Թվեր 2։1-34

  • Ճամբարը տեղակայվում է եռացեղ ստորաբաժանումներով (1-34)

    • Հուդայի ցեղի գլխավորած ստորաբաժանումը՝ արևելյան կողմում (3-9)

    • Ռուբենի ցեղի գլխավորած ստորաբաժանումը՝ հարավային կողմում (10-16)

    • Ղևիի ցեղը՝ մյուս ստորաբաժանումների միջև (17)

    • Եփրեմի ցեղի գլխավորած ստորաբաժանումը՝ արևմտյան կողմում (18-24)

    • Դանի ցեղի գլխավորած ստորաբաժանումը՝ հյուսիսային կողմում (25-31)

    • Հաշվառված տղամարդկանց ընդհանուր թիվը (32-34)

2  Եհովան խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով.  «Իսրայելացիները պետք է ճամբար դնեն իրենց եռացեղ ստորաբաժանմանը հատկացված տարածքում՝+ ամենքն իրենց նահապետական տան նշանի մոտ: Իրենց վրանները նրանք պետք է կանգնեցնեն հանդիպման վրանի շուրջբոլորը, այնպես, որ դրանք նայեն դեպի հանդիպման վրանը:  Հուդայի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի արևելյան՝ դեպի արևածագը նայող կողմում: Հուդայի որդիների ցեղապետն է Ամինադաբի որդի Նաասոնը:+  Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 74 600 հոգի են:+  Հուդայի ցեղի մի կողմում ճամբար կդնի Իսաքարի ցեղը: Իսաքարի որդիների ցեղապետն է Սոգարի որդի Նաթանայելը:+  Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 54 400 հոգի են:+  Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Զաբուղոնի ցեղը: Զաբուղոնի որդիների ցեղապետն է Քելոնի որդի Եղիաբը:+  Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 57 400 հոգի են:+  Հուդայի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 186 400 է: Առաջինը նրանք պետք է հավաքեն ճամբարը և ճանապարհ ընկնեն:+ 10  Ռուբենի ցեղի+ գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի հարավային կողմում: Ռուբենի որդիների ցեղապետն է Սեդիուրի որդի Ելիսուրը:+ 11  Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 46 500 հոգի են:+ 12  Ռուբենի ցեղի մի կողմում ճամբար կդնի Շմավոնի ցեղը: Շմավոնի որդիների ցեղապետն է Սուրիսադայի որդի Սալամիելը:+ 13  Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 59 300 հոգի են:+ 14  Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Գադի ցեղը: Գադի որդիների ցեղապետն է Ռագուելի որդի Ելիասաֆը:+ 15  Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 45 650 հոգի են:+ 16  Ռուբենի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 151 450 է: Երկրորդը նրանք ճանապարհ կընկնեն:+ 17  Հանդիպման վրանը տեղափոխելիս+ ղևտացիները պետք է լինեն մյուս ցեղերի միջև: Ցեղերը պետք է ճանապարհ ընկնեն այն հերթականությամբ, որով ճամբար են դնում:+ Յուրաքանչյուրն իր տեղում պետք է լինի՝ իր եռացեղ ստորաբաժանման մեջ: 18  Եփրեմի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի արևմտյան կողմում: Եփրեմի որդիների ցեղապետն է Ամիուդի որդի Ելիսաման:+ 19  Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 40 500 հոգի են:+ 20  Եփրեմի ցեղի մի կողմում ճամբար կդնի Մանասեի ցեղը:+ Մանասեի որդիների ցեղապետն է Փադասուրի որդի Գամաղիելը:+ 21  Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 32 200 հոգի են:+ 22  Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Բենիամինի ցեղը: Բենիամինի որդիների ցեղապետն է Գեդեոնիի որդի Աբիդանը:+ 23  Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 35 400 հոգի են:+ 24  Եփրեմի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 108 100 է: Երրորդը նրանք ճանապարհ կընկնեն:+ 25  Դանի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի հյուսիսային կողմում: Դանի որդիների ցեղապետն է Ամիսադայի որդի Աքիեզերը:+ 26  Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 62 700 հոգի են:+ 27  Դանի ցեղի մի կողմում ճամբար կդնի Ասերի ցեղը: Ասերի որդիների ցեղապետն է Եքրանի որդի Փագիելը:+ 28  Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 41 500 հոգի են:+ 29  Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Նեփթաղիմի ցեղը: Նեփթաղիմի որդիների ցեղապետն է Ենանի որդի Աքիրեն:+ 30  Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 53 400 հոգի են:+ 31  Դանի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 157 600 է: Իսրայելի եռացեղ ստորաբաժանումների մեջ նրանք վերջինը ճանապարհ կընկնեն»:+ 32  Այսքանն էին այն իսրայելացիները, որ ըստ իրենց նահապետական տների հաշվառվել էին բանակում ծառայելու համար. ճամբարներում հաշվառվածների ընդհանուր թիվը 603 550 էր:+ 33  Բայց, ինչպես և Եհովան պատվիրել էր Մովսեսին, ղևտացիները չհաշվառվեցին+ մյուս իսրայելացիների հետ: 34  Իսրայելացիներն ամեն բան արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին: Հենց այդպես էին նրանք ճամբար դնում իրենց եռացեղ ստորաբաժանումներով+ և այդպես էին հավաքում ճամբարն ու ճանապարհ ընկնում՝+ ամենքն իրենց նահապետական տներով ու տոհմերով:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:
Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:
Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:
Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»: