Ժողովող 6։1-12

  • Ունեցվածք, որ մարդ չի վայելում (1-6)

  • Վայելիր այն, ինչ հիմա ունես (7-12)

6  Արեգակի տակ մեկ այլ դժբախտություն եմ տեսել, որը հաճախ է մարդկանց պատահում:  Ճշմարիտ Աստված մարդուն տալիս է հարստություն, ունեցվածք ու փառք: Նա ունի այն ամենը, ինչ ցանկանում է, սակայն, ճշմարիտ Աստված հնարավորություն չի տալիս նրան վայելելու դրանք, փոխարենը օտարն է վայելում: Սա ունայնություն է ու մեծ դժբախտություն:  Եթե մարդ հարյուր երեխա ունենա և ապրի երկար տարիներ՝ հասնելով խոր ծերության, բայց գերեզման իջնի՝ այդպես էլ չվայելելով իր ունեցած լավ բաները, ապա պետք է ասեմ, որ մեռած ծնված երեխան նրանից ավելի լավ վիճակում է:+  Այդ երեխան զուր է լույս աշխարհ եկել, նա գնացել է դեպի խավարը, ու նրա անունը ծածկված է խավարով:  Թեև նա արև չի տեսել ու ոչինչ չի իմացել, սակայն ավելի լավ վիճակում է, քան այն մարդը:+  Ի՞նչ օգուտ, եթե մարդ երկու անգամ հազար տարի ապրի, բայց կյանքը չվայելի: Չէ՞ որ բոլորը նույն տեղն են գնում:+  Մարդու ողջ տքնաջան աշխատանքը իր ստամոքսի համար է,+ մինչդեռ նրա ախորժակն անհագ է:  Իմաստունը հիմարից ի՞նչ առավելություն ունի:+ Աղքատին ի՞նչ օգուտ նրանից, որ գիտի, թե ինչպես գոյատևել:*  Ավելի լավ է աչքի տեսածը վայելել, քան տարվել ցանկություններով: Սա էլ է ունայնություն և վազք քամու հետևից: 10  Ինչ որ գոյություն ունի, դրան արդեն անուն է տրվել, և թե ինչ է մարդը, հայտնի է: Նա չի կարող վիճել իրենից ավելի զորեղի հետ: 11  Ինչքան շատ են խոսքերը,* այնքան դրանք փուչ են. դրանք ի՞նչ օգուտ են տալիս մարդուն: 12  Ո՞վ գիտի, թե մարդու համար որն է ամենալավ գործը, որը նա կարող է անել իր փուչ կյանքի սակավաթիվ օրերում, որոնք անցնում են ստվերի պես:+ Ո՞վ կարող է ասել մարդուն, թե արեգակի տակ իրենից հետո ինչ է լինելու:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «քայլել ողջերի առաջ»:
Կամ հնարավոր է՝ «Ինչքան շատ բաներ են լինում»: