Թվեր 9։1-23

  • Կարգադրություն Պասեքը ավելի ուշ նշելու վերաբերյալ (1-14)

  • Ամպ ու կրակ՝ խորանի վերևում (15-23)

9  Եգիպտոսից դուրս գալուց հետո երկրորդ տարվա առաջին ամսում Եհովան Սինա անապատում խոսեց Մովսեսի հետ ու ասաց.+  «Իսրայելացիները պետք է սահմանված ժամանակին+ պատրաստեն Պասեքի զոհը:+  Այն պատրաստեք այս ամսվա 14-րդ օրը՝ մթնշաղին:* Դուք պետք է նշանակված ժամանակին պատրաստեք այն՝ դրան վերաբերող բոլոր կանոնների և սահմանված ընթացակարգի համաձայն»:+  Ուստի Մովսեսը իսրայելացիներին ասաց, որ պատրաստեն Պասեքի զոհը:  Եվ նրանք առաջին ամսվա 14-րդ օրը՝ մթնշաղին,* Սինա անապատում պատրաստեցին Պասեքի զոհը: Իսրայելացիներն ամեն բան արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրեց Մովսեսին:  Այնպես եղավ, որ որոշ մարդիկ անմաքուր էին դարձել՝ մահացածի դիպչելով,+ և այդ օրը չկարողացան նշել Պասեքը: Այդ օրը նրանք եկան Մովսեսի և Ահարոնի մոտ:+  Նրանք Մովսեսին ասացին. «Թեև մենք անմաքուր ենք դարձել՝ մահացածի դիպչելով, բայց ինչո՞ւ պետք է դրա պատճառով զրկվենք իսրայելացիների հետ նշանակված ժամանակին Եհովային զոհ մատուցելուց»:+  Մովսեսն էլ ասաց նրանց. «Սպասեք այստեղ, իսկ ես տեսնեմ, թե Եհովան ինչ հրահանգ կտա ձեր մասին»:+  Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. 10  «Իսրայելացիներին ասա. «Եթե ձեզնից կամ ձեր գալիք սերունդներից որևէ մեկը անմաքուր դառնա՝ մահացածի դիպչելով,+ կամ հեռավոր ճամփորդության մեջ լինի, նա, միևնույն է, պետք է պատրաստի Եհովային մատուցվող Պասեքի զոհը: 11  Այն պետք է պատրաստի երկրորդ ամսում՝+ 14-րդ օրը՝ մթնշաղին:* Անթթխմոր հացով ու դառը խոտերով պետք է ուտի այն:+ 12  Դրանից ոչինչ չպետք է թողնի մինչև առավոտ+ և դրա ոչ մի ոսկորը չպետք է կոտրի:+ Այն պետք է պատրաստի Պասեքին վերաբերող բոլոր կանոնների համաձայն: 13  Սակայն եթե մարդը մաքուր է և ճամփորդության մեջ չէ, բայց չի տոնում Պասեքը, նա պետք է վերացվի իր ժողովրդի միջից,+ քանի որ Եհովայի Պասեքի զոհը նշանակված ժամանակին չի մատուցել: Այդ մարդը պատասխան կտա իր մեղքի համար: 14  Եթե որևէ օտարական ձեզ հետ է բնակվում, նա նույնպես պետք է նշի Պասեքը Եհովայի պատվին:+ Նա ամեն բան պետք է անի Պասեքին վերաբերող կանոնների և սահմանված ընթացակարգի համաձայն:+ Մեկ կանոն պետք է լինի ձեզ համար՝ ինչպես պանդուխտի, այնպես էլ բնիկի»»:+ 15  Այն օրը, երբ խորանը՝ Վկայության վրանը,+ կանգնեցվեց, ամպ իջավ դրա վրա: Երեկոյան խորանի վերևում այն փայլում էր կրակի տեսքով և այդպես՝ մինչև առավոտ:+ 16  Եվ միշտ այդպես էր. ցերեկը խորանի վերևում ամպ էր, իսկ գիշերը այն կրակի տեսք էր ստանում:+ 17  Ամեն անգամ, երբ ամպը բարձրանում էր վրանից, իսրայելացիներն անմիջապես ճանապարհ էին ընկնում,+ և այնտեղ, որտեղ ամպը կանգ էր առնում, նրանք ճամբար էին դնում:+ 18  Իսրայելացիները ճանապարհ էին ընկնում Եհովայի կարգադրությամբ ու Եհովայի կարգադրությամբ էլ ճամբար էին դնում:+ Ու քանի դեռ ամպը խորանի վերևում էր, նրանք ճամբարը չէին հավաքում: 19  Անգամ երբ ամպը շատ օրեր էր մնում խորանի վերևում, իսրայելացիները հնազանդվում էին Եհովային ու ճանապարհ չէին ընկնում:+ 20  Երբեմն ամպը մի քանի օր էր մնում խորանի վերևում: Եվ նրանք Եհովայի կարգադրությամբ մնում էին ճամբար դրած ու Եհովայի կարգադրությամբ էլ ճանապարհ էին ընկնում: 21  Իսկ երբեմն ամպը մնում էր ընդամենը երեկոյից մինչև առավոտ, ու երբ առավոտյան այն բարձրանում էր, նրանք ճանապարհ էին ընկնում: Ցերեկ լիներ, թե գիշեր՝ հենց որ ամպը բարձրանում էր, նրանք մեկնում էին:+ 22  Բայց քանի դեռ ամպը մնում էր խորանի վերևում՝ լիներ երկու օր, մեկ ամիս, թե ավելի երկար, իսրայելացիները մնում էին տեղում՝ ճամբար դրած, ու չէին մեկնում. ճանապարհ էին ընկնում միայն այն ժամանակ, երբ այն բարձրանում էր: 23  Եհովայի կարգադրությամբ էին նրանք ճամբար դնում ու Եհովայի կարգադրությամբ՝ ճանապարհ ընկնում: Նրանք հնազանդվում էին Եհովային՝ կատարելով այն պատվերը, որը Եհովան տվել էր Մովսեսի միջոցով:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:
Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է:
Բռց.՝ «երկու երեկոների միջև»: Ըստ ամենայնի, խոսքը մայրամուտից մինչև մթնելն ընկած ժամանակահատվածի մասին է: