Զաքարիա 6։1-15

  • Տեսիլք 8: Չորս կառքեր (1-8)

  • Ընձյուղը թագավոր ու քահանա կլինի (9-15)

6  Դարձյալ վեր նայեցի ու տեսա չորս կառք, որոնք դուրս էին գալիս երկու լեռների արանքից. լեռները պղնձից էին:  Առաջին կառքին կարմիր ձիեր էին լծված, երկրորդին՝ սև ձիեր,+  երրորդ կառքին լծված էին սպիտակ ձիեր, իսկ չորրորդին՝ պուտավոր ու խայտաբղետ:+  Ինձ հետ խոսող հրեշտակին հարցրի. «Սրանք ի՞նչ են նշանակում, տե՛ր իմ»:  Հրեշտակը պատասխանեց. «Սրանք երկնքի չորս ոգեղեն արարածներն են,+ որոնք գործի են անցնում ամբողջ երկրի Տիրոջ առաջ ներկայանալուց հետո:+  Այն կառքը, որին սև ձիեր են լծված, գնում է դեպի հյուսիսի երկիր,+ սպիտակ ձիերը գնում են ծովից այն կողմ, իսկ պուտավոր ձիերը՝ դեպի հարավի երկիր:  Խայտաբղետ ձիերը փափագում են գնալ ու հսկել երկրի մնացած մասը»: Ուստի հրեշտակն ասաց. «Գնացե՛ք ու հսկե՛ք երկիրը»: Եվ նրանք գնացին այն հսկելու:  Նա ձայն տվեց ինձ ու ասաց. «Տե՛ս: Նրանք, ովքեր գնացել են հյուսիսի երկիր, հանդարտեցրել են Եհովայի զայրույթը* հյուսիսի երկրի դեմ»:  Եհովան դարձյալ իր խոսքը հաղորդեց ինձ. 10  «Վերցրու Բաբելոնում գտնվող ժողովրդի ուղարկած նվիրաբերությունները, որ բերել են Հելդան, Տուբիան ու Հեդայիան, և նույն օրը այդ մարդկանց հետ գնա Սոփոնիայի որդի Հովսիայի տուն: 11  Արծաթից ու ոսկուց մի թագ* պատրաստիր: Այն դիր Հովսեդեկի որդի Հեսու+ քահանայապետի գլխին 12  և ասա նրան. «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Սա է այն մարդը, որի անունը Ընձյուղ է:+ Նա ընձյուղ կտա իր իսկ տեղից ու կկառուցի Եհովայի տաճարը:+ 13  Նա է, որ կկառուցի Եհովայի տաճարը և փառքով կպսակվի: Նա կնստի իր գահին ու կիշխի, նա թագավոր ու քահանա կլինի+ և ներդաշնակորեն* կկատարի այս երկու դերերը: 14  Թագը* կմնա Եհովայի տաճարում ի հիշատակ Հելեմի,* Տուբիայի, Հեդայիայի+ և Հենի՝* Սոփոնիայի որդու:* 15  Նրանք, ովքեր հեռու են, կգան ու կմասնակցեն Եհովայի տաճարի կառուցմանը»: Այդ ժամանակ դուք կիմանաք, որ Զորքերի տեր Եհովան է ինձ ուղարկել ձեզ մոտ: Այս բաները կկատարվեն, եթե դուք ականջ դնեք ձեր Աստված Եհովայի ձայնին»»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Եհովայի ոգին»:
Կամ՝ «վեհաշուք թագ»: Բռց.՝ «թագեր»: Ըստ ամենայնի, հոգնակի թիվը ցույց է տալիս վեհություն:
Կամ՝ «խաղաղությանը նպաստելով»:
Կամ՝ «Վեհաշուք թագը»: Բռց.՝ «Թագերը»: Ըստ ամենայնի, հոգնակի թիվը ցույց է տալիս վեհություն:
Սա 10-րդ համարի Հելդան է:
Հնարավոր է՝ սա 10-րդ համարի Հովսիան է:
Կամ՝ «որ հիշեցնի Հելեմի, Տուբիայի, Հեդայիայի և Հենի՝ Սոփոնիայի որդու արածների մասին»: