Ժողովող 2։1-26

  • Սողոմոնը խորհրդածում է իր ձեռքբերումների մասին (1-11)

  • Մարդկային իմաստության արժեքը հարաբերական է (12-16)

  • Տքնաջան աշխատանքի ունայնությունը (17-23)

  • Կեր, խմիր և հաճույք ստացիր աշխատանքիցդ (24-26)

2  Ինքս ինձ ասացի. «Չտրվե՞մ հաճույքներին ու տեսնեմ՝ մի լավ բան դուրս կգա՞ դրանից»: Բայց արի ու տես, որ դա էլ էր ունայն:   Ծիծաղի մասին ասացի՝ «Խելացնորություն է»,Իսկ հաճույքների մասին, թե՝ «Դրանցից ի՞նչ օգուտ»:  Ես որոշեցի ստուգել, թե գինուն անձնատուր լինելու մեջ ինչ լավ բան կա,+ բայց դրա հետ մեկտեղ չկորցրի իմաստությունս: Անգամ տրվեցի հիմարությանը, որ տեսնեմ, թե որն է ամենալավ բանը, որով մարդիկ կարող են զբաղվել երկնքի տակ իրենց կյանքի սակավաթիվ օրերում:  Ես մեծ գործեր արեցի.+ ինձ համար տներ կառուցեցի,+ խաղողի այգիներ տնկեցի,+  պարտեզներ ու այգիներ գցեցի և այնտեղ ամեն տեսակ մրգատու ծառեր տնկեցի,  ջրավազաններ կառուցեցի, որպեսզի ոռոգեմ պարտեզի մատղաշ ծառերը,  և ծառաներ ու աղախիններ ձեռք բերեցի:+ Ունեի նաև ծառաներ, որոնք իմ տանն էին ծնվել: Բացի դրանից՝ գնեցի խոշոր եղջերավոր անասուններ ու հոտեր,+ ավելի շատ, քան Երուսաղեմում ինձնից առաջ եղածները:  Նաև արծաթ ու ոսկի կուտակեցի+ և թագավորներից, ինչպես նաև տարբեր մարզերից գանձեր էի ստանում:+ Երգիչներ ու երգչուհիներ ձեռք բերեցի, նաև ունեցա այն, ինչը մեծ հաճույք է պատճառում տղամարդուն՝ կին, այո՛, շատ կանայք:*  Ես մեծանուն դարձա ու գերազանցեցի ինձնից առաջ Երուսաղեմում եղած բոլոր մարդկանց:+ Դրա հետ մեկտեղ ես չկորցրի իմաստությունս: 10  Սրտիս ուզածն անում էի+ և չէի զրկում ինձ ոչ մի հաճույքից, որովհետև սիրտս ուրախանում էր իմ ողջ տքնաջան աշխատանքով, և դա էր իմ վարձատրությունը ամբողջ աշխատանքիս դիմաց:+ 11  Բայց երբ մտածեցի իմ արած բոլոր գործերի ու ծանր աշխատանքի մասին,+ հասկացա, որ ամեն ինչ փուչ է ու վազք քամու հետևից.+ արեգակի տակ ոչ մի արժեքավոր բան չկա:*+ 12  Հետո սկսեցի խորհել իմաստության, անմտության* ու հիմարության մասին:+ (Թագավորին հաջորդողն ի՞նչ կարող է անել. ընդամենը այն, ինչ մարդիկ արդեն արել են:) 13  Ես հասկացա, որ իմաստությունը հիմարությունից լավ է,+ ինչպես որ լույսն է խավարից լավ: 14  Իմաստունը պարզ է տեսնում,*+ իսկ հիմարը խավարում է քայլում:+ Հասկացա նաև, որ նրանց երկուսի վերջն էլ նույնն է:+ 15  Հետո մտածեցի. «Ինչ որ հիմարին է պատահում, ինձ էլ կպատահի»:+ Ուրեմն ի՞նչ օգուտ նրանից, որ այդքան իմաստուն եմ դարձել: Ուստի ինքս ինձ ասացի. «Սա էլ է ունայնություն»: 16  Չէ՞ որ ինչպես իմաստունին, այնպես էլ հիմարին հավերժ չեն հիշելու:+ Բոլորն էլ վաղ թե ուշ մոռացվելու են: Իմաստունն էլ, հիմարն էլ մեռնելու են:+ 17  Ես սկսեցի ատել կյանքը,+ որովհետև արեգակի տակ արվող ամեն բան ինձ հիասթափեցնող էր թվում, քանի որ ամեն ինչ փուչ էր+ ու վազք քամու հետևից:+ 18  Ես սկսեցի ատել իմ ողջ տքնաջան աշխատանքը, որ արել էի արեգակի տակ,+ քանի որ ամեն ինչ թողնելու եմ մեկին, ով ինձնից հետո է գալու:+ 19  Եվ ո՞վ գիտի՝ նա իմաստո՞ւն կլինի, թե՞ հիմար:+ Մինչդեռ նա կտիրանա այն ամենին, ինչ արեգակի տակ ձեռք եմ բերել մեծ ջանքերով ու իմաստությամբ: Սա էլ է ունայնություն: 20  Երբ մտածեցի այն ամենի մասին, ինչի համար ծանր աշխատել էի արեգակի տակ, հուսահատությամբ համակվեցի, 21  քանի որ մարդ գուցե ծանր աշխատի՝ գործի դնելով իր իմաստությունը, գիտելիքներն ու հմտությունը, բայց մի օր նա իր ձեռք բերածը պետք է թողնի մեկին, ով դրա համար չի աշխատել:+ Սա էլ է ունայնություն և մեծ դժբախտություն: 22  Մարդն ի՞նչ է շահում իր ողջ տքնաջան աշխատանքից և այն ձգտումներից, որոնք մղում են իրեն քրտնաջան աշխատել արեգակի տակ:+ 23  Չէ՞ որ նրա արած բոլոր բաները իր ողջ կյանքում ցավ ու հիասթափություն են պատճառում իրեն,+ և նրա սիրտը նույնիսկ գիշերը հանգիստ չունի:+ Սա էլ է ունայնություն: 24  Մարդու համար ուտելուց, խմելուց և իր տքնաջան աշխատանքից հաճույք ստանալուց ավելի լավ բան չկա:+ Հասկացել եմ, որ սա նույնպես ճշմարիտ Աստծուց է:+ 25  Կա՞ արդյոք մեկը, որ ավելի լավ կերակուրներ ուտի ու խմիչք խմի, քան ես:+ 26  Իրեն հաճելի մարդուն ճշմարիտ Աստված տալիս է իմաստություն, գիտելիք և ուրախություն,+ բայց մեղսագործին հավաքելու և դիզելու գործն է տալիս, որ հետո իր կուտակածը տա նրան, ով հաճելի է Իրեն:+ Սա էլ է ունայնություն ու վազք քամու հետևից:

Ծանոթագրություններ

Կամ՝ «տիկին, այո՛, շատ տիկնայք»:
Կամ՝ «ոչ մի բանից օգուտ չկա»:
Կամ՝ «խելացնորության»:
Բռց.՝ «Իմաստունի աչքերը բաց են»: