Թվեր 34։1-29

  • Քանանի սահմանները (1-15)

  • Երկիրը բաժանելու համար նշանակված մարդիկ (16-29)

34  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Իսրայելացիներին փոխանցիր այս ցուցումները. «Երբ գնաք Քանան,+ ահա թե ինչ տարածք կտրվի ձեզ որպես ժառանգություն, և ահա թե որոնք կլինեն այդ երկրի սահմանները:+  Ձեր հարավային սահմանը կանցնի Ցին անապատով ու կձգվի Եդոմի երկայնքով: Արևելյան կողմում հարավային սահմանը կսկսվի Աղի ծովի* ծայրամասից:+  Այդ սահմանը կանցնի Ակրաբիմի+ զառիվեր ճանապարհի հարավային կողմով, կշարունակվի մինչև Ցին և կվերջանա Կադես-Բառնեայի+ հարավում: Այնտեղից կթեքվի դեպի վեր՝ Ասար-Ադդար,+ և կհասնի Ասեմոն:  Ասեմոնի մոտից սահմանը կձգվի Եգիպտոսի հեղեղատի* ուղղությամբ ու կվերջանա Մեծ ծովի* մոտ:+  Ձեր արևմտյան սահմանը կձգվի Մեծ ծովի ափեզրով: Դա կլինի ձեր արևմտյան սահմանը:+  Ձեր հյուսիսային սահմանը կլինի Մեծ ծովից մինչև Հոր* լեռը:  Հոր լեռից սահմանը կձգվի մինչև Լեբո-Եմաթ*+ և կհասնի Սեդադ:+  Հետո կձգվի մինչև Զեֆրոն և կվերջանա Ասար-Ենանում:+ Սա ձեր հյուսիսային սահմանը կլինի: 10  Ձեր արևելյան սահմանը Ասար-Ենանից կձգվի մինչև Սեֆամ: 11  Սեֆամից այն կհասնի Ռեբլա,* որը գտնվում է Այինից արևելք, և կիջնի մինչև Քեներեթի ծովից*+ դեպի արևելք ընկած բլրալանջերը: 12  Հետո սահմանը կձգվի մինչև Հորդանան ու կվերջանա Աղի ծովի մոտ:+ Սա կլինի ձեր երկիրը+ իր շրջակա սահմաններով»»: 13  Մովսեսը պատվիրեց իսրայելացիներին՝ ասելով. «Սա է այն երկիրը, որ վիճակով կբաժանվի+ ու որպես սեփականություն կտրվի իննուկես ցեղերին, ճիշտ ինչպես պատվիրել է Եհովան: 14  Իսկ Ռուբենյանների ցեղը, Գադյանների ցեղը և Մանասեի ցեղի կեսը արդեն ստացել են իրենց ժառանգությունը:+ 15  Այդ երկուսուկես ցեղերը իրենց ժառանգությունը ստացել են Հորդանանից դեպի արևելք ընկած շրջանում՝ գետի այն կողմում, որ հանդիպակաց է Երիքովին»:+ 16  Հետո Եհովան ասաց Մովսեսին. 17  «Երկիրը, որը ձեզ է տրվելու որպես սեփականություն, կբաժանեն այս մարդիկ. Եղիազար+ քահանան ու Նավեի որդի Հեսուն:+ 18  Բացի այդ՝ ամեն ցեղից մի տոհմապետի կանչեք, որ օգնեն բաժանել երկիրը, որը ձեզ է տրվելու որպես ժառանգություն:+ 19  Այդ մարդիկ են. Հուդայի ցեղից՝+ Հեֆոնեի որդի Քաղեբը,+ 20  Շմավոնի ցեղից՝+ Ամիուդի որդի Սեմուելը, 21  Բենիամինի ցեղից՝+ Քասլոնի որդի Ելիդադը, 22  Դանի ցեղից՝+ տոհմապետ Բոկկին՝ Եգլիի որդին, 23  Հովսեփի որդիներից՝+ Մանասեի որդիների ցեղից՝+ տոհմապետ Անիելը՝ Եֆոտի որդին, 24  Եփրեմի որդիների ցեղից+ տոհմապետ Կամուելը՝ Սաֆաթանի որդին, 25  Զաբուղոնի ցեղից՝+ տոհմապետ Ելիսաֆան՝ Փառնակի որդին, 26  Իսաքարի ցեղից՝+ տոհմապետ Փալտիելը՝ Ազանի որդին, 27  Ասերի ցեղից՝+ տոհմապետ Աքիուդը՝ Սելոմիի որդին, 28  և Նեփթաղիմի ցեղից՝+ տոհմապետ Փադայելը՝ Ամիուդի որդին»: 29  Սրանք այն մարդիկ են, ում Եհովան պատվիրեց Քանանի երկիրը բաժանել իսրայելացիների միջև:+

Ծանոթագրություններ

Այսինքն՝ Մեռյալ ծովի:
Բառարանում տես «Հեղեղատ»:
Այսինքն՝ Միջերկրական ծովի:
Հայտնի չէ, թե ինչ լեռան մասին է խոսքը: Հավանաբար, Լիբանանի լեռնաշղթայի բարձր գագաթներից է:
Կամ՝ «Եմաթի մուտք»:
Խոսքը Քանանի արևելյան սահմանին գտնվող Ռեբլայի մասին է, ոչ թե Եմաթի տարածքում գտնվող Ռեբլայի:
Կոչվում է նաև Գալիլեայի ծով, Գեննեսարեթի լիճ և Տիբերիայի ծով: