Թվեր 14։1-45

  • Ժողովուրդը ուզում է վերադառնալ Եգիպտոս (1-10)

    • Հեսուն և Քաղեբը լավ լուր են բերում (6-9)

  • Եհովան բարկանում է: Մովսեսը բարեխոսում է (11-19)

  • Իսրայելացիների պատիժը. 40 տարի թափառելու են անապատում (20-38)

  • Ամաղեկացիները ջախջախում են իսրայելացիներին (39-45)

14  Այդ ժամանակ ողջ ժողովուրդը աղաղակ բարձրացրեց ու լացուկոծ դրեց և այդպես՝ ամբողջ գիշեր:+  Իսրայելացիները սկսեցին տրտնջալ Մովսեսի ու Ահարոնի դեմ.+ ամբողջ ժողովուրդը նրանց դեմ էր խոսում և ասում. «Երանի՜ մեռնեինք Եգիպտոսում, երանի՜ մեռնեինք այս անապատում:  Ինչո՞ւ է Եհովան մեզ տանում այդ երկիր. որ սրի բերա՞ն ընկնենք:+ Մեր կանայք ու մեր երեխաները գերի կտարվեն:+ Ավելի լավ չէ՞՝ Եգիպտոս վերադառնանք»:+  Նրանք նույնիսկ իրար ասում էին. «Եկեք մեզ վրա առաջնորդ նշանակենք ու հետ գնանք Եգիպտոս»:+  Դա լսելով՝ Մովսեսն ու Ահարոնը ծնկի եկան ու մինչև գետին խոնարհվեցին իսրայելացիների ողջ ժողովի աչքի առաջ:  Նավեի որդի Հեսուն+ և Հեֆոնեի որդի Քաղեբն+ էլ, որ երկիրը հետախուզողներից էին, պատռեցին իրենց հագուստները  և ասացին իսրայելացիներին. «Այն երկիրը, ուր մենք հետախուզելու գնացինք, լավ երկիր է, շա՜տ լավ երկիր է:+  Եթե Եհովայի հավանությունն ունենանք, նա անկասկած կտանի մեզ այդ երկիրը և այն մեզ կտա, մի երկիր, որտեղ կաթ ու մեղր է հոսում:+  Միայն թե մի՛ ապստամբեք Եհովայի դեմ և այդ երկրի ժողովրդից մի՛ վախեցեք,+ քանի որ հեշտությամբ կհաղթենք նրանց:* Նրանք պաշտպանություն չունեն, իսկ մեզ հետ Եհովան է:+ Նրանցից մի՛ վախեցեք»: 10  Այդ ժամանակ ամբողջ ժողովուրդն ասաց. «Եկեք քարկոծենք նրանց»:+ Սակայն Եհովայի փառքը հայտնվեց Իսրայելի ժողովրդին հանդիպման վրանի վերևում:+ 11  Եհովան ասաց Մովսեսին. «Այս ժողովուրդը դեռ ինչքա՞ն է անհարգալից վերաբերվելու ինձ+ և մինչև ե՞րբ չի հավատալու ինձ՝ չնայած այն բոլոր հրաշքներին, որ արեցի նրանց համար:+ 12  Ես նրանց կպատուհասեմ համաճարակով ու բնաջինջ կանեմ, իսկ քեզնից մի ազգ կստեղծեմ, որը նրանցից ավելի մեծ ու ավելի հզոր կլինի»:+ 13  Բայց Մովսեսն ասաց Եհովային. «Այդ ժամանակ եգիպտացիները, որոնց միջից քո զորությամբ հանեցիր ժողովրդիդ, կլսեն այդ լուրը+ 14  և այս երկրի՝ Քանանի բնակիչների հետ կխոսեն այդ մասին: Չէ՞ որ Քանանի բնակիչներն էլ են լսել, որ դու, Եհո՛վա, այս ժողովրդի հետ ես+ ու երես առ երես+ երևում ես նրանց, որ դու Եհովան ես, որ քո ամպը նրանց վերևում է, և որ դու նրանց առջևից ես գնում՝ ցերեկը՝ ամպի սյունով, իսկ գիշերը՝ կրակի սյունով:+ 15  Ու հիմա, եթե այս ողջ ժողովրդին միանգամից* մահվան մատնես, քո համբավի մասին լսած ազգերը կասեն. 16  «Եհովան չկարողացավ այս ժողովրդին տանել այն երկիրը, որ երդվել էր տալ նրանց, դրա համար էլ նրանց կոտորեց անապատում»:+ 17  Այժմ խնդրում եմ, ո՛վ Եհովա, ցույց տուր, թե որքան մեծ է քո վեհությունը՝* կատարելով քո խոստումը: Չէ՞ որ դու ասել ես. 18  «Ես՝ Եհովաս, շուտ չեմ բարկանում, լի եմ հավատարիմ սիրով,+ ներում եմ հանցանքն ու օրինազանցությունը, բայց մեղավորներին ոչ մի դեպքում անպատիժ չեմ թողնում և թույլ եմ տալիս, որ հայրերի հանցանքների հետևանքները կրեն նաև նրանց որդիները մինչև երրորդ և չորրորդ սերունդը»:+ 19  Խնդրում եմ, քո մեծ ու հավատարիմ սիրով ներիր այս ժողովրդի հանցանքը, ինչպես որ մինչև հիմա արել ես՝ սկսած այն ժամանակվանից, երբ նրանք դեռ Եգիպտոսում էին»:+ 20  Այդ ժամանակ Եհովան ասաց. «Քո խնդրանքի համաձայն՝ ներում եմ:+ 21  Բայց երդվում եմ իմ գոյությամբ, ամբողջ երկիրը իմ՝ Եհովայիս փառքով կլցվի,+ 22  սակայն այն բոլոր մարդիկ, որոնք, իմ փառքը և Եգիպտոսում ու անապատում իմ արած հրաշքները+ տեսնելով հանդերձ, արդեն տասներորդ անգամն է՝ փորձում են ինձ+ ու չեն լսում իմ ձայնին,+ 23  երբեք չեն տեսնի այն երկիրը, որի մասին երդվեցի նրանց հայրերին: Ինձ անհարգալից վերաբերվողներից ոչ մեկը երբևիցե չի տեսնի այն:+ 24  Իսկ իմ ծառա Քաղեբին+ ես անպայման կտանեմ այն երկիրը, ուր նա գնաց հետախուզելու, և նրա սերունդը կտիրանա դրան, քանի որ նա ուրիշ ոգի է դրսևորել և միշտ ամբողջ սրտով հնազանդվել է ինձ:+ 25  Ամաղեկացիներն ու քանանացիները+ հովտում* են ապրում, ուստի վաղը շրջվեք ու Կարմիր ծովի ճանապարհով գնացեք անապատ»:+ 26  Հետո Եհովան խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. 27  «Դեռ ինչքա՞ն է այս չար ժողովուրդը տրտնջալու իմ դեմ:+ Ես լսեցի, թե ինչի համար են իսրայելացիները տրտնջում իմ դեմ:+ 28  Ուրեմն ասա նրանց. «Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Եհովան,– ես ձեզ հետ կվարվեմ հենց այն խոսքերի համաձայն, որ լսեցի ձեզանից:+ 29  Դուք կմեռնեք* այս անապատում,+ այո՛, բոլորդ, որ տրտնջացիք իմ դեմ՝ 20 տարեկան և ավելի բարձր տարիքի բոլոր հաշվառվածներդ:+ 30  Բացի Հեֆոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից՝+ ուրիշ ոչ մեկդ չի մտնի այն երկիրը,+ որտեղ, համաձայն իմ երդման,* պետք է բնակեցնեի ձեզ: 31  Իսկ ձեր երեխաներին, որոնց մասին ասացիք, թե գերի կտարվեն,+ ես կտանեմ այնտեղ, ու նրանք կվայելեն այն երկիրը, որը դուք մերժեցիք:+ 32  Մինչդեռ դուք կմեռնեք այս անապատում: 33  Ձեր որդիները 40 տարի+ հովվություն կանեն անապատում և ստիպված կլինեն պատասխան տալու ձեր անհավատարմության* համար, մինչև որ ձեզնից վերջինը մեռնի անապատում:+ 34  Երկիրը հետախուզելու 40 օրերի+ թվին համապատասխան՝ դուք 40 տարի պատասխան կտաք ձեր հանցանքների համար,+ մեկ օրվա տեղ՝ մեկ տարի: Այդ ժամանակ կիմանաք՝ ինչ է նշանակում հակառակվել ինձ:* 35  Ես՝ Եհովաս եմ ասել: Հենց այդպես կվարվեմ այս չար ժողովրդի հետ, որ հավաքվել է իմ դեմ. նրանց վերջը կգա այս անապատում, ու այստեղ էլ կմեռնեն:+ 36  Իսկ այն մարդիկ, ում Մովսեսն ուղարկեց երկիրը հետախուզելու, և ովքեր, վատ լուր բերելով, դրդեցին ամբողջ ժողովրդին տրտնջալու նրա դեմ,+ 37  այո՛, երկրի մասին վատ լուր բերող այդ մարդիկ կպատուհասվեն ու կմեռնեն Եհովայի առաջ:+ 38  Մինչդեռ երկիրը հետախուզողներից Նավեի որդի Հեսուն և Հեֆոնեի որդի Քաղեբը ողջ կմնան»»:+ 39  Երբ Մովսեսն այս խոսքերը հաղորդեց իսրայելացիներին, նրանք սկսեցին մեծ սուգ անել: 40  Իսկ վաղ առավոտյան վեր կացան ու որոշեցին բարձրանալ լեռնային շրջանը: Նրանք ասացին. «Վե՛ր կացեք, եկեք գնանք Եհովայի ասած տեղը: Մենք մեղք ենք գործել»:+ 41  Բայց Մովսեսն ասաց. «Ինչո՞ւ եք անտեսում Եհովայի պատվերը: Դուք հաջողություն չեք ունենա: 42  Մի՛ գնացեք, քանի որ Եհովան ձեզ հետ չէ. ձեր թշնամիները կջախջախեն ձեզ:+ 43  Այնտեղ ամաղեկացիներն ու քանանացիները դուրս կգան ձեր դեմ,+ և դուք հաստատ սրով կընկնեք: Եհովան ձեզ հետ չի լինի, քանի որ դուք երես թեքեցիք Եհովայից»:+ 44  Այդուհանդերձ, նրանք հանդգնաբար բարձրացան լեռնային շրջանը,+ իսկ Եհովայի ուխտի տապանակը մնաց ճամբարում, Մովսեսը՝ նույնպես:+ 45  Այդ լեռնային շրջանում բնակվող ամաղեկացիներն ու քանանացիները իջան ու սկսեցին ջախջախել նրանց՝ հետապնդելով մինչև Հորմա:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «նրանք հաց են մեզ համար»:
Բռց.՝ «մի մարդու պես»:
Բռց.՝ «զորությունը»:
Կամ՝ «հարթավայրում»:
Բռց.՝ «Ձեր դիակները կընկնեն»:
Բռց.՝ «ձեռքս բարձրացրել էի, որ»:
Բռց.՝ «պոռնկության»: Խոսքը հոգևոր պոռնկության մասին է:
Կամ՝ «ինչ է նշանակում ինձ ձեր թշնամին դարձնել»: