Ժողովող 5։1-20

  • Ակնածալից վախ՝ Աստծու հանդեպ (1-7)

  • Բարձր դիրք ունեցողին իրենից ավելի բարձրն է դիտում (8, 9)

  • Հարստությունը ունայն է (10-20)

    • Փող սիրողը երբեք դրանից չի կշտանա (10)

    • Աշխատավորի քունը քաղցր է (12)

5  Ուշադիր եղիր, թե ինչպես ես վարվում, երբ գտնվում ես ճշմարիտ Աստծու տանը:+ Ավելի լավ է այնտեղ գնաս լսելու,+ ոչ թե զոհ մատուցելու այնպես, ինչպես հիմարներն են անում,+ որոնք չեն հասկանում, որ սխալ են վարվում:  Մի՛ շտապիր բացել բերանդ, և թող քո սիրտը հապճեպորեն չխոսի ճշմարիտ Աստծու առաջ,+ որովհետև ճշմարիտ Աստված երկնքում է, իսկ դու՝ երկրի վրա: Ուստի շատախոս մի՛ եղիր:+  Երազները* չափից շատ մտազբաղ լինելու* արդյունք են,+ և հիմարի դատարկախոսությունը՝ շատախոսության:+  Երբ Աստծուն երդում ես տալիս, մի՛ հապաղիր կատարել այն,+ քանի որ հիմարները նրա համար հաճելի չեն:+ Ինչ որ երդվել ես, կատարիր:+  Ավելի լավ է չերդվես, քան երդվես, բայց չկատարես:+  Թույլ մի՛ տուր, որ լեզուդ քեզ մեղքի դրդի,+ և հրեշտակի* առաջ մի՛ ասա, թե դա սխալմունք էր:+ Ինչո՞ւ խոսքերիդ պատճառով ճշմարիտ Աստված բարկանա և ոչնչացնի ձեռքիդ գործը:+  Ինչպես որ չափից շատ մտազբաղ լինելու պատճառով երազներ են լինում,+ այնպես էլ շատախոսության պատճառով՝ դատարկաբանություն: Վախեցի՛ր ճշմարիտ Աստծուց:+  Եթե քո տեղանքում տեսնես, որ իշխանություն ունեցող մեկը ճնշում է աղքատներին և ոտնահարում է արդարադատությունն ու արդարությունը, ապա մի՛ զարմացիր:+ Չէ՞ որ այդ բարձրաստիճան պաշտոնյային իրենից ավելի բարձրն է դիտում: Եվ կան ուրիշ պաշտոնյաներ, որոնք մյուսներից ավելի բարձրաստիճան են:  Նրանք բոլորը իրար մեջ բաժանում են հողից ստացած բերքը,* և նույնիսկ թագավորը դաշտի բարիքներից է օգտվում:+ 10  Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա, ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամտից:+ Սա էլ է ունայնություն:+ 11  Երբ ունեցվածքը շատանում է, դրանից օգտվողներն էլ են շատանում:+ Ուստի ի՞նչ օգուտ ունի դրա տերը՝ բացի այդ ամենին նայելուց:+ 12  Աշխատավորի* քունը քաղցր է, անկախ նրանից՝ նա շատ է ուտում, թե քիչ, բայց հարուստի առատ ունեցվածքը չի թողնում, որ նա քնի: 13  Արեգակի տակ մի մեծ դժբախտություն եմ տեսել. հարստություն, որը մարդը դիզում է ի վնաս իրեն: 14  Նա այդ հարստությունը կորցնում է անհաջող գործարքի պատճառով ու երբ հայր է դառնում, որդուն ժառանգություն թողնելու ոչինչ չի ունենում:+ 15  Մարդ մերկ է դուրս եկել իր մոր արգանդից, մերկ էլ կհեռանա:+ Նա ոչինչ չի կարող տանել իր հետ որպես իր ծանր աշխատանքի վարձատրություն:+ 16  Սա էլ է մեծ դժբախտություն. ինչպես որ մարդ եկել է, այդպես էլ կհեռանա: Ի՞նչ օգուտ մարդուն, որ տքնաջան աշխատում է քամու համար:+ 17  Նրա ամեն մի օրը մռայլ է՝* լի հիասթափությամբ, հիվանդությամբ ու բարկությամբ:+ 18  Ես հասկացա, թե ինչն է լավ ու ճիշտ մարդու համար. նա պետք է ուտի, խմի ու վայելի իր ծանր աշխատանքը՝+ այն ամենը, ինչ անում է արեգակի տակ իր կյանքի սակավաթիվ օրերում, որ ճշմարիտ Աստված տվել է իրեն, որովհետև դա է իր վարձատրությունը:+ 19  Երբ ճշմարիտ Աստված մարդուն հարստություն և ունեցվածք է տալիս+ ու դրանք վայելելու ունակություն, մարդը պետք է ընդունի իր վարձատրությունը և ուրախանա իր տքնաջան աշխատանքով: Սա Աստծու պարգևն է:+ 20  Այդ մարդը դժվար թե նկատի իր կյանքի վաղանցիկությունը, քանի որ ճշմարիտ Աստված նրան զբաղված է պահում՝ նրա սիրտը լցնելով ուրախությամբ:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «Երազանքները»:
Կամ՝ «շատ հոգսերի»:
Կամ՝ «պատգամաբերի»:
Կամ՝ «եկամուտը»:
Կամ՝ «Ծառայի»:
Բռց.՝ «Նա ամեն օր խավարի մեջ է ուտում»: