Ժողովող 3։1-22

  • Ամեն ինչ իր ժամանակն ունի (1-8)

  • Կյանքը վայելելը Աստծուց տրված պարգև է (9-15)

    • Մարդու սրտում հավիտենություն է դրված (11)

  • Աստված բոլորին արդարությամբ է դատում (16, 17)

  • Մարդկանց և կենդանիների վախճանը նույնն է (18-22)

    • Բոլորը դեպի հողն են հետ դառնում (20)

3  Ամեն ինչ իր ժամանակն ունի: Երկնքի տակ ամեն գործի համար ժամանակ կա.   Ծնվելու* ժամանակ և մահանալու ժամանակ,Տնկելու ժամանակ և արմատախիլ անելու ժամանակ,   Սպանելու ժամանակ և բուժելու ժամանակ,Քանդելու ժամանակ և կառուցելու ժամանակ,   Լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ,Ողբալու ժամանակ և պարելու ժամանակ,   Քարեր դեն նետելու ժամանակ և քարեր հավաքելու ժամանակ,Գրկելու ժամանակ և գրկախառնությունից խուսափելու ժամանակ,   Փնտրելու ժամանակ և կորցրածի հետ համակերպվելու ժամանակ,Պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ,   Պատռելու ժամանակ+ և կարելու ժամանակ,Լռելու ժամանակ+ և խոսելու ժամանակ,+   Սիրելու ժամանակ և ատելու ժամանակ,+Պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ:  Մարդն ի՞նչ օգուտ ունի իր տքնաջան աշխատանքից:+ 10  Ես տեսել եմ այն գործերը, որոնք Աստված տվել է մարդկանց, որ զբաղվեն դրանցով: 11  Ամեն ինչ նա գեղեցիկ* է արել իր ժամանակին:+ Նույնիսկ հավիտենություն է դրել մարդկանց սրտերում, բայց նրանք երբեք սկզբից մինչև վերջ չեն ըմբռնի ճշմարիտ Աստծու գործերը: 12  Ես հասկացել եմ, որ մարդու համար իր կյանքի ընթացքում ուրախանալուց ու բարիք գործելուց ավելի լավ բան չկա,+ 13  և որ մարդ պետք է ուտի, խմի և հաճույք ստանա իր աշխատանքից: Դա պարգև է Աստծուց:+ 14  Հասկացել եմ, որ այն ամենը, ինչ ճշմարիտ Աստված անում է, մնալու է հավիտյան: Դրան ոչինչ չկա ավելացնելու և դրանից ոչինչ չկա պակասեցնելու: Ճշմարիտ Աստված այդ ամենն այդպես է արել, որ մարդիկ վախենան իրենից:+ 15  Ինչ որ տեղի է ունենում, արդեն տեղի է ունեցել, և ինչ որ լինելու է, արդեն եղել է:+ Բայց ճշմարիտ Աստված իրականացնելու է այն, ինչին մարդիկ հետամուտ են լինում:* 16  Արեգակի տակ ես նաև սա տեսա. որտեղ արդարադատություն պիտի լիներ, չարագործություն էր, և որտեղ արդարություն պիտի լիներ, անօրենություն էր:+ 17  Ինքս ինձ ասացի. «Ճշմարիտ Աստված կդատի թե՛ արդարին, թե՛ չարագործին,+ քանի որ ամեն գործի և ամեն արարքի համար ժամանակ կա»: 18  Մարդկանց վերաբերյալ ինքս ինձ նաև ասացի, որ ճշմարիտ Աստված նրանց ստուգում է և ցույց տալիս, որ նրանք կենդանիների նման են, 19  որովհետև թե՛ մարդու և թե՛ կենդանու վերջը նույնն է:+ Ինչպես մեկն է մեռնում, այնպես էլ մյուսն է մեռնում, և բոլորն էլ մեկ ոգի ունեն:+ Այնպես որ մարդը կենդանուց ոչ մի առավելություն չունի, քանի որ ամեն ինչ փուչ է: 20  Բոլորը նույն տեղն են գնում:+ Բոլորը հողից են ստեղծվել,+ և բոլորը դեպի հողն են հետ դառնում:+ 21  Ո՞վ գիտի, թե արդյոք մարդկանց ոգին վեր է բարձրանում, կամ թե կենդանիների ոգին իջնում է ցած՝ գետնի տակ:+ 22  Եվ ես հասկացա, որ մարդու համար իր աշխատանքից ուրախություն ստանալուց ավելի լավ բան չկա,+ քանի որ դա է նրա վարձատրությունը, որովհետև ո՞վ կարող է նրան ցույց տալ, թե իրենից հետո ինչ է լինելու:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ծնելու»:
Կամ՝ «կարգ ու կանոնով», «պատշաճ», «տեղին»:
Կամ՝ «փնտրելու է հետապնդվողներին»: Կամ հնարավոր է՝ «փնտրելու է այն, ինչ անցել է»: