Թվեր 16։1-50

  • Կորխի, Դաթանի և Աբիրոնի ըմբոստությունը (1-19)

  • Ըմբոստների դատաստանը (20-50)

16  Ղևիի որդի+ Կահաթի+ թոռ Կորխը՝+ Իսահառի որդին,+ Ռուբենի+ ցեղից Դաթանն ու Աբիրոնը՝ Եղիաբի որդիները,+ և Փալեթի որդի Օնը միավորվեցին  ու դուրս եկան Մովսեսի դեմ, նրանց հետ նաև իսրայելացիներից 250 հոգի, որոնք ժողովրդի մեջ տոհմապետներ էին, ժողովի ընտրված խորհրդականներ, անվանի մարդիկ:  Նրանք համախմբված+ եկան Մովսեսի ու Ահարոնի մոտ և ասացին. «Բավակա՛ն է: Բոլորն էլ սուրբ են՝+ ամբողջ ժողովուրդը, և Եհովան նրանց մեջ է:+ Ուրեմն ինչո՞ւ եք ձեզ Եհովայի ժողովից բարձր դասում»:  Դա լսելով՝ Մովսեսն անմիջապես ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց:  Ապա Կորխին և նրա բոլոր կողմնակիցներին ասաց. «Առավոտյան Եհովան հայտնի կդարձնի, թե ով է իրենը,+ ով է սուրբ, և ով է իրավասու մոտենալու իրեն:+ Ում որ նա ընտրի,+ այդ մարդն էլ կարող է մոտենալ նրան:  Այսպե՛ս արեք. դու, Կո՛րխ, ու քո բոլոր կողմնակիցները+ կրակամաններ վերցրեք+  և վաղը կրակ դրեք դրանց մեջ ու վրան խունկ լցրեք Եհովայի առաջ: Ում որ Եհովան ընտրի,+ նա է սուրբ: Հերի՛ք է, Ղևիի՛ որդիներ,+ դուք չափն անցել եք»:  Իսկ հետո Մովսեսը, դիմելով Կորխին, ասաց. «Լսե՛ք, խնդրեմ, Ղևիի՛ որդիներ:  Մի՞թե ձեզ համար քիչ է, որ Իսրայելի Աստված Եհովան Իսրայելի ժողովրդի մեջ+ առանձնացրել է ձեզ՝ թույլ տալով մոտենալ իրեն ու իր խորանի հետ կապված ծառայություն անել, ինչպես նաև կանգնել ժողովրդի առաջ ու ծառայել նրանց:+ 10  Մի՞թե քիչ է, որ նա քեզ ու քո բոլոր եղբայրներին՝ Ղևիի որդիներին, մոտեցրել է իրեն: Ի՞նչ է, հիմա էլ քահանայությա՞նն եք աչք դրել:+ 11  Դու և քո բոլոր կողմնակիցները, որ համախմբվել եք, Եհովայի՛ դեմ եք դուրս եկել: Թե չէ ո՞վ է Ահարոնը, որ նրա դեմ եք տրտնջում»:+ 12  Ավելի ուշ Մովսեսը մարդ ուղարկեց, որ կանչի Դաթանին ու Աբիրոնին՝+ Եղիաբի որդիներին, բայց նրանք ասացին. «Չե՛նք գա: 13  Հերիք չէ՝ մեզ հանեցիր այն երկրից, որտեղ կաթ ու մեղր է հոսում, ու բերեցիր, որ անապատում սպանես,+ հիմա էլ ուզում ես տեր ու տիրակա՞լ դառնալ մեզ վրա: 14  Դու մեզ ոչ մի կաթ ու մեղր բխող երկիր էլ չես բերել,+ ոչ էլ արտեր ու խաղողի այգիներ ես տվել որպես ժառանգություն: Ի՞նչ է, ուզում ես, որ այս մարդիկ կույրի պես քե՞զ հետևեն:* Մենք չե՛նք գա»: 15  Դա լսելով՝ Մովսեսը շատ բարկացավ և ասաց Եհովային. «Նրանց հացի ընծային չնայես: Ես մի էշ էլ չեմ վերցրել նրանցից, ոչ էլ վնաս եմ տվել նրանցից որևէ մեկին»:+ 16  Իսկ հետո Մովսեսն ասաց Կորխին. «Դու և քո բոլոր կողմնակիցները վաղը ներկայացեք Եհովայի առաջ՝ դու և նրանք: Ահարոնը նույնպես կգա: 17  Յուրաքանչյուրը թող վերցնի իր կրակամանը, մեջը խունկ լցնի և ներկայացնի Եհովայի առաջ. ընդհանուր՝ 250 կրակաման: Դու և Ահարոնն էլ կներկայանաք ձեր կրակամաններով»: 18  Ուստի նրանք վերցրին իրենց կրակամանները, մեջը կրակ դրեցին, վրան խունկ լցրին և Մովսեսի ու Ահարոնի հետ կանգնեցին հանդիպման վրանի մուտքի մոտ: 19  Երբ Կորխն իր կողմնակիցներին+ հավաքեց հանդիպման վրանի մուտքի մոտ, Եհովայի փառքը երևաց ողջ ժողովրդին:+ 20  Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին. 21  «Առանձնացե՛ք այդ մարդկանցից, որ մի ակնթարթում ոչնչացնեմ նրանց»:+ 22  Մովսեսն ու Ահարոնն էլ ծնկի գալով մինչև գետին խոնարհվեցին ու ասացին. «Ո՜վ Աստված, որ կյանք ես տվել բոլոր մարդկանց,*+ մի՞թե մեկ մարդու մեղքի պատճառով դու կբարկանաս ամբողջ ժողովրդի վրա»:+ 23  Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. 24  «Ժողովրդին ասա. «Հեռացե՛ք Կորխի, Դաթանի ու Աբիրոնի վրաններից»»:+ 25  Մովսեսը վեր կացավ ու գնաց Դաթանի և Աբիրոնի մոտ. նրա հետ գնացին նաև Իսրայելի երեցները:+ 26  Մովսեսն ասաց ժողովրդին. «Խնդրում եմ, մի կողմ քաշվեք այս չարամիտ մարդկանց վրաններից և նրանց պատկանող ոչ մի բանի մի՛ դիպեք, որպեսզի նրանց մեղքի պատճառով բնաջինջ չլինեք»: 27  Նրանք անմիջապես հեռացան Կորխի, Դաթանի և Աբիրոնի վրանների մոտից, իսկ Դաթանն ու Աբիրոնը դուրս եկան ու իրենց կանանց, որդիների և փոքր երեխաների հետ կանգնեցին իրենց վրանների մուտքի մոտ: 28  Հետո Մովսեսն ասաց. «Ահա թե ինչից կիմանաք, որ Եհովան է ուղարկել ինձ՝ այս բաներն անելու, ոչ թե իմ նախաձեռնությամբ* եմ անում. 29  եթե նրանք մահանան բնական մահով, ինչպես բոլոր մարդիկ, և եթե նրանց պատահի այն, ինչ բոլոր մարդկանց է պատահում, ապա ինձ Եհո՛վան չի ուղարկել:+ 30  Բայց եթե Եհովան մի արտասովոր բան անի՝ եթե գետինը բացվի* և կլանի նրանց ու նրանց պատկանող ամեն բան, և նրանք ողջ-ողջ գերեզման* իջնեն, այդ ժամանակ դուք կիմանաք, որ այս մարդիկ անհարգալից են վերաբերվել Եհովային»: 31  Հենց որ Մովսեսն ավարտեց իր խոսքը, այդ մարդկանց ոտքերի տակ գետինը ճեղքվեց:+ 32  Երկիրը բացվեց* ու կլանեց նրանց իրենց տնեցիների հետ միասին, ինչպես նաև Կորխի+ մարդկանց ու նրանց ամբողջ ունեցվածքը: 33  Այսպիսով՝ այդ բոլոր մարդիկ ողջ-ողջ գերեզման* իջան, ու երկիրը ծածկեց նրանց, և նրանք վերացան ժողովի միջից:+ 34  Նրանց ճիչերը լսելով՝ շրջակայքում եղող մյուս բոլոր իսրայելացիները վախեցած փախան՝ ասելով. «Երկիրը մե՛զ էլ կուլ կտա»: 35  Այդ պահին խունկ մատուցող 250 մարդկանց վրա կրակ իջավ Եհովայից+ և ոչնչացրեց նրանց:+ 36  Հետո Եհովան ասաց Մովսեսին. 37  «Ահարոն քահանայի որդուն՝ Եղիազարին, ասա, որ կրակի իջած տեղից հավաքի կրակամանները,+ քանի որ դրանք սուրբ են, ու որ դրանց միջի ածուխները թափի մի հեռու տեղ: 38  Իրենց մեղքի համար կյանքով հատուցած* այս մարդկանց կրակամաններից թող թիթեղներ պատրաստեն զոհասեղանը+ պատելու համար, քանի որ դրանք ներկայացվել են Եհովայի առաջ և սուրբ են դարձել: Իսրայելացիների համար դրանք նշան կլինեն»:+ 39  Ուստի Եղիազար քահանան վերցրեց այդ պղնձե կրակամանները, որ բերել էին այն մարդիկ, ովքեր ոչնչացան կրակից, և դրանք ծեծելով թիթեղներ պատրաստեց, որ դրանցով պատի զոհասեղանը, 40  ինչպես որ Եհովան ասել էր իրեն Մովսեսի միջոցով: Դա հիշեցում էր լինելու իսրայելացիների համար, որ քահանա չեղող* ոչ մի մարդ, ով Ահարոնի սերնդից չէ, չպետք է մոտենա ու խունկ ծխեցնի Եհովայի առաջ,+ և որ ոչ ոք չպետք է վարվի Կորխի ու նրա կողմնակիցների պես:+ 41  Բայց հենց հաջորդ օրը Իսրայելի ողջ ժողովուրդը սկսեց տրտնջալ Մովսեսի ու Ահարոնի դեմ՝+ ասելով. «Դո՛ւք սպանեցիք Եհովայի ժողովրդին»: 42  Եվ ողջ հանրությունը խմբվեց Մովսեսի ու Ահարոնի դեմ: Երբ նրանք շրջվեցին դեպի հանդիպման վրանը, տեսան, որ ահա ամպը ծածկեց այն, ու Եհովայի փառքը հայտնվեց:+ 43  Մովսեսն ու Ահարոնը մոտեցան հանդիպման վրանին:+ 44  Եհովան ասաց Մովսեսին. 45  «Դո՛ւրս եկեք այս ժողովրդի միջից, որ մի ակնթարթում ոչնչացնեմ նրանց»:+ Այդ ժամանակ նրանք, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեցին:+ 46  Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրու կրակամանը, զոհասեղանից կրակ դիր դրա մեջ,+ վրան խունկ լցրու և շտապ գնա ժողովրդի մոտ. նրանց համար քավություն արա,+ որովհետև Եհովայի ցասումը բորբոքվել է, և պատուհաս է սկսվել»: 47  Ահարոնն անմիջապես վերցրեց կրակամանը, ինչպես որ Մովսեսն ասաց, ու վազեց ժողովրդի* մոտ, և տեսավ, որ պատուհասը սկսել է հարվածել ժողովրդին: Ուստի նա խունկ լցրեց կրակամանի վրա և սկսեց ժողովրդի համար քավություն անել: 48  Նա կանգնած մնաց մեռածների ու ողջերի միջև, և ի վերջո պատուհասը դադարեց: 49  Պատուհասից մեռածների թիվը 14 700 էր՝ չհաշված Կորխի պատճառով մեռածները: 50  Երբ պատուհասը դադարեց, Ահարոնը վերադարձավ Մովսեսի մոտ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ուզում ես հանե՞լ այս մարդկանց աչքերը»:
Բռց.՝ «ամեն մարմնի ոգու Աստված»:
Կամ՝ «սրտի ուզածով»:
Բռց.՝ «բացի իր բերանը»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Բռց.՝ «բացեց իր բերանը»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
Կամ՝ «Իրենց հոգու դեմ մեղք գործած»:
Բռց.՝ «օտար»:
Բռց.՝ «ժողովի»: