Զաքարիա 7։1-14

  • Եհովան դատապարտում է կեղծավոր սրտով ծոմ պահելը (1-14)

    • «Մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում» (5)

    • Իրար հետ վարվեք արդարությամբ, հավատարիմ սիրով ու գթասրտությամբ (9)

7  Դարեհ թագավորի իշխանության չորրորդ տարում՝ իններորդ ամսվա, այսինքն՝ քասղև* ամսվա չորրորդ օրը, Եհովան իր խոսքը հաղորդեց Զաքարիային:+  Բեթելի բնակիչները Սարասարին, Ռեգեմմելեքին ու նրա մարդկանց ուղարկել էին, որ Եհովայի բարեհաճությունը խնդրեն*  և մարգարեներին ու Զորքերի տեր Եհովայի տանը* ծառայող քահանաներին հարցնեն. «Պե՞տք է արդյոք լաց լինենք և ուտելիքից հրաժարվենք* հինգերորդ ամսում,+ ինչպես որ արել ենք* այսքան տարի»:  Զորքերի տեր Եհովան իր խոսքը հաղորդեց ինձ.  «Ասա երկրի ողջ ժողովրդին ու քահանաներին. «Երբ դուք 70 տարի+ շարունակ հինգերորդ և յոթերորդ ամիսներին+ ծոմ էիք պահում ու ողբում, մի՞թե ինձ համար էիք ծոմ պահում:  Իսկ երբ ուտում էիք ու խմում, մի՞թե ձեզ համար չէիք ուտում ու խմում:  Չէ՞ որ դուք պետք է հնազանդվեիք իմ՝ Եհովայիս խոսքերին, որոնք ես ասում էի առաջվա մարգարեների միջոցով,+ երբ Երուսաղեմն ու նրա շրջակա քաղաքները դեռ բնակեցված էին ու խաղաղություն էին վայելում, երբ Նեգևում ու Շեֆելայում դեռ բնակչություն կար»»:  Եհովան կրկին իր խոսքը հաղորդեց Զաքարիային.  «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Ճշմարիտ արդարությամբ դատեք,+ իրար հետ հավատարիմ սիրով+ ու գթասրտությամբ վարվեք: 10  Մի՛ խաբեք այրուն ու որբին,*+ պանդուխտին+ ու աղքատին+ և ձեր սրտերում չարիք մի՛ ծրագրեք միմյանց դեմ»:+ 11  Բայց ձեր հայրերը անուշադրության էին մատնում այս խոսքերը,+ համառորեն թիկունք էին դարձնում+ ու փակում իրենց ականջները, որ չլսեն:+ 12  Նրանք իրենց սիրտը քարի* պես կարծր էին դարձրել+ և չէին հնազանդվում այն օրենքներին* ու խոսքերին, որ Զորքերի տեր Եհովան իր ոգով հաղորդում էր առաջվա մարգարեների միջոցով:+ Ուստի Զորքերի տեր Եհովան իր մեծ բարկությունը թափեց նրանց վրա:+ 13  «Ինչպես որ նրանք չէին լսում, երբ ես* էի կանչում,+ այնպես էլ ես չէի լսում, երբ նրանք էին կանչում,+– ասում է Զորքերի տեր Եհովան:– 14  Եվ ես, փոթորիկ բերելով, նրանց ցրիվ տվեցի բոլոր ազգերի մեջ, այն ազգերի, որոնց նրանք չէին ճանաչում:+ Եվ երկիրը ամայացավ, ու այլևս անցուդարձ անող չկար:+ Նրանց պատճառով այդ ցանկալի երկիրը զարհուրելի տեսարան դարձավ»»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «երեսը փափկացնեն»:
Կամ՝ «տաճարում»:
Բռց.՝ «լաց լինեմ և ուտելիքից հրաժարվեմ»:
Բռց.՝ «արել եմ»:
Կամ՝ «անհայր երեխային»:
Եբր. բառը կարող է վերաբերել ադամանդին, զմռնիտին (հղկաքար) կամ այլ կարծր քարի:
Կամ՝ «ուսուցմանը», «առաջնորդությանը»:
Բռց.՝ «նա»: