Թվեր 23։1-30

  • Բաղաամի 1-ին այլաբանական խոսքը (1-12)

  • Բաղաամի 2-րդ այլաբանական խոսքը (13-30)

23  Հետո Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ յոթ զոհասեղան շինիր+ և յոթ ցուլ ու յոթ արու ոչխար պատրաստիր ինձ համար»:  Բաղակն անմիջապես արեց այն, ինչ Բաղաամն ասաց: Բաղակն ու Բաղաամը ամեն մի զոհասեղանի վրա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար մատուցեցին:+  Հետո Բաղաամն ասաց Բաղակին. «Կանգնիր քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ: Միգուցե Եհովան հայտնվի ինձ: Ինչ որ նա ասի, կհայտնեմ քեզ»: Եվ նա բարձրացավ մի բլրի վրա:  Այդ ժամանակ Աստված հայտնվեց Բաղաամին,+ և Բաղաամն ասաց նրան. «Ես յոթ զոհասեղան եմ կանգնեցրել և յուրաքանչյուրի վրա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար եմ մատուցել»:  Եհովան ասաց Բաղաամին,+ թե նա ինչ պետք է ասի, և պատվիրեց. «Վերադարձիր Բաղակի մոտ և իմ ասած խոսքերն ասա»:  Բաղաամը վերադարձավ Բաղակի մոտ ու տեսավ, որ նա Մովաբի բոլոր իշխանների հետ կանգնած է իր ողջակեզի մոտ:  Բաղաամը սկսեց այլաբանորեն խոսել՝ ասելով.+ «Մովաբի արքան՝ Բաղակը, ինձ բերեց Արամից,*+Արևելքի լեռներից բերեց ու ասաց ինձ. «Ե՛կ ու անիծի՛ր Հակոբին,Դատապարտի՛ր Իսրայելին»:+   Բայց ինչպե՞ս անիծեմ նրանց, ում Աստված չի անիծել,Եվ դատապարտեմ նրանց, ում Եհովան չի դատապարտել:+   Ժայռի գագաթից տեսնում եմ նրանցԵվ բլուրներից նայում եմ նրանց: Այս ժողովուրդն ապրում է բոլորից առանձին+Եվ իրեն չի դասում մյուս ազգերի շարքին:+ 10  Ո՞վ կարող է հաշվել Հակոբի սերունդները,+Որ շատ են, ինչպես փոշեհատիկները,Ո՞վ կարող է համրել Իսրայելի ժողովրդին,Թեկուզ նրա քառորդ մասին: Թող իմ վերջն էլ լինի, ինչպես նրանցը,Թող իմ* մահը լինի, ինչպես արդարներինը»: 11  Սա լսելով՝ Բաղակն ասաց Բաղաամին. «Այս ի՜նչ արեցիր: Քեզ բերել եմ, որ անիծես թշնամիներիս, իսկ դու օրհնում ես նրանց»:+ 12  Բաղաամը պատասխանեց. «Չէ՞ որ ես պետք է ասեմ այն, ինչ Եհովան է դնում իմ բերանը»:+ 13  Բաղակն ասաց նրան. «Խնդրում եմ, արի ուրիշ տեղ գնանք, որտեղից կարող ես տեսնել նրանց: Բոլորին չես տեսնի, միայն մի մասին կտեսնես: Անիծիր նրանց այնտեղից»:+ 14  Այսպիսով՝ նա Բաղաամին տարավ Փասգայի+ բարձունքում գտնվող Սոֆիմ դաշտը: Այնտեղ յոթ զոհասեղան շինեց+ ու ամեն զոհասեղանի վրա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար մատուցեց: 15  Ապա Բաղաամն ասաց Բաղակին. «Կանգնիր այստեղ՝ քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ ու խոսեմ Աստծու հետ»: 16  Եհովան խոսեց Բաղաամի հետ և հայտնեց, թե նա ինչ պետք է ասի, ապա պատվիրեց.+ «Վերադարձիր Բաղակի մոտ և իմ ասած խոսքերն ասա»: 17  Բաղաամը հետ եկավ ու տեսավ, որ Բաղակն իր ողջակեզի մոտ սպասում է, Մովաբի իշխաններն էլ՝ նրա հետ: Բաղակը հարցրեց Բաղաամին. «Եհովան ի՞նչ ասաց»: 18  Նա էլ սկսեց այլաբանորեն խոսել՝ ասելով.+ «Վե՛ր կաց, Բաղա՛կ, և ակա՛նջ դիր: Սեպփորի՛ որդի, դու ի՛նձ լսիր: 19  Աստված մարդ չէ, որ սուտ խոսի,+Մարդու որդի չէ, որ մտափոխվի:*+ Մի՞թե նա կասի և չի անի,Մի՞թե կխոսի և չի կատարի:+ 20  Ինձ հանձնարարվել է օրհնել: Նա օրհնել է,+ ես դա չեմ կարող փոխել:+ 21  Հակոբի դեմ ոչ մի մոգական ուժ նա չի հանդուրժի,Նա թույլ չի տա, որ Իսրայելը չարիք տեսնի: Նրանց հետ է նրանց Աստված Եհովան,+Որպես թագավորի՝ բարձրագոչ ողջունում են նրան: 22  Եգիպտոսից նրանց հանել է Աստված+Եվ իր ուժով, որ ահեղ է, ինչպես եղջյուրները վայրի ցլի,Նրանց կողքին է միշտ կանգնած:+ 23  Հակոբի դեմ չի գործի չարանենգ հմայություն,+Իսրայելի դեմ չի լինի ոչ մի գուշակություն:+ Ահա թե ինչ կասեն հիմա Հակոբի՝ Իսրայելի մասին. «Նայե՜ք Աստծու արած մեծամեծ գործերին»: 24  Ահա ժողովուրդ, որ ասես առյուծ վեր է կենալու,Նա առյուծի պես բարձրանալու է:+ Նա չի պառկելու, մինչև իր որսը չուտիԵվ իր հոշոտածների արյունը չխմի»: 25  Սա լսելով՝ Բաղակն ասաց Բաղաամին. «Եթե չես կարող նրանց անիծել, ապա մի էլ օրհնիր»: 26  Բաղաամը պատասխանեց Բաղակին. «Քեզ չասացի՞, որ անելու եմ այն ամենը, ինչ Եհո՛վան ասի»:+ 27  Բաղակն ասաց. «Խնդրում եմ, արի քեզ մեկ ուրիշ տեղ տանեմ: Միգուցե ճշմարիտ Աստված հավանություն տա, որ դու այնտեղից անիծես նրանց»:+ 28  Եվ այդպես՝ Բաղակը Բաղաամին տարավ Փեգոր բարձունքը, որտեղից երևում է Եսիմոնը:*+ 29  Այնտեղ Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ յոթ զոհասեղան շինիր և յոթ ցուլ ու յոթ արու ոչխար պատրաստիր ինձ համար»:+ 30  Բաղակն արեց ճիշտ այնպես, ինչպես ասաց Բաղաամը. ամեն մի զոհասեղանի վրա նա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար մատուցեց:

Ծանոթագրություններ

Այդ ժամանակ այդպես էր կոչվում Ասորիքը:
Կամ՝ «իմ հոգու»:
Կամ՝ «ափսոսա»:
Կամ հնարավոր է՝ «անապատը»: