Թվեր 15։1-41

  • Օրենքներ ընծաների ու զոհերի մասին (1-21)

    • Մեկ օրենք՝ իսրայելացիների ու նրանց մեջ բնակվող օտարականների համար (15, 16)

  • Զոհաբերություններ ոչ միտումնավոր մեղքերի համար (22-29)

  • Միտումնավոր մեղքերի համար սահմանված պատիժը (30, 31)

  • Շաբաթի օրենքը խախտողը մահվան է մատնվում (32-36)

  • Իսրայելացիների հագուստների փեշերին ծոպերիզներ պետք է լինեն (37-41)

15  Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.  «Իսրայելացիներին ասա. «Երբ ի վերջո մտնեք այն երկիրը, որը տալու եմ ձեզ, որ բնակվեք,+  և դուք Եհովային խոշոր կամ մանր եղջերավոր անասուններից հրկիզվող ընծա մատուցելու լինեք, որի բուրմունքը հաճելի է* Եհովային,+ լինի դա ողջակեզ,+ հատուկ երդում կատարելու համար մատուցվող զոհ, կամավոր ընծա,+ թե սահմանված տոներին+ մատուցվող զոհ,  ապա ընծա բերողը պետք է նաև հացի ընծա բերի Եհովային՝ մեկ տասներորդ արդուի* չափ մանր աղացած ալյուր՝+ խառնած մեկ քառորդ հիմեն* յուղի հետ:  Ողջակեզի+ կամ զոհաբերվող ամեն արու գառան հետ պետք է նաև մատուցեք մեկ քառորդ հիմեն գինի՝ որպես ըմպելիքի ընծա:  Արու ոչխարի հետ որպես հացի ընծա պետք է մատուցեք երկու տասներորդ արդուի* չափ մանր աղացած ալյուր՝ խառնած մեկ երրորդ հիմեն* յուղի հետ:  Իսկ որպես ըմպելիքի ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք մեկ երրորդ հիմեն գինի:  Եթե Եհովային ցուլ մատուցեք որպես ողջակեզ,+ որպես հատուկ երդում կատարելու համար+ մատուցվող զոհ կամ որպես խաղաղության զոհ,+  ապա ցլի հետ որպես հացի ընծա+ պետք է բերեք երեք տասներորդ արդուի* չափ մանր աղացած ալյուր՝ խառնած կես հիմեն* յուղի հետ: 10  Իսկ որպես ըմպելիքի ընծա՝+ որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, պետք է մատուցեք կես հիմեն գինի: 11  Ահա թե ինչ պետք է արվի ամեն ցլի, արու ոչխարի, արու գառան կամ արու այծի պարագայում: 12  Քանիսն էլ որ մատուցելու լինեք, դրանցից յուրաքանչյուրի համար այդպես պետք է անեք: 13  Այսպես պետք է վարվի յուրաքանչյուր իսրայելացի, երբ հրկիզվող ընծա է մատուցում, որի բուրմունքը հաճելի է* Եհովային: 14  Եթե ձեր մեջ բնակվող օտարականը կամ երկար տարիներ ձեզ հետ ապրած որևէ մեկը հրկիզվող ընծա մատուցելու լինի, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, ապա ամեն բան պետք է անի այնպես, ինչպես դուք:+ 15  Դուք՝ Իսրայելի ժողովը, և ձեր մեջ բնակվող օտարականը մեկ կանոն պետք է ունենաք: Սերնդեսերունդ սա մնայուն կանոն է ձեզ համար: Եհովայի առաջ դուք և օտարականները մեկ եք:+ 16  Ձեզ համար և ձեզ հետ բնակվող օտարականի համար մեկ օրենք ու մեկ կանոն պետք է լինի»»: 17  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 18  «Իսրայելացիներին ասա. «Երբ մտնեք այն երկիրը, ուր տանելու եմ ձեզ, 19  և ուտեք այդ երկրի բարիքներից,*+ պետք է նվիրաբերություն անեք Եհովային: 20  Պետք է նվիրաբերեք օղակաձև հացեր, որ պատրաստվել են ձեր առաջին բերքից+ ստացված խոշոր աղացած ալյուրից: Դրանք պետք է մատուցեք այնպես, ինչպես մատուցում եք կալից* ստացվածը: 21  Ձեր առաջին բերքից ստացված խոշոր աղացած ալյուրից մի մաս պետք է Եհովային նվիրաբերեք: Այդպես պետք է վարվեք սերնդեսերունդ: 22  Եթե դուք՝ որպես ժողովուրդ, սխալ գործեք և չկատարեք այն բոլոր պատվիրանները, որ Եհովան փոխանցել է Մովսեսին՝ 23  այն ամենը, ինչ Եհովան Մովսեսի միջոցով պատվիրել է ձեզ, և ինչը, սկսած այն օրվանից, երբ Եհովան տվեց դրանք, պետք է պահեիք դուք, և հետագայում՝ նաև ձեր սերունդները, 24  ապա եթե դա արվել է սխալմամբ՝ առանց գիտակցելու, ամբողջ ժողովուրդը պետք է մատուցի մեկ մատղաշ ցուլ որպես ողջակեզ, որի բուրմունքը հաճելի է* Եհովային, դրա հետ՝ նաև հացի ընծա և ըմպելիքի ընծա՝ սահմանված արարողակարգի+ համաձայն, ինչպես նաև մեկ ուլ որպես մեղքի զոհ:+ 25  Քահանան քավություն կանի Իսրայելի ողջ ժողովրդի համար, և նրանք կներվեն,+ քանի որ սխալմամբ են արել ու իրենց սխալի համար հրկիզվող ընծա են բերել Եհովային և մեղքի զոհ են մատուցել Եհովային: 26  Իսրայելի ամբողջ ժողովուրդը, ինչպես նաև նրանց հետ բնակվող պանդուխտը կներվեն, որովհետև սխալմամբ են արել: 27  Եթե որևէ մարդ ոչ միտումնավոր մեղք գործի, ապա որպես մեղքի զոհ պետք է մինչև մեկ տարեկան էգ ուլ բերի:+ 28  Քահանան քավություն կանի այդ մարդու համար, որը սխալ է արել՝ ոչ միտումնավոր մեղք գործելով Եհովայի առաջ, և այդ մարդը կներվի:+ 29  Ոչ միտումնավոր գործված արարքների վերաբերյալ ձեզ համար և ձեր մեջ բնակվող պանդուխտի համար մեկ օրենք պետք է լինի:+ 30  Բայց եթե մարդը միտումնավոր մեղք գործի՝+ լինի բնիկ, թե պանդուխտ, այդպիսով կանարգի Եհովային. նա պետք է վերացվի իր ժողովրդի միջից: 31  Նա Եհովայի խոսքն է արհամարհել ու նրա պատվիրանն է խախտել, ուստի անպատճառ պետք է մահվան մատնվի:+ Նրա հանցանքն իր վրա է»»:+ 32  Երբ իսրայելացիներն անապատում էին, մի անգամ տեսան, որ մեկը Շաբաթ+ օրով փայտ էր հավաքում: 33  Այդ մարդուն փայտ հավաքելիս տեսնողները նրան տարան Մովսեսի, Ահարոնի և ողջ ժողովրդի մոտ: 34  Նրան կալանքի վերցրին,+ որովհետև դեռ հստակ չէր, թե ինչպես էր հարկավոր վարվել նրա հետ: 35  Եհովան ասաց Մովսեսին. «Այդ մարդն անպատճառ պետք է մահվան մատնվի.+ ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան ճամբարից դուրս»:+ 36  Ուստի ողջ ժողովուրդը այդ մարդուն ճամբարից դուրս հանեց և քարկոծելով սպանեց, ճիշտ ինչպես Եհովան պատվիրեց Մովսեսին: 37  Հետո Եհովան ասաց Մովսեսին. 38  «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց, որ սերնդեսերունդ իրենց հագուստների փեշերին ծոպերիզներ ամրացնեն+ և ծոպերիզի վերևում կապույտ թել անցկացնեն: Նրանց ասա. 39  «Այդ ծոպերիզը միշտ պետք է լինի ձեր հագուստի վրա, որ այն տեսնելով՝ հիշեք Եհովայի բոլոր պատվիրաններն ու կատարեք դրանք:+ Դուք չպետք է առաջնորդվեք ձեր սրտի թելադրանքով ու ձեր աչքի տեսածով, քանի որ դա ձեզ տանում է իմ հանդեպ անհավատարմության:*+ 40  Այս պատվերը տալիս եմ, որ հիշեք ու կատարեք իմ բոլոր պատվիրանները և սուրբ լինեք ձեր Աստծու աչքին:+ 41  Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, որ հանեցի ձեզ Եգիպտոսից, որպեսզի ցույց տամ, որ ձեր Աստվածն եմ:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
Մոտ 2,2 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 0,9 լ: Տես հավելված Բ14:
Մոտ 4,4 լ:
Մոտ 1,2 լ:
Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
Մոտ 6,6 լ:
Մոտ 1,8 լ:
Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
Բռց.՝ «հացից»:
Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:
Կամ՝ «խաղաղեցնում է»: Բռց.՝ «հանգստացնում է»:
Կամ՝ «հոգևոր պոռնկության»: