Թվեր 25։1-18

  • Իսրայելացիները մեղք են գործում մովաբացի կանանց հետ (1-5)

  • Փենեհեսը քայլեր է ձեռնարկում (6-18)

25  Երբ Իսրայելը բնակվում էր Սատիմում,+ ժողովուրդը սկսեց անբարո հարաբերություններ ունենալ Մովաբի աղջիկների հետ:+  Այդ կանայք իսրայելացիներին հրավիրում էին իրենց աստվածներին զոհ մատուցելու արարողությանը,+ և նրանք ուտում էին զոհերից ու խոնարհվում նրանց աստվածների առաջ:+  Այդպես Իսրայելը ներքաշվեց Փեգորի Բահաղի պաշտամունքի մեջ,+ և Եհովայի բարկությունը բորբոքվեց Իսրայելի դեմ:  Ուստի Եհովան ասաց Մովսեսին. «Վերցրու այդ մարդկանց բոլոր գլխավորներին, սպանիր և նրանց մարմինները օրը ցերեկով* կախիր Եհովայի առաջ, որպեսզի Իսրայելի դեմ Եհովայի բորբոքված բարկությունը հանդարտվի»:  Մովսեսն ասաց Իսրայելի դատավորներին.+ «Ամեն մեկդ սպանեք ձեր մարդկանց՝* բոլորին, ովքեր ներքաշվել են Փեգորի Բահաղի պաշտամունքի մեջ»:+  Այդ ժամանակ, երբ իսրայելացիները լացում էին հանդիպման վրանի մուտքի մոտ, մի իսրայելացի տղամարդ Մովսեսի և ամբողջ ժողովրդի աչքի առաջ մի մադիանացի կնոջ+ բերեց ճամբար:*  Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը,+ դա տեսնելով, անմիջապես վեր կացավ, նիզակը ձեռքն առավ,  իսրայելացի մարդու հետևից վրանը մտավ ու երկուսին էլ խոցեց՝ թե՛ իսրայելացի տղամարդուն և թե՛ այդ կնոջը: Նա նիզակը կնոջ փորը* խրեց: Այդ ժամանակ իսրայելացիների վրա եկած պատուհասը դադարեց:+  Պատուհասից մահացածների թիվը 24 000 էր:+ 10  Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. 11  «Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը,+ հեռացրեց իմ ցասումը Իսրայելի ժողովրդից, քանի որ իմ հանդեպ ոչ մի անհավատարմություն չհանդուրժեց:*+ Ահա թե ինչու ես բնաջինջ չարեցի իսրայելացիներին, թեև բացարձակ նվիրվածություն եմ պահանջում:+ 12  Դրա համար ասա նրան, որ ես խաղաղության ուխտ եմ կապում նրա հետ: 13  Դա քահանայության ուխտ կլինի դարեդար նրա և նրա գալիք սերունդների համար,+ որովհետև նա իր Աստծու հանդեպ ոչ մի անհավատարմություն չհանդուրժեց*+ ու քավություն արեց Իսրայելի ժողովրդի համար»: 14  Մադիանացի կնոջ հետ սպանված իսրայելացու անունը Զամրի էր. նա Շմավոնյանների նահապետական տան տոհմապետներից մեկն էր՝ Սալուի որդին: 15  Իսկ սպանված մադիանացի կնոջ անունը Քազբի էր: Նա Սուրի+ դուստրն էր. այդ մարդը Մադիանում+ մի նահապետական տան տոհմապետ էր: 16  Այդ դեպքերից հետո Եհովան ասաց Մովսեսին. 17  «Հարձակվե՛ք մադիանացիների վրա ու ջախջախե՛ք նրանց,+ 18  որովհետև նրանք չարիք բերեցին ձեզ վրա՝ խորամանկորեն ներքաշելով մեղքի մեջ՝ Փեգորին*+ առնչվող մեղքի, ինչպես նաև իրենց քույր Քազբիին առնչվող մեղքի մեջ, որը Մադիանի տոհմապետներից մեկի աղջիկն էր, և որը սպանվեց+ այն օրը, երբ Փեգորի դեպքի պատճառով պատուհաս էր եկել ձեզ վրա»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «արևի առաջ»:
Հավանաբար, խոսքը նախորդ համարում նշված գլխավորների մասին է:
Բռց.՝ «իր եղբայրների մոտ»:
Եբր. բառը կարող է վերաբերել սեռական օրգաններին:
Կամ՝ «ինձ հետ ոչ մի մրցակցություն չհանդուրժեց»:
Կամ՝ «իր Աստծու հետ ոչ մի մրցակցություն չհանդուրժեց»:
Ըստ ամենայնի, այստեղ խոսքը կեղծ աստծու մասին է, որին պաշտում էին Փեգորում: