Թվեր 1։1-54
1 Եվ Եհովան Սինա+ անապատում՝ հանդիպման վրանում,*+ խոսեց Մովսեսի հետ. դա իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալուց հետո երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրն էր:+ Նա ասաց.
2 «Մեկ առ մեկ հաշվառեք+ Իսրայելի ամբողջ ժողովրդին ըստ նահապետական տների և տոհմերի: Բոլոր տղամարդկանց հաշվառեք անուն առ անուն:
3 Դու և Ահարոնը բոլոր խմբերում պետք է հաշվառեք 20 տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդկանց,+ ովքեր կարող են ծառայել Իսրայելի բանակում:
4 Ձեզ օգնելու համար ամեն ցեղից մի մարդ կանչեք. յուրաքանչյուրը պետք է ցեղի գլուխ լինի:+
5 Սրանք են այն մարդկանց անունները, ովքեր կօգնեն ձեզ. Ռուբենի ցեղից Ելիսուրը՝+ Սեդիուրի որդին,
6 Շմավոնի ցեղից Սալամիելը՝+ Սուրիսադայի որդին,
7 Հուդայի ցեղից Նաասոնը՝+ Ամինադաբի որդին,
8 Իսաքարի ցեղից Նաթանայելը՝+ Սոգարի որդին,
9 Զաբուղոնի ցեղից Եղիաբը՝+ Քելոնի որդին,
10 Հովսեփի որդու՝ Եփրեմի+ ցեղից Ելիսաման՝ Ամիուդի որդին, Հովսեփի մյուս որդու՝ Մանասեի ցեղից Գամաղիելը՝ Փադասուրի որդին,
11 Բենիամինի ցեղից Աբիդանը՝+ Գեդեոնիի որդին,
12 Դանի ցեղից Աքիեզերը՝+ Ամիսադայի որդին,
13 Ասերի ցեղից Փագիելը՝+ Եքրանի որդին,
14 Գադի ցեղից Ելիասաֆը՝+ Դագուելի որդին,
15 Նեփթաղիմի ցեղից Աքիրեն՝+ Ենանի որդին:
16 Սրանք են ժողովրդի միջից ընտրվածները՝ իրենց հայրական ցեղերի գլուխները:+ Նրանք Իսրայելում հազարավորների գլուխներ են»:+
17 Մովսեսն ու Ահարոնը անուն առ անուն հիշատակված այդ մարդկանց կանչեցին իրենց մոտ:
18 Երկրորդ ամսվա առաջին օրը նրանք բոլոր իսրայելացիներին հավաքեցին, որ 20 տարեկան և ավելի բարձր տարիքի տղամարդկանց+ անուն առ անուն գրանցեն ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի,
19 ճիշտ ինչպես Եհովան պատվիրեց Մովսեսին: Այսպիսով՝ Մովսեսը Սինա անապատում մարդահամար անցկացրեց:+
20 Անուն առ անուն գրանցվեցին Իսրայելի առաջնեկ Ռուբենի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին:
21 Ռուբենի ցեղից հաշվառվածների թիվը 46 500 էր:
22 Անուն առ անուն գրանցվեցին Շմավոնի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին:
23 Շմավոնի ցեղից հաշվառվածների թիվը 59 300 էր:
24 Անուն առ անուն գրանցվեցին Գադի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին:
25 Գադի ցեղից հաշվառվածների թիվը 45 650 էր:
26 Անուն առ անուն գրանցվեցին Հուդայի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին:
27 Հուդայի ցեղից հաշվառվածների թիվը 74 600 էր:
28 Անուն առ անուն գրանցվեցին Իսաքարի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին:
29 Իսաքարի ցեղից հաշվառվածների թիվը 54 400 էր:
30 Անուն առ անուն գրանցվեցին Զաբուղոնի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին:
31 Զաբուղոնի ցեղից հաշվառվածների թիվը 57 400 էր:
32 Անուն առ անուն գրանցվեցին Հովսեփի որդիներից Եփրեմի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին:
33 Եփրեմի ցեղից հաշվառվածների թիվը 40 500 էր:
34 Անուն առ անուն գրանցվեցին Մանասեի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին:
35 Մանասեի ցեղից հաշվառվածների թիվը 32 200 էր:
36 Անուն առ անուն գրանցվեցին Բենիամինի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին:
37 Բենիամինի ցեղից հաշվառվածների թիվը 35 400 էր:
38 Անուն առ անուն գրանցվեցին Դանի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին:
39 Դանի ցեղից հաշվառվածների թիվը 62 700 էր:
40 Անուն առ անուն գրանցվեցին Ասերի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին:
41 Ասերի ցեղից հաշվառվածների թիվը 41 500 էր:
42 Անուն առ անուն գրանցվեցին Նեփթաղիմի սերունդները+ ըստ իրենց նահապետական տների և իրենց տոհմերի. 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր տղամարդիկ, ովքեր կարող էին ծառայել բանակում, մեկ առ մեկ հաշվառվեցին:
43 Նեփթաղիմի ցեղից հաշվառվածների թիվը 53 400 էր:
44 Այսքանն էին, որ հաշվառվեցին Մովսեսի ու Ահարոնի, ինչպես նաև Իսրայելի 12 ցեղապետների կողմից, որոնցից ամեն մեկը ներկայացնում էր իր ցեղը:
45 Քսան տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր իսրայելացիները, որոնք կարող էին ծառայել Իսրայելի բանակում, հաշվառվեցին ըստ իրենց նահապետական տների,
46 և բոլոր հաշվառվածների թիվը կազմեց 603 550:+
47 Սակայն ղևտացիները+ իրենց նահապետական տներով հանդերձ չներառվեցին այդ հաշվառման մեջ:+
48 Եհովան ասաց Մովսեսին.
49 «Միայն Ղևիի ցեղին է, որ պետք չէ հաշվառել: Նրանց չներառես մյուս իսրայելացիների թվի մեջ:+
50 Ղևտացիներին նշանակիր, որ հոգ տանեն Վկայության+ խորանի, դրա բոլոր պիտույքների և դրան առնչվող ամեն բանի մասին:+ Նրանք պետք է տեղից տեղ փոխադրեն խորանն ու դրա բոլոր պիտույքները+ և ծառայություն մատուցեն այնտեղ:+ Իրենց վրանները նրանք պետք է խորանի շուրջբոլորը կանգնեցնեն:+
51 Ամեն անգամ, երբ հարկ լինի խորանը տեղափոխելու, ղևտացիները պետք է քանդեն այն,+ և երբ հարկ լինի կանգնեցնելու, պետք է կրկին հավաքեն: Եթե իրավասություն չունեցող* որևէ մարդ մոտենա դրան, պետք է մահվան մատնվի:+
52 Իսրայելացիներից յուրաքանչյուրը պետք է վրան կանգնեցնի իրենց ճամբարին հատկացված տեղում՝ իրենց եռացեղ ստորաբաժանման տարածքում՝*+ խումբ առ խումբ:*
53 Իսկ ղևտացիներն իրենց վրանները պետք է կանգնեցնեն Վկայության խորանի շուրջբոլորը, որ իմ բարկությունը չբորբոքվի իսրայելացիների դեմ:+ Ղևտացիների պատասխանատվությունն է հոգ տանել Վկայության խորանի մասին»:*+
54 Իսրայելացիները ամեն ինչ արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրեց Մովսեսին: Նրանք հենց այդպես արեցին:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «խորանում»:
^ Բռց.՝ «օտար»: Այսինքն՝ Ղևիի ցեղից չեղող:
^ Կամ՝ «իրենց նշանի մոտ»:
^ Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:
^ Կամ՝ «պահպանել խորանը», «ծառայություն մատուցել խորանում»: