Թվեր 22։1-41

  • Բաղակը վարձում է Բաղաամին (1-21)

  • Բաղաամի էշը խոսում է (22-41)

22  Իսրայելացիները ուղևորվեցին ու ճամբար դրեցին Մովաբի անապատային հարթավայրում, որ Հորդանանի մոտ է՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին:+  Բաղակը՝+ Սեպփորի որդին, լսել էր, թե Իսրայելն ինչպես էր ջախջախել ամորհացիներին:  Մովաբացիները, տեսնելով, թե որքան մեծաթիվ են իսրայելացիները, շատ վախեցան նրանցից: Նրանք հիվանդագին վախով լցվեցին իսրայելացիների հանդեպ:+  Մովաբացիներն ասացին Մադիանի+ երեցներին. «Այս բազմությունը կխժռի մեր ողջ երկիրը, ինչպես ցուլն է խժռում դաշտի խոտը»: Այդ ժամանակ Մովաբի թագավորը Բաղակն էր՝ Սեպփորի որդին:  Նա պատգամաբերներ ուղարկեց Բեորի որդի Բաղաամի մոտ, որն ապրում էր Փաթուրում՝+ Եփրատի* մոտակայքում, որտեղ նրա ծննդավայրն էր: Բաղակն ասաց, որ այսպիսի խոսքեր հաղորդեն նրան. «Մի ժողովուրդ է եկել Եգիպտոսից: Նրանք ծածկել են երկրի երեսը+ և բնակվում են հենց իմ առաջ:  Խնդրում եմ, եկ ու անիծիր այս ժողովրդին,+ քանի որ նրանք ինձանից հզոր են: Ես գիտեմ, որ ում դու օրհնես, օրհնված է, և ում անիծես, անիծված է, ուստի գուցե կարողանամ հաղթել նրանց և վռնդել այս երկրից»:  Մովաբի ու Մադիանի երեցները, անեծքի* վարձն իրենց ձեռքին, ճանապարհ ընկան, գնացին Բաղաամի+ մոտ և Բաղակի խոսքերը հաղորդեցին նրան:  Բաղաամը պատասխանեց նրանց. «Գիշերը այստեղ մնացեք, ու ինչ որ Եհովան ասի, կհայտնեմ ձեզ»: Ուստի Մովաբի իշխանները մնացին Բաղաամի մոտ:  Աստված խոսեց Բաղաամի հետ ու ասաց.+ «Այս ի՞նչ մարդիկ են քեզ մոտ»: 10  Բաղաամն ասաց ճշմարիտ Աստծուն. «Սեպփորի որդին՝ Մովաբի թագավոր Բաղակն է նրանց ինձ մոտ ուղարկել ու այսպիսի խոսքեր հաղորդել. 11  «Եգիպտոսից ժողովուրդ է եկել ու ծածկել երկրի երեսը: Եկ անիծիր նրանց:+ Միգուցե կարողանամ կռվել նրանց դեմ և վռնդել նրանց»»: 12  Աստված ասաց Բաղաամին. «Նրանց հետ չգնա՛ս ու այդ ժողովրդին չանիծե՛ս, որովհետև նրանք օրհնված են»:+ 13  Առավոտյան Բաղաամը վեր կացավ և Բաղակի իշխաններին ասաց. «Գնացեք ձեր երկիր. Եհովան թույլ չտվեց, որ գամ ձեզ հետ»: 14  Ուստի Մովաբի իշխանները հեռացան ու գալով Բաղակի մոտ՝ ասացին. «Բաղաամը հրաժարվեց մեզ հետ գալ»: 15  Սակայն Բաղակը կրկին իշխաններ ուղարկեց, բայց այս անգամ ավելի շատ ու ավելի անվանի, քան նախորդները: 16  Նրանք եկան Բաղաամի մոտ ու ասացին. «Սեպփորի որդի Բաղակը ասում է. «Խնդրում եմ, թող քեզ ոչինչ հետ չպահի, որ ինձ մոտ գաս. 17  ես քեզ մեծ պատվի կարժանացնեմ, և ինչ էլ ինձ ասես, կանեմ: Խնդրում եմ, եկ ու անիծիր այս ժողովրդին»»: 18  Բաղաամը պատասխանեց Բաղակի ծառաներին. «Եթե անգամ Բաղակը ինձ իր տունը տա՝ լցված արծաթով ու ոսկով, միևնույն է, ես չեմ կարող իմ Աստված Եհովայի հրամանից անցնելով մի բան անել՝ լինի մեծ, թե փոքր:+ 19  Բայց խնդրում եմ, դուք նույնպես գիշերը այստեղ մնացեք. տեսնեմ՝ Եհովան ուրիշ ինչ կասի ինձ»:+ 20  Գիշերը Աստված խոսեց Բաղաամի հետ և ասաց. «Եթե այս մարդիկ քո հետևից են եկել, վեր կաց գնա նրանց հետ: Բայց կխոսես միայն այն, ինչ կասեմ քեզ»:+ 21  Առավոտյան Բաղաամը վեր կացավ, թամբեց իր էշը* ու գնաց Մովաբի իշխանների հետ:+ 22  Բայց նրա գնալը բորբոքեց Աստծու բարկությունը: Եհովայի հրեշտակը կանգնեց ճանապարհին, որ նրա դեմն առնի: Բաղաամը նստած էր էշի վրա, նրա հետ էին նաև նրա երկու սպասավորները: 23  Երբ էշը տեսավ Եհովայի հրեշտակին, որը սուրը ձեռքին՝ կանգնած էր ճանապարհին, փորձեց թեքվել ու գնալ դեպի դաշտ: Բայց Բաղաամը սկսեց ծեծել էշին, որ ուղիղ ճամփով գնա: 24  Հետո Եհովայի հրեշտակը կանգնեց երկու խաղողի այգիների միջև ընկած նեղ արահետի վրա, որի երկու կողմերում քարե պարիսպ կար: 25  Էշը, տեսնելով Եհովայի հրեշտակին, սեղմվեց պատին ու Բաղաամի ոտքը ճզմեց, և Բաղաամը նորից սկսեց ծեծել նրան: 26  Եհովայի հրեշտակը դարձյալ առաջ անցավ ու կանգնեց մի նեղ տեղում, որտեղ հնարավոր չէր ո՛չ աջ թեքվել, ո՛չ ձախ: 27  Եհովայի հրեշտակին տեսնելով՝ էշը պառկեց գետնին: Բաղաամը խիստ զայրացավ ու սկսեց մահակով ծեծել նրան: 28  Ի վերջո Եհովան այնպես արեց, որ էշը խոսի,*+ և էշը ասաց Բաղաամին. «Քեզ ի՞նչ եմ արել, որ արդեն երեք անգամ է՝ ծեծում ես ինձ»:+ 29  Բաղաամն ասաց էշին. «Դու ինձ հիմար վիճակի մեջ դրեցիր: Եթե իմ ձեռքին սուր լիներ, կսպանեի քեզ»: 30  Էշն էլ ասաց Բաղաամին. «Ես քո էշն եմ, ու դու ողջ կյանքում՝ մինչ օրս, հեծնել ես ինձ: Երբևէ քեզ հետ այսպես վարվե՞լ եմ»: Նա պատասխանեց. «Ո՛չ»: 31  Այդ ժամանակ Եհովան բացեց Բաղաամի աչքերը,+ և նա տեսավ Եհովայի հրեշտակին, որը սուրը ձեռքին՝ կանգնած էր ճանապարհին: Բաղաամն իսկույն ծնկի իջավ ու մինչև գետին խոնարհվեց: 32  Եհովայի հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ ես արդեն երեք անգամ ծեծում քո էշին: Ես դուրս եկա քո դեմն առնելու, որովհետև քո բռնած ճանապարհը հակառակ է իմ կամքին:+ 33  Էշը տեսավ ինձ ու երեք անգամ փորձեց իմ առաջից մի կողմ քաշվել:+ Գիտե՞ս՝ ինչ կպատահեր, եթե նա իմ առաջից մի կողմ չքաշվեր: Հիմա դու մեռած կլինեիր, իսկ նա ողջ կմնար»: 34  Բաղաամն ասաց Եհովայի հրեշտակին. «Ես մեղք եմ գործել: Չգիտեի, որ դու ես կանգնած իմ ճանապարհին: Եթե իմ գնալը քո աչքին վատ է, ես հետ կդառնամ»: 35  Բայց Եհովայի հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա այդ մարդկանց հետ, բայց կխոսես միայն այն, ինչ կասեմ»: Եվ Բաղաամը Բաղակի իշխանների հետ շարունակեց իր ճանապարհը: 36  Երբ Բաղակը լսեց, որ Բաղաամը եկել է, անմիջապես գնաց նրան դիմավորելու Մովաբի այն քաղաքի մոտ, որը Առնոնի ափին է՝ Մովաբի տարածքի սահմանին: 37  Բաղակն ասաց Բաղաամին. «Չէ՞ որ ես մարդ էի ուղարկել քո հետևից: Ինչո՞ւ չէիր գալիս: Մի՞թե կարծում էիր, թե ես չեմ կարող ինչպես հարկն է պատվել քեզ»:+ 38  Իսկ Բաղաամն ասաց Բաղակին. «Հիմա եկել եմ քեզ մոտ: Բայց հարց է՝ կկարողանա՞մ որևէ բան ասել: Ես կարող եմ ասել միայն այն, ինչ Աստված կդնի իմ բերանը»:+ 39  Այսպիսով՝ Բաղաամը գնաց Բաղակի հետ: Նրանք եկան Կարիաթ-Հուսոթ: 40  Բաղակը խոշոր եղջերավոր անասուններ ու ոչխարներ զոհեց և դրանցից տվեց Բաղաամին ու նրա հետ եղող իշխաններին: 41  Իսկ առավոտյան Բաղակը վերցրեց Բաղաամին ու նրա հետ բարձրացավ Բամոթ-Բահաղ,* որտեղից Բաղաամը կարող էր տեսնել Իսրայելի ողջ ժողովրդին:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Գետի»:
Կամ՝ «գուշակության»:
Բռց.՝ «էգ էշը»:
Բռց.՝ «բացեց էգ էշի բերանը»:
Նշանակում է «Բահաղի բարձր տեղերը»: