Թվեր 13։1-33

  • 12 հետախույզներ են ուղարկվում Քանան (1-24)

  • Տասը հետախույզները վատ լուր են բերում (25-33)

13  Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.  «Մարդիկ ուղարկիր, որ հետախուզեն Քանանի երկիրը, որը տալու եմ իսրայելացիներին: Ամեն ցեղից մի մարդ ուղարկիր՝ յուրաքանչյուր ցեղի տոհմապետներից+ մեկին»:+  Ուստի Մովսեսը, Եհովայի կարգադրության համաձայն, ուղարկեց այդ մարդկանց Փառան+ անապատից: Այդ բոլոր մարդիկ իսրայելացիների գլխավորներից էին:  Նրանք էին՝ Ռուբենի ցեղից Սամուան՝ Զաքուրի որդին,  Շմավոնի ցեղից Սաֆատը՝ Քոռիի որդին,  Հուդայի ցեղից Քաղեբը՝+ Հեֆոնեի որդին,  Իսաքարի ցեղից Իգալը՝ Հովսեփի որդին,  Եփրեմի ցեղից Օսեան՝+ Նավեի որդին,  Բենիամինի ցեղից Փալտին՝ Ռաֆուի որդին, 10  Զաբուղոնի ցեղից Գեդդիելը՝ Սուդիի որդին, 11  Հովսեփի ցեղից՝+ Մանասեի ցեղից,+ Գադդին՝ Սուսիի որդին, 12  Դանի ցեղից Ամիելը՝ Գամալիի որդին, 13  Ասերի ցեղից Սաթուրը՝ Միքայելի որդին, 14  Նեփթաղիմի ցեղից Նաբին՝ Վաֆսիի որդին, 15  և Գադի ցեղից Գուելը՝ Մաքիի որդին: 16  Սրանք են այն մարդկանց անունները, որոնց Մովսեսը ուղարկեց երկիրը հետախուզելու: Մովսեսը Նավեի որդի Օսեային Հեսու*+ կոչեց: 17  Երբ Մովսեսը նրանց ուղարկում էր Քանանի երկիրը հետախուզելու, ասաց. «Գնացեք դեպի Նեգև, ապա բարձրացեք լեռնային շրջանը:+ 18  Տեսեք, թե դա ինչ երկիր է,+ և թե այնտեղ ապրող մարդիկ ուժե՞ղ են, թե՞ թույլ, քի՞չ են, թե՞ շատ, 19  երկիրը լա՞վն է, թե՞ վատը, և քաղաքները, որտեղ բնակվում են մարդիկ, անպարի՞սպ են, թե՞ պարսպապատ: 20  Տեսեք՝ հողը բերրի՞ է, թե՞ անպտուղ,+ ծառեր կա՞ն, թե՞ ոչ: Համարձակ եղեք+ ու ձեզ հետ բերեք այդ երկրի պտուղներից»: Տարվա այն ժամանակն էր, երբ հասնում էր խաղողի առաջին բերքը:+ 21  Այդ մարդիկ գնացին ու հետախուզեցին երկիրը՝ Ցին անապատից+ մինչև Րոոբ,+ որը Լեբո-Եմաթի*+ մոտակայքում է: 22  Նեգև հասնելուց հետո գնացին Քեբրոն,+ որտեղ ապրում էին Աքիմանը, Սեսին և Թոլմին՝+ ենակիմները:*+ (Քեբրոնը Եգիպտոսի Տայանիս քաղաքից յոթ տարի առաջ էր կառուցվել): 23  Երբ հասան Եսքողի գետահովիտ,*+ այնտեղ խաղողի վազից մի ճյուղ կտրեցին՝ վրան մի ողկույզ, որն այնքան մեծ էր, որ երկու հոգով էին տանում՝ ձողի վրա դրած: Նրանք նաև նռներ ու թզեր հավաքեցին:+ 24  Իսրայելացիները իրենց կտրած ողկույզի համար այդ վայրը կոչեցին Եսքողի* գետահովիտ:+ 25  Երկիրը 40 օր+ հետախուզելուց հետո նրանք վերադարձան: 26  Հասնելով Կադես՝+ Փառան անապատ՝ Մովսեսի, Ահարոնի և Իսրայելի ողջ ժողովրդի մոտ՝ նրանք լուր բերեցին նրանց և ցույց տվեցին այդ երկրի պտուղները: 27  Նրանք պատմեցին Մովսեսին. «Մենք մտանք այն երկիրը, ուր մեզ ուղարկել էիր. այնտեղ իրոք կաթ ու մեղր է հոսում:+ Սրանք էլ այդ երկրի պտուղներն են:+ 28  Սակայն այդ երկրում բնակվող մարդիկ ուժեղ են, ունեն շատ մեծ ու ամրացված քաղաքներ: Այնտեղ նաև ենակիմներին+ տեսանք: 29  Նեգևի+ տարածքում ամաղեկացիներն+ են բնակվում, լեռնային շրջանում՝ քետացիները, հեբուսացիներն+ ու ամորհացիները,+ իսկ ծովի մոտ+ ու Հորդանան գետի երկայնքով ձգվող տարածքում՝ քանանացիները»:+ 30  Այդ ժամանակ Քաղեբը փորձեց հանգստացնել Մովսեսի առաջ կանգնած ժողովրդին: Նա ասաց. «Մենք հաստատ կհաղթենք այդ երկրի մարդկանց: Եկեք իսկույն գնանք ու տիրանանք այդ երկրին»:+ 31  Բայց նրա հետ գնացած մարդիկ ասացին. «Մենք չենք կարող դուրս գալ այդ ժողովրդի դեմ. նրանք մեզնից ուժեղ են»:+ 32  Իսրայելացիներին նրանք շարունակ վատ բաներ+ էին ասում այդ երկրի մասին, որը հետախուզել էին: Նրանք ասում էին. «Այն երկիրը, որի միջով անցանք և որը հետախուզեցինք, մահ սպառնացող* երկիր է, ու մեր տեսած բոլոր մարդիկ աժդահաներ են:+ 33  Այնտեղ հսկաներին* տեսանք՝ Ենակի որդիներին,+ որոնք հսկաներից են առաջ եկել. նրանց համեմատ մենք ասես մորեխներ լինեինք՝ մեր աչքին էլ, նրանց աչքին էլ»:

Ծանոթագրություններ

Եբր.՝ Յեհոշուա: Նշանակում է «Եհովան փրկություն է»:
Կամ՝ «Եմաթի մուտքի»:
Այսինքն՝ Ենակի սերունդները, որոնք մեծ ուժի տեր, աժդահա մարդիկ էին:
Կամ՝ «հեղեղատ»: Բառարանում տես «Հեղեղատ»:
Նշանակում է «խաղողի ողկույզ»:
Կամ՝ «բնակիչներին խժռող»:
Եբր.՝ նեֆիլիմ: Հնարավոր է՝ նշանակում է «տապալողներ», այսինքն՝ ուրիշներին գետնին գցողներ: Բառարանում տես «Նեֆիլիմ»: