Թվեր 35։1-34

  • Քաղաքներ՝ ղևտացիների համար (1-8)

  • Ապաստանի քաղաքներ (9-34)

35  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ Մովաբի անապատային հարթավայրում՝ Հորդանանի մոտ՝ գետի այն կողմում,+ որ հանդիպակաց է Երիքովին: Նա ասաց.  «Իսրայելացիներին պատվիրիր, որ իրենց բաժին ժառանգությունից ղևտացիներին քաղաքներ տան բնակության համար:+ Նաև թող տան այդ քաղաքների շրջակա արոտավայրերը:+  Ղևտացիները կբնակվեն այդ քաղաքներում, արոտավայրերն էլ կօգտագործեն իրենց անասունների ու մյուս բոլոր ընտանի կենդանիների համար:  Քաղաքների շրջակա արոտավայրերը, որ կտաք ղևտացիներին, պետք է, քաղաքի պարսպից հաշված, 1 000 կանգուն* տարածություն ունենան:  Քաղաքից դուրս ամեն կողմից՝ արևելյան, հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից, չափեք 2 000 կանգուն,* իսկ քաղաքը մեջտեղում կլինի: Դրանք կլինեն նրանց քաղաքներին կից արոտավայրերը:  Ղևտացիներին տրվելիք քաղաքներից 6-ը պետք է ապաստանի քաղաք լինեն,+ որպեսզի նա, ով մարդ սպանի, այնտեղ փախչի:+ Դրանցից բացի՝ նրանց պետք է տաք 42 այլ քաղաքներ:  Ղևտացիներին պետք է ընդհանուր հաշվով 48 քաղաք տաք՝ դրանց արոտավայրերով հանդերձ:+  Քաղաքները, որ պետք է տաք նրանց, իսրայելացիներին տրված բաժնից կլինեն:+ Մեծաքանակ ցեղից շատ վերցրեք, իսկ փոքրաթիվ ցեղից՝ քիչ:+ Յուրաքանչյուր ցեղ կտա իր քաղաքներից մի քանիսը՝ ըստ իր ստացած ժառանգության չափի»:  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ. 10  «Խոսիր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Ահա դուք պատրաստվում եք անցնել Հորդանանը ու մտնել Քանան:+ 11  Ձեզ համար պետք է հարմար քաղաքներ ընտրեք, որ դրանք լինեն ապաստանի քաղաքներ: Այնտեղ պետք է փախչի նա, ով առանց դիտավորության մարդ* սպանի:+ 12  Այդ քաղաքները արյան վրիժառուից+ պատսպարվելու տեղ կլինեն, որ սպանություն գործած մարդուն ոչ ոք չսպանի, մինչև որ նա չկանգնի ժողովի* առաջ՝ դատվելու:+ 13  Ապաստանի վեց քաղաքները, որ կտաք, հենց այդ նպատակին կծառայեն: 14  Ապաստանի երեք քաղաք պետք է լինի Հորդանանի այս կողմում,+ երեք քաղաք էլ՝ Քանանում:+ 15  Այդ վեց քաղաքները ապաստան կծառայեն իսրայելացիների, նրանց մեջ բնակվող պանդուխտի+ ու նորաբնակի համար, որ այնտեղ փախչի նա, ով առանց դիտավորության մարդ* սպանի:+ 16  Եթե մարդը երկաթե գործիքով հարվածի մեկ ուրիշին, ու նա մահանա, հարվածողը մարդասպան է: Նա անպատճառ պետք է մահվան մատնվի:+ 17  Եթե նա հարվածի քարով, ինչը կարող է մահացու վնաս պատճառել, և այդ մարդը մահանա, հարվածողը մարդասպան է: Նա անպատճառ պետք է մահվան մատնվի: 18  Եվ եթե հարվածի փայտե գործիքով, ինչը կարող է մահացու վնաս պատճառել, և մարդը մահանա, հարվածողը մարդասպան է: Նա անպատճառ պետք է մահվան մատնվի: 19  Մարդասպանին մահվան մատնողը պետք է լինի արյան վրիժառուն: Երբ հանդիպի նրան, պետք է սպանի: 20  Եթե որևէ մեկը, ատելությունից դրդված, հրի մեկ ուրիշին, չարամտորեն* ինչ-որ բան նետի նրա վրա, և նա մահանա,+ 21  կամ էլ եթե թշնամաբար բռունցքով հարվածի, և նա մահանա, հարվածողը անպատճառ պետք է մահվան մատնվի: Նա մարդասպան է: Արյան վրիժառուն պետք է սպանի նրան, երբ հանդիպի: 22  Բայց եթե դա եղել է պատահմամբ՝ նա ատելությունից մղված չի հրել նրան, չար մտադրությամբ* չի ինչ-որ բան նետել նրա վրա,+ 23  եթե առանց նրան տեսնելու է քար նետել վրան և թշնամանք չի ունեցել նրա հանդեպ, չի ուզել վնասել նրան, բայց նա մահացել է, 24  ապա ժողովը հարվածողի և արյան վրիժառուի միջև թող դատ անի՝ ըստ վերոնշյալ ցուցումների:+ 25  Այդպես ժողովը սպանություն գործած մարդուն թող ազատի արյան վրիժառուի ձեռքից ու նրան վերադարձնի ապաստանի քաղաք, որտեղ նա փախել էր, և նա այնտեղ կապրի մինչև սուրբ յուղով օծված+ քահանայապետի մահը: 26  Սակայն եթե սպանություն գործած մարդը դուրս գա ապաստանի քաղաքի սահմաններից, ուր փախել էր, 27  և արյան վրիժառուն նրան գտնի ապաստանի քաղաքի սահմաններից դուրս ու սպանի, արյունապարտ չի լինի, 28  քանի որ սպանություն գործած մարդը մինչև քահանայապետի մահը պետք է ապաստանի քաղաքում մնար: Նա կարող է տուն վերադառնալ միայն քահանայապետի մահից հետո:+ 29  Սերնդեսերունդ այս կանոնների համաձայն պետք է դատ վարեք, որտեղ էլ որ բնակվեք: 30  Ամեն ոք, ով մարդ սպանի, պետք է մահվան մատնվի որպես մարդասպան,+ եթե դա հաստատվի վկաների ցուցմունքներով:*+ Բայց մեկ վկայի ցուցմունքով ոչ ոք չպետք է մահվան մատնվի: 31  Փրկագին չվերցնեք մարդասպանի կյանքի համար, ով արժանի է մահվան. նա անպատճառ պետք է մահվան մատնվի:+ 32  Ապաստանի քաղաք փախած մարդու համար էլ փրկագին չվերցնեք ու թույլ չտաք նրան վերադառնալ իր տուն նախքան քահանայապետի մահը: 33  Չապականեք այն երկիրը, որտեղ ապրում եք. արյունն ապականում է երկիրը,+ և թափված արյունից երկիրը կմաքրվի* միմիայն այն մարդու արյունով, ով թափել է այն:+ 34  Չպղծեք այն երկիրը, որտեղ ապրում եք, որտեղ ես էլ եմ բնակվում: Չէ՞ որ ես՝ Եհովաս, բնակվում եմ Իսրայելի ժողովրդի մեջ»»:+

Ծանոթագրություններ

Մոտ 445 մ: Տես հավելված Բ14:
Մոտ 890 մ:
Կամ՝ «հոգի»:
Հավանաբար, խոսքը դատավորների մասին է, որոնք հանդես էին գալիս որպես ժողովրդի ներկայացուցիչներ:
Կամ՝ «հոգի»:
Բռց.՝ «դարան մտած»:
Բռց.՝ «դարան մտած»:
Բռց.՝ «բերանով»:
Բռց.՝ «երկրի համար քավություն կարվի»: