանոթագրություններ

Ակներևաբար, յոթ խողովակները միանում են թասին:
Կամ՝ «փականաքարը», «հանգուցաքարը»:
Կամ՝ «հարթավայր»:
Ծայրին ծանրություն կախած լար, որով ստուգում են կողմնային մակերեսների ուղղաձիգ լինելը: Բռց.՝ «քար», «անագ»:
Հավանաբար վերաբերում է տաճարի շինարարության ավարտին:
Այսինքն՝ պտուղներով բեռնավորված ճյուղերը: