Թվեր 33։1-56

  • Այն վայրերը, որտեղ Իսրայելը կանգ առավ անապատում ճամփորդելիս (1-49)

  • Քանանը նվաճելու հետ կապված հրահանգներ (50-56)

33  Ահա թե ինչ վայրերով անցավ Իսրայելի ժողովուրդը, երբ Մովսեսի և Ահարոնի առաջնորդությամբ+ խումբ առ խումբ*+ դուրս եկավ Եգիպտոսից:+  Մովսեսը Եհովայի կարգադրությամբ գրի էր առնում բոլոր վայրերը, որտեղ նրանք կանգ էին առնում իրենց ճամփորդության ընթացքում: Ահա սա էր մի վայրից մյուսը նրանց անցած ուղին.+  առաջին ամսվա+ 15-րդ օրը նրանք ճանապարհ ընկան Ռամսեսից:+ Պասեքի+ հենց հաջորդ օրը իսրայելացիները բոլոր եգիպտացիների աչքի առաջ հաղթական* դուրս եկան այնտեղից:  Այդ նույն ժամանակ եգիպտացիները թաղում էին իրենց բոլոր առաջնեկներին, ում Եհովան սպանել էր.+ Եհովան նրանց աստվածների նկատմամբ դատաստան էր տեսել:+  Այդպիսով՝ իսրայելացիները Ռամսեսից գնացին ու ճամբար դրեցին Սոկքոթում:+  Սոկքոթից գնացին ու ճամբար դրեցին Ոթոմում՝ անապատի եզրին:+  Ոթոմից մեկնեցին և շրջվելով գնացին դեպի Փիաիրոթ, որտեղից երևում է Բաալ-Սեֆոնը,+ և ճամբար դրեցին Մագդոլի դիմաց:+  Հետո մեկնեցին Փիաիրոթից, ծովի միջով անցնելով՝+ դուրս եկան Ոթոմ անապատ+ ու անապատում+ երեք օրվա ճանապարհ գնալով՝ ճամբար դրեցին Մեռայում:+  Այնուհետև Մեռայից ճանապարհ ընկան ու եկան Ելիմ: Ելիմում 12 ջրի աղբյուր կար և 70 արմավենի: Նրանք այնտեղ ճամբար դրեցին:+ 10  Հետո Ելիմից գնացին ու ճամբար դրեցին Կարմիր ծովի մոտ: 11  Ապա Կարմիր ծովի մոտից գնացին ու ճամբար դրեցին Սին անապատում:+ 12  Սին անապատից գնացին ու ճամբար դրեցին Դափկայում: 13  Դափկայից գնացին ու ճամբար դրեցին Ելուսում: 14  Հետո Ելուսից գնացին ու ճամբար դրեցին Ռաֆիդիմում,+ որտեղ ժողովրդի համար խմելու ջուր չկար: 15  Դրանից հետո Ռաֆիդիմից գնացին ու ճամբար դրեցին Սինա անապատում:+ 16  Այնուհետև Սինա անապատից գնացին ու ճամբար դրեցին Կիբրոթ-Հաթթավայում:+ 17  Կիբրոթ-Հաթթավայից գնացին ու ճամբար դրեցին Ասերոթում:+ 18  Հետո Ասերոթից գնացին ու ճամբար դրեցին Ռաթամայում: 19  Ռաթամայից գնացին ու ճամբար դրեցին Ռեմոն-Փարեսում: 20  Ռեմոն-Փարեսից գնացին ու ճամբար դրեցին Լեբնայում: 21  Լեբնայից գնացին ու ճամբար դրեցին Ռեսսայում: 22  Ռեսսայից գնացին ու ճամբար դրեցին Կեելաթայում: 23  Կեելաթայից էլ գնացին ու ճամբար դրեցին Սոֆար լեռան մոտ: 24  Դրանից հետո Սոֆար լեռան մոտից գնացին ու ճամբար դրեցին Քարադայում: 25  Քարադայից գնացին ու ճամբար դրեցին Մակելոթում: 26  Մակելոթից գնացին+ ու ճամբար դրեցին Թաաթում: 27  Ապա Թաաթից գնացին ու ճամբար դրեցին Թարայում: 28  Թարայից գնացին ու ճամբար դրեցին Մատեկայում: 29  Որոշ ժամանակ անց Մատեկայից գնացին ու ճամբար դրեցին Հասմոնայում: 30  Հասմոնայից գնացին ու ճամբար դրեցին Մոսերայում: 31  Մոսերայից գնացին ու ճամբար դրեցին Բանե-Յականում:+ 32  Բանե-Յականից գնացին ու ճամբար դրեցին Հոր-Գադգադում: 33  Հետո Հոր-Գադգադից գնացին ու ճամբար դրեցին Ետեբաթայում:+ 34  Ետեբաթայից գնացին ու ճամբար դրեցին Եբրոնայում: 35  Եբրոնայից գնացին ու ճամբար դրեցին Եսիոն-Գաբերում:+ 36  Եսիոն-Գաբերից գնացին ու ճամբար դրեցին Ցին անապատում՝+ Կադեսում: 37  Ավելի ուշ Կադեսից մեկնեցին ու ճամբար դրեցին Հոր լեռան մոտ՝+ Եդոմի երկրի սահմանին: 38  Ահարոն քահանան, Եհովայի պատվերի համաձայն, բարձրացավ Հոր լեռը, որտեղ էլ մահացավ: Դա Եգիպտոսից իսրայելացիների դուրս գալու 40-րդ տարվա հինգերորդ ամսվա առաջին օրն էր:+ 39  Ահարոնը 123 տարեկան էր, երբ մահացավ Հոր լեռան վրա: 40  Այդ ժամանակ Արադի քանանացի թագավորը,+ որն ապրում էր Նեգևի շրջանում՝ Քանանի երկրում, լսեց իսրայելացիների գալու մասին: 41  Հետո Հոր լեռան մոտից+ նրանք մեկնեցին ու ճամբար դրեցին Սելմոնայում: 42  Սելմոնայից գնացին ու ճամբար դրեցին Փունոնում: 43  Փունոնից գնացին ու ճամբար դրեցին Օբոթում:+ 44  Հետո Օբոթից գնացին ու ճամբար դրեցին Մովաբի+ սահմանին՝ Իյե-Աբարիմում:* 45  Իյեմից գնացին ու ճամբար դրեցին Դեբոն-Գադում:+ 46  Դեբոն-Գադից գնացին ու ճամբար դրեցին Գելմոն-Դեբլաթեմում: 47  Գելմոն-Դեբլաթեմից գնացին ու ճամբար դրեցին Աբարիմի+ լեռներում՝ Նաբավի+ դիմաց: 48  Ի վերջո Աբարիմի լեռներից գնացին ու ճամբար դրեցին Մովաբի անապատային հարթավայրում՝ Հորդանանի մոտ՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին:+ 49  Մովաբի անապատային հարթավայրում նրանց դրած ճամբարը ձգվում էր Հորդանանի երկայնքով՝ Բեթ-Եսիմոթից մինչև Աբել-Սատիմ:+ 50  Մովաբի անապատային հարթավայրում՝ Հորդանանի մոտ՝ Երիքովին հանդիպակաց կողմում, Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 51  «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Դուք պատրաստվում եք անցնել Հորդանանը ու մտնել Քանան:+ 52  Այդ երկրի բոլոր բնակիչներին պետք է վռնդեք և պետք է բնաջինջ անեք նրանց բոլոր քարե քանդակները,+ մետաղե արձանները*+ և քարուքանդ անեք նրանց բոլոր սրբավայրերը:+ 53  Դուք կտիրանաք այդ երկրին ու կբնակվեք այնտեղ, քանի որ ես, անկասկած, ձեզ եմ տալու այն որպես սեփականություն:+ 54  Երկիրը ձեր ցեղերի ու տոհմերի միջև կբաժանեք վիճակ գցելով:+ Ովքեր մեծաքանակ են, նրանց ժառանգությունը կավելացնեք, իսկ ովքեր փոքրաթիվ են, նրանց ժառանգությունը կպակասեցնեք:+ Ամեն ցեղի ժառանգությունը կլինի վիճակով նրան բաժին ընկած տեղում: Յուրաքանչյուրդ ձեր ժառանգական հողատարածքը կստանաք այն տարածքում, որ բաժին կընկնի ձեր ցեղին:+ 55  Բայց եթե չքշեք այդ երկրի բնակիչներին,+ ապա ում որ թողնեք, նրանք ձեզ համար աչքի մեջ ընկած փուշ և կողերը խրված տատասկներ կլինեն ու կնեղեն ձեզ այն երկրում, որտեղ բնակվելու եք:+ 56  Եվ ես էլ ձեզ կանեմ այն, ինչ որ մտադրվել էի նրանց անել»»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «ըստ իրենց զորքերի»:
Բռց.՝ «բարձրացրած ձեռքով»:
45-րդ համարում՝ Իյեմ:
Կամ՝ «ձուլածո արձանները»: