Զաքարիա 9։1-17

  • Աստծու դատաստանը հարևան ազգերի դեմ (1-8)

  • Սիոնի թագավորը գալիս է (9, 10)

    • Խոնարհ թագավոր, որ գալիս է՝ ավանակ հեծած (9)

  • Եհովայի ժողովուրդը ազատվելու է (11-17)

9  Ազդարարություն. Եհովայի խոսքը Հադրաք երկրի դեմ է,Այն ուղղված է Դամասկոսի դեմ*+(Եհովայի աչքը մարդկության վրա է+Եվ Իսրայելի բոլոր ցեղերի վրա):   Այն նաև ուղղված է հարևան Եմաթի+ դեմ,Տյուրոսի+ և Սիդոնի+ դեմ, որոնք իրենց այդքան իմաստուն են համարում:+   Տյուրոսն իր համար բերդապարիսպ* է կառուցել: Փոշու պես շատ արծաթ է կուտակելԵվ փողոցի ցեխի պես առատ ոսկի դիզել:+   Սակայն Եհովան կզրկի նրան ունեցվածքից,Ծովում կջախջախի նրա զորքերը,+Եվ կրակը կլափի նրան:+   Ասկաղոնը կտեսնի դա ու կվախենա,Գազան տանջալից ցավ կզգա: Ակկարոնն էլ մեծ ցավ կզգա,Քանի որ իր ապավենը ամոթով կմնա: Գազայում այլևս թագավոր չի լինի,Ասկաղոնը անբնակ կդառնա:+   «Ազոտոսում օտարը* կբնակվի,– ասում է Աստված,–Եվ ես կկոտրեմ փղշտացիների հպարտությունը:+   Ես կհեռացնեմ արյունոտ բաները նրանց բերանիցԵվ գարշելի բաները՝ նրանց ատամների միջից»: Նրանցից ողջ մնացածները մեր Աստծուն կպատկանեն. Նրանք ցեղապետի պես կլինեն Հուդայում,+Ակկարոնցիներն էլ՝ հեբուսացիների պես:+   «Ես իմ տան առաջ բանակ կդնեմ ինչպես պահապան զորք,+Եվ ոչ ոք չի կարողանա ներխուժել ու հետ քաշվել,– ասում է Աստված:–Այլևս ոչ մի կեղեքիչ* չի մտնի երկիր,+Քանի որ իմ աչքով եմ տեսնում, թե ինչ է կատարվում:*   Ողջ սրտով ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր:* Ցնծությամբ բացականչի՛ր, ո՛վ Երուսաղեմի դուստր: Ահա քո թագավորը քեզ մոտ է գալիս:+ Նա արդար է և փրկություն է բերում,*Խոնարհ է+ և գալիս է՝ ավանակ հեծած,Քուռակ՝* ավանակի ձագ հեծած:+ 10  Ես կվերացնեմ մարտակառքը Եփրեմի երկրիցԵվ ձին՝ Երուսաղեմից: Մարտական աղեղը կհեռացվի,Եվ քո թագավորը ազգերին խաղաղություն կազդարարի:+ Նրա իշխանությունը կտարածվի ծովից ծով,Եփրատից* մինչև երկրի ծայրերը:+ 11  Ո՛վ կին,* քեզ հետ կապած ուխտի* միջոցով, որ արյամբ է հաստատված,Ես կազատեմ քո գերիներին անջուր փոսից:+ 12  Վերադարձեք ամրոց, ո՛վ գերիներ, որ հույս ունեք:+ Ո՛վ կին, այսօր քեզ ասում եմ. «Ես կրկնակի բաժին կտամ քեզ:+ 13  Հուդային կճկեմ* իբրև իմ աղեղ,Եփրեմին նետի պես կդնեմ աղեղի վրա: Քո որդիներին, ո՛վ Սիոն,Ոտքի կհանեմ Հունաստանի որդիների դեմԵվ քեզ, ո՛վ Սիոն, ռազմիկի սուր կդարձնեմ»»: 14  Մարդիկ կտեսնեն, որ Եհովան իր ժողովրդի հետ է,Եվ նրա նետը կսլանա կայծակի պես: Գերիշխան Տեր Եհովան եղջերափող կհնչեցնի+Ու կգրոհի հարավային մրրիկների պես: 15  Զորքերի տեր Եհովան կպաշտպանի իր ժողովրդին: Նրանք ատամներով կփշրեն թշնամու պարսաքարերը, ոտնատակ կանեն դրանք:+ Նրանք կխմեն և ուրախ կաղմկեն՝ ասես գինովցած: Կլիանան լեփ-լեցուն գավաթի պես,Զոհասեղանի անկյունների պես, որ արյունով են ողողված:+ 16  Այդ օրը նրանց Աստված Եհովան կփրկի իր ժողովրդին որպես իր հոտի:+ Թագը զարդարող թանկարժեք քարերի պես նրանք կպսպղան նրա հողի վրա:+ 17  Եվ կտեսնեն, թե որքան մեծ է նրա բարությունը,*+Որքան վսեմ է նրա վայելչությունը: Ցորենը կառույգացնի պատանիներին,Եվ մաճարը՝ կույսերին:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Դամասկոսը դրա հանգստի տեղն է»:
Կամ՝ «ամրոց»:
Բռց.՝ «ապօրինածին որդին»:
Կամ՝ «վերահսկիչ» (որը մյուսներին ստիպում է աշխատել):
Ըստ երևույթին, խոսքը Աստծու ժողովրդի կեղեքման մասին է:
Կամ՝ «Արու էշ»:
Կամ՝ «հաղթանակած է», «փրկված է»:
«Սիոնի դուստր» և «Երուսաղեմի դուստր» արտահայտությունները պոետիկ են և վերաբերում են Երուսաղեմ քաղաքին կամ դրա բնակիչներին:
Բռց.՝ «Գետից»:
Խոսքը Սիոնի՝ Երուսաղեմի մասին է:
Բառարանում տես «Ուխտ»:
Բռց.՝ «ոտքս կդնեմ»: Եբր. բայը վերաբերում է լարն անցկացնելու համար ոտքը աղեղի վրա դնելուն:
Բառարանում տես «Բարեսիրություն»: