Թվեր 3։1-51

  • Ահարոնի որդիները (1-4)

  • Ղևտացիները ընտրված են ծառայություն մատուցելու համար (5-39)

  • Առաջնեկների փրկագնումը (40-51)

3  Ահա թե ովքեր էին Ահարոնի ու Մովսեսի սերունդները այն ժամանակ, երբ Եհովան խոսեց Մովսեսի հետ Սինա+ լեռան վրա:  Ահարոնի որդիների անուններն են. առաջնեկինը՝ Նադաբ, մյուսներինը՝ Աբիու,+ Եղիազար+ և Իթամար:+  Սրանք էին Ահարոնի որդիները, որոնք օծվել ու նշանակվել էին՝* ծառայելու որպես քահանաներ:+  Նադաբն ու Աբիուն սպանվեցին Եհովայի կողմից, երբ Սինա անապատում անընդունելի կերպով խունկ ծխեցրին Եհովայի առաջ:+ Նրանք որդիներ չունեին: Իսկ Եղիազարն+ ու Իթամարը+ իրենց հայր Ահարոնի հետ շարունակեցին քահանայություն անել:  Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.  «Ղևտացիներին+ մոտ բեր և կանգնեցրու Ահարոն քահանայի առաջ. նրանք պետք է օգնեն նրան ծառայության մեջ:+  Նրանք պետք է անեն հանդիպման վրանի հետ կապված իրենց ծառայությունը՝ այդպես կատարելով քահանայի ու ժողովրդի առաջ իրենց պարտականությունը:  Պետք է հոգ տանեն հանդիպման վրանի բոլոր պիտույքների մասին+ և խորանին առնչվող ծառայությունն անելով՝ կատարեն իսրայելացիների հանդեպ իրենց պարտականությունը:+  Ղևտացիները պետք է տրվեն Ահարոնին ու նրա որդիներին: Իսրայելացիների միջից նրանք նշանակված են* Ահարոնին օգնելու:+ 10  Ահարոնին ու նրա որդիներին նշանակիր, որ կատարեն իրենց քահանայական պարտականությունները:+ Եթե իրավասություն չունեցող* որևէ մեկը մոտենա սրբարանին, պետք է մահվան մատնվի»:+ 11  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 12  «Իսրայելի բոլոր առաջնեկների փոխարեն իսրայելացիների միջից ես վերցնում եմ ղևտացիներին.+ նրանք իմը կլինեն: 13  Յուրաքանչյուր առաջնեկ իմն է:+ Այն օրը, երբ հարվածեցի Եգիպտոսի բոլոր առաջնեկներին,+ ինձ համար առանձնացրի* Իսրայելի բոլոր առաջնեկներին՝ թե՛ մարդկանց, թե՛ անասունների:+ Նրանք պետք է իմը լինեն: Ես Եհովան եմ»: 14  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ Սինա անապատում՝+ ասելով. 15  «Հաշվառիր ղևտացիներին ըստ իրենց նահապետական տների և տոհմերի: Արական սեռի ամեն ներկայացուցիչ՝ սկսած մեկ ամսականից, պետք է հաշվառվի»:+ 16  Ուստի Մովսեսը հաշվառեց նրանց, ճիշտ ինչպես Եհովան պատվիրեց իրեն: 17  Ղևիի որդիներն էին Գերսոնը, Կահաթը և Մերարին:+ 18  Գերսոնի որդիներն էին Լոբենը ու Սեմեին,+ որոնցից սերեցին նրանց անուններով կոչվող տոհմերը: 19  Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնը և Օզիելը,+ որոնցից սերեցին նրանց անուններով կոչվող տոհմերը: 20  Մերարիի որդիներն էին Մոողին+ և Մուսին,+ որոնցից սերեցին նրանց անուններով կոչվող տոհմերը: Սրանք էին ղևտացիների տոհմերը՝ ըստ իրենց նահապետական տների: 21  Գերսոնից սերեցին Լոբենյանների+ տոհմն ու Սեմեիյանների տոհմը. սրանք էին Գերսոնյանների տոհմերը: 22  Այդ տոհմերում հաշվառված արական սեռի բոլոր ներկայացուցիչները՝ մեկ ամսական և ավելի բարձր տարիքի, 7 500 հոգի էին:+ 23  Գերսոնյանների տոհմերը ճամբար դրեցին արևմտյան թևում՝ խորանի հետևի կողմում:+ 24  Գերսոնյանների նահապետական տան տոհմապետը Ելիասաֆն էր՝ Լայելի որդին: 25  Հանդիպման վրանի* առնչությամբ Գերսոնի որդիների+ պատասխանատվությունն էր հոգ տանել բուն վրանի,+ դրա ծածկոցների+ և մուտքի վարագույրի+ մասին, 26  նաև հոգ տանել խորանն ու զոհասեղանը շրջապատող գավիթի* պաստառների,+ գավիթի մուտքի վարագույրի+ և պաստառների պարանների մասին ու կատարել այդ ամենին առնչվող աշխատանքները:* 27  Կահաթից սերեցին Ամրամյանների տոհմը, Իսահառյանների տոհմը, Քեբրոնյանների տոհմը և Օզիելյանների տոհմը: Սրանք էին Կահաթյանների տոհմերը:+ 28  Մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արական սեռի ներկայացուցիչների թիվը 8 600* էր: Նրանց պատասխանատվությունն էր հոգ տանել սուրբ վայրի մասին:+ 29  Կահաթի որդիների տոհմերը ճամբար դրեցին խորանից հարավ:+ 30  Կահաթյանների տոհմերի նահապետական տան տոհմապետը Ելիսաֆանն էր՝ Օզիելի+ որդին: 31  Այդ տոհմերի պատասխանատվությունն էր հոգ տանել տապանակի,+ սեղանի,+ ճրագակալի,+ զոհասեղանի,+ խնկարկության սեղանի և այն բոլոր պիտույքների+ մասին, որոնք գործածվում են սուրբ վայրում մատուցվող ծառայության մեջ, նաև հոգ տանել ներսի վարագույրի+ մասին և կատարել այդ բոլոր իրերին առնչվող աշխատանքները:*+ 32  Ղևտացիների տոհմապետների գլուխը Եղիազարն+ էր՝ Ահարոն քահանայի որդին: Նա վերահսկում էր նրանց, ովքեր սուրբ վայրին առնչվող պարտականություններն էին անում: 33  Մերարիից սերեցին Մոողիյանների տոհմը և Մուսիյանների տոհմը: Սրանք էին Մերարիի տոհմերը:+ 34  Մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արական սեռի ներկայացուցիչները, որ հաշվառվեցին, 6 200 հոգի էին:+ 35  Մերարիի տոհմերի նահապետական տան տոհմապետը Սուրիելն էր՝ Աբիհայիլի որդին: Մերարիյանները ճամբար դրեցին խորանից հյուսիս:+ 36  Մերարիի որդիների պատասխանատվությունն էր հոգ տանել խորանի շրջանակների,+ ձողերի,+ սյուների,+ ակոսավոր պատվանդանների ու դրա բոլոր պիտույքների+ մասին և կատարել այդ ամենին առնչվող աշխատանքները:*+ 37  Նրանք նաև պետք է հոգ տանեին խորանը շրջապատող գավիթի սյուների, դրանց ակոսավոր պատվանդանների,+ պաստառների սեպերի ու պարանների մասին: 38  Խորանի՝ հանդիպման վրանի դիմաց՝ արևելյան կողմում, ճամբար դրեցին Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները, որոնց պատասխանատվությունն էր հոգ տանել սրբարանի մասին. դա իսրայելացիների համար կատարվող պարտականություն էր: Եթե իրավասություն չունեցող* որևէ մարդ մոտենար սրբարանին, պետք է մահվան մատնվեր:+ 39  Մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արական սեռի ղևտացիները, որոնց Մովսեսն ու Ահարոնը Եհովայի կարգադրությամբ տոհմ առ տոհմ հաշվառեցին, 22 000 հոգի էին: 40  Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին. «Հաշվառիր իսրայելացիների բոլոր արու առաջնեկներին՝ մեկ ամսական և ավելի բարձր տարիքի:+ Հաշվիր նրանց և գրանցիր անունները: 41  Իսրայելացիների բոլոր առաջնեկների փոխարեն ինձ համար վերցրու ղևտացիներին,+ իսկ իսրայելացիների ընտանի կենդանիների առաջնեկների փոխարեն՝ ղևտացիների ընտանի կենդանիներին:+ Ես Եհովան եմ»: 42  Մովսեսը հաշվառեց իսրայելացիների բոլոր առաջնեկներին, ճիշտ ինչպես Եհովան պատվիրեց իրեն: 43  Մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արու առաջնեկները, որոնք հաշվառվեցին անուն առ անուն, 22 273 հոգի էին: 44  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 45  «Իսրայելացիների բոլոր առաջնեկների փոխարեն վերցրու ղևտացիներին, իսկ իսրայելացիների ընտանի կենդանիների փոխարեն՝ ղևտացիների ընտանի կենդանիներին: Ղևտացիները պետք է իմը լինեն: Ես Եհովան եմ: 46  Քանի որ իսրայելացի առաջնեկները 273-ով ավել են ղևտացիների թվից,+ այդքանի համար պետք է փրկագին+ վճարվի. 47  յուրաքանչյուրի համար՝ հինգ սիկղ* արծաթ՝ սուրբ վայրի կշռաչափով* (մեկ սիկղը 20 դանգ* է):+ 48  Այդ փողը պետք է որպես փրկագին տաս Ահարոնին ու նրա որդիներին ավելացած առաջնեկների համար»: 49  Ուստի Մովսեսը հավաքեց այն փողը, որ պետք է որպես փրկագին տրվեր ավելացած առաջնեկների համար: 50  Իսրայելացիների այդ առաջնեկների համար նրա հավաքած փրկագինը 1 365 սիկղ* էր՝ սուրբ վայրի կշռաչափով: 51  Այնուհետև Մովսեսը, Եհովայի կարգադրության համաձայն, փրկագինը տվեց Ահարոնին ու նրա որդիներին. նա արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ու որոնց ձեռքը լցվել էր»:
Բռց.՝ «տրված են»:
Բռց.՝ «օտար»: Այսինքն՝ Ահարոնի սերնդից չեղող:
Բռց.՝ «սրբագործեցի»: Բառարանում տես «Սրբագործել»:
Կամ՝ «Խորանի»:
Բռց.՝ «ծառայությունը»:
Այսինքն՝ ցանկապատված բակի: Բառարանում տես «Գավիթ»:
LXX-ի որոշ ձեռագրերում՝ 8 300: Եթե այս թիվը ավելացվի 22-րդ և 34-րդ համարներում նշված թվերին, կլինի 22 000, ինչպես նշվում է 39-րդ համարում:
Բռց.՝ «ծառայությունը»:
Բռց.՝ «ծառայությունը»:
Բռց.՝ «օտար»: Այսինքն՝ Ղևիի ցեղից չեղող:
Մոտ 57 գ: Տես հավելված Բ14:
Կամ՝ «սուրբ նպատակով օգտագործվող սիկղով»:
Մոտ 11,4 գ: Տես հավելված Բ14:
Մոտ 15,6 կգ: