Թվեր 31։1-54

  • Մադիանից վրեժ է առնվում (1-12)

    • Բաղաամը սպանվում է (8)

  • Պատերազմի ժամանակ վերցված ավարի մասին հրահանգներ (13-54)

31  Այնուհետև Եհովան ասաց Մովսեսին.  «Իսրայելացիների համար վրեժ+ լուծիր մադիանացիներից:+ Դրանից հետո դու կմիանաս քո նախահայրերին»:*+  Ուստի Մովսեսն ասաց ժողովրդին. «Ձեր միջից տղամարդկանց զինեք կռվի գնալու համար, որ դուրս գան Մադիանի դեմ ու Եհովայի հրահանգը կատարելով՝ վրեժ լուծեն նրանից:  Իսրայելի յուրաքանչյուր ցեղից 1 000 հոգու ուղարկեք կռվելու»:  Այսպիսով՝ Իսրայելի ժողովրդի+ ամեն ցեղից 1 000 մարդ նշանակվեց ու սպառազինվեց պատերազմի համար, ընդհանուր՝ 12 000 մարդ:  Մովսեսը նրանց, այսինքն՝ ամեն ցեղից ընտրված 1 000-ական մարդկանց պատերազմի ուղարկեց Եղիազար քահանայի որդու՝ Փենեհեսի+ հետ, որի ձեռքում էին սուրբ իրերն ու ազդանշան հնչեցնելու շեփորները:+  Նրանք կռվեցին Մադիանի դեմ, ինչպես որ Եհովան պատվիրել էր Մովսեսին, և սպանեցին բոլոր տղամարդկանց:  Սպանվածների մեջ էին նաև Մադիանի հինգ թագավորները՝ Եվին, Ռեկեմը, Սուրը, Հուրը և Ռոբեն: Իսրայելացիները սրի քաշեցին նաև Բեորի որդի Բաղաամին:+  Բայց Մադիանի կանանց ու երեխաներին նրանք գերի տարան: Նաև ավար վերցրին մադիանացիների բոլոր ընտանի կենդանիները, բոլոր նախիրներն ու հոտերը և ամբողջ ունեցվածքը: 10  Բոլոր քաղաքները, որոնցում ապրում էին մադիանացիները, և նրանց բոլոր ճամբարները* հրի մատնեցին: 11  Նրանք իրենց հետ տարան ողջ ավարը՝ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին: 12  Գերիներին ու ավարը բերեցին Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի ժողովրդի մոտ՝ ճամբար, որը Մովաբի անապատային հարթավայրում էր՝ Հորդանանի մոտ՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին:+ 13  Մովսեսը, Եղիազար քահանան և ժողովրդի բոլոր ցեղապետները ճամբարից դուրս եկան՝ նրանց դիմավորելու: 14  Մովսեսը բարկացավ զորքը գլխավորող հազարապետների և հարյուրապետների վրա, որոնք վերադառնում էին պատերազմից: 15  Նա ասաց. «Ինչո՞ւ եք բոլոր կանանց ողջ թողել: 16  Չէ՞ որ նրանք էին, որ Բաղաամի խորհրդով իսրայելացիներին դրդեցին Եհովայի հանդեպ անհավատարիմ+ լինել և պաշտել Փեգորի+ աստծուն, ինչի պատճառով պատուհաս եկավ Եհովայի ժողովրդի վրա:+ 17  Այժմ սպանե՛ք բոլոր տղա երեխաներին և բոլոր կանանց, ովքեր սեռական հարաբերություն են ունեցել տղամարդկանց հետ: 18  Բայց դեռահաս աղջիկներին, որ տղամարդկանց հետ հարաբերություն չեն ունեցել,+ ո՛ղջ թողեք: 19  Դուք յոթ օր ճամբարից դուրս մնացեք: Բոլոր նրանք, ովքեր մարդ* են սպանել, և ովքեր սպանվածի են դիպել,+ պետք է երրորդ ու յոթերորդ օրը մաքրագործվեն,+ ինչպես դուք, այնպես էլ ձեր գերիները: 20  Մաքրագործեք նաև բոլոր հագուստները, կաշվե բոլոր իրերը, այծի մազից պատրաստված ամեն բան և ամեն փայտե իր»: 21  Եղիազար քահանան պատերազմի գնացած ռազմիկներին ասաց. «Ահա թե ինչ օրենք է Եհովան տվել Մովսեսին. 22  «Ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, անագն ու կապարը՝ 23  այն ամենը, ինչը կդիմանա կրակին, կրակով մշակեք, որ մաքրվի: Սակայն դրանք հարկավոր է մաքրագործել նաև մաքրագործման ջրով:+ Իսկ այն ամենը, ինչը կրակին չի դիմանա, պետք է ջրով լվանաք: 24  Յոթերորդ օրը լվացեք ձեր հագուստները և մաքուր կլինեք. դրանից հետո կարող եք ճամբար մտնել»»:+ 25  Այնուհետև Եհովան Մովսեսին ասաց. 26  «Եղիազար քահանայի ու ժողովրդի նահապետական տների գլուխների հետ հաշվիր ավարը՝ թե՛ գերեվարված մարդկանց, թե՛ ընտանի կենդանիներին: 27  Այդ ավարը կիսիր և մի մասը տուր կռվի գնացած ռազմիկներին, մյուս մասը՝ մնացած ժողովրդին:+ 28  Եհովայի համար որպես հարկ վերցրու հետևյալը. կռվի գնացած ռազմիկների բաժնից վերցրու ամեն 500-ից մեկը՝* թե՛ գերեվարված մարդկանցից և թե՛ խոշոր եղջերավոր անասուններից, էշերից ու մանր եղջերավոր անասուններից: 29  Նրանց բաժնից վերցրու այդ ամենն ու տուր Եղիազար քահանային որպես նվիրաբերություն Եհովայի համար:+ 30  Իսկ մնացած իսրայելացիներին տրված բաժնից վերցրու ամեն 50-ից մեկը՝ թե՛ գերեվարված մարդկանցից, թե՛ խոշոր եղջերավոր անասուններից, էշերից, մանր եղջերավոր անասուններից ու ամեն տեսակ ընտանի կենդանիներից. այդ ամենը տուր ղևտացիներին,+ ովքեր Եհովայի խորանի հետ կապված տարբեր պարտականություններ են կատարում»:+ 31  Մովսեսն ու Եղիազար քահանան արեցին ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրեց Մովսեսին: 32  Ավարը, որ բերել էին կռվի գնացածները,* կազմեց 675 000 մանր եղջերավոր անասուն, 33  72 000 խոշոր եղջերավոր անասուն 34  և 61 000 էշ: 35  Իսկ աղջիկները, որոնք տղամարդկանց հետ հարաբերություն չէին ունեցել,+ 32 000 հոգի էին: 36  Կռվի գնացածներին բաժին ընկած մասը այսքան էր. 337 500 մանր եղջերավոր անասուն, 37  որոնցից 675-ը տրվեց Եհովային որպես հարկ, 38  36 000 խոշոր եղջերավոր անասուն, որոնցից 72-ը տրվեց Եհովային որպես հարկ, 39  և 30 500 էշ, որոնցից 61-ը տրվեց Եհովային որպես հարկ: 40  Իսկ գերեվարված մարդիկ 16 000 էին, որոնցից 32-ը որպես հարկ տրվեցին Եհովային: 41  Մովսեսն այդ ամբողջ հարկը տվեց Եղիազար քահանային+ որպես նվիրաբերություն Եհովայի համար, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին: 42  Իսրայելի ժողովրդին պատկանող մասը, որը Մովսեսն առանձնացրել էր պատերազմի գնացածների բաժնից, այսքանն էր. 43  337 500 մանր եղջերավոր անասուն, 44  36 000 խոշոր եղջերավոր անասուն 45  և 30 500 էշ, 46  ինչպես նաև 16 000 գերեվարված մարդ: 47  Իսրայելի ժողովրդի բաժնից Մովսեսը վերցրեց ամեն 50-ից մեկը՝ թե՛ մարդկանցից, թե՛ ընտանի կենդանիներից, ու տվեց ղևտացիներին,+ ովքեր Եհովայի խորանի հետ կապված տարբեր պարտականություններ էին կատարում.+ նա արեց ճիշտ այնպես, ինչպես որ Եհովան պատվիրել էր իրեն: 48  Զորքի ստորաբաժանումների վրա նշանակված մարդիկ՝+ հազարապետներն ու հարյուրապետները, մոտեցան Մովսեսին 49  ու ասացին. «Մենք՝ ծառաներդ, հաշվեցինք մեր հրամանատարության տակ եղող ռազմիկներին և ոչ մի կորուստ չունենք:+ 50  Ուստի թույլ տուր, որ ամենքս Եհովային որպես ընծա մատուցենք մեր ձեռք բերածը՝ ոսկե իրեր, ոտքի ապարանջաններ, թևնոցներ, կնքամատանիներ, ականջօղեր, որպեսզի մեզ համար քավություն արվի Եհովայի առաջ»: 51  Մովսեսն ու Եղիազար քահանան նրանցից ընդունեցին ոսկեղենը՝ այդ բոլոր զարդերը: 52  Հազարապետների և հարյուրապետների տված ամբողջ ոսկին, որ նվիրաբերվեց Եհովային, կազմեց 16 750 սիկղ:* 53  Բանն այն է, որ ռազմիկներից ամեն մեկը ավար էր վերցրել իր համար: 54  Եվ այսպես՝ Մովսեսն ու Եղիազար քահանան հազարապետներից ու հարյուրապետներից ընդունեցին ոսկին ու տարան հանդիպման վրան, որ դա Իսրայելի ժողովրդի համար հիշատակ լինի Եհովայի առաջ:

Ծանոթագրություններ

Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:
Կամ՝ «քարե ցանկապատով ճամբարները»:
Կամ՝ «հոգի»:
Կամ՝ «մեկ հոգի»: Բառարանում տես «Հոգի»:
Բռց.՝ «այն, ինչ մնացել էր կռվի գնացածների վերցրած ավարից»:
Մոտ 191 կգ: Տես հավելված Բ14: