Ժողովող 7։1-29

  • Լավ անունը և մահվան օրը (1-4)

  • Իմաստունի նկատողությունը (5-7)

  • Վերջը ավելի լավ է, քան սկիզբը (8-10)

  • Իմաստության օգուտը (11, 12)

  • Լավ և վատ օրեր (13-15)

  • Ծայրահեղությունների մեջ մի՛ ընկիր (16-22)

  • Ժողովողի դիտարկումները (23-29)

7  Լավ անունը թանկարժեք յուղից լավ է,+ և մահվան օրը՝ ծննդյան օրից:  Ավելի լավ է գնալ սգո տուն, քան խնջույքի տուն,+ որովհետև բոլոր մարդկանց վերջը մահն է, և ողջ լինողները պետք է հիշեն դա:  Կսկիծը ծիծաղից լավ է,+ քանի որ տխրությունը* մարդու սիրտը ավելի լավն է դարձնում:+  Իմաստունների սիրտը սգո տանն է, բայց հիմարների սիրտը՝ ուրախության* տանը:+  Ավելի լավ է լսել իմաստունի նկատողությունը,+ քան հիմարների երգը:*  Չէ՞ որ հիմարի ծիծաղը նման է կաթսայի տակ այրվող փշերի ճարճատյունի:+ Սա էլ է ունայնություն:  Ճնշումները իմաստունին կարող են դրդել անմտորեն* վարվել, և կաշառքը ապականում է սիրտը:+  Գործի վերջը ավելի լավ է, քան սկիզբը: Համբերատարությունը գոռոզությունից լավ է:+  Շուտ մի՛ վիրավորվիր,+ որովհետև վիրավորվելու հակումը հիմարների սրտում է արմատացած:*+ 10  Մի՛ ասա՝ «Ինչո՞ւ էին առաջվա օրերը ավելի լավը, քան ներկայիս օրերը», քանի որ իմաստուն մարդը այդպիսի հարց չի տալիս:+ 11  Իմաստությունը ժառանգության հետ մեկտեղ լավ է և օգուտ է բերում ցերեկվա լույսը տեսնողներին,* 12  քանի որ իմաստությունը,+ ինչպես և փողը, պաշտպանություն է:+ Բայց գիտելիքների և իմաստության առավելությունն այն է, որ դրանք պահպանում են իրենց ունեցողների կյանքը:+ 13  Մտածիր ճշմարիտ Աստծու գործի մասին. ո՞վ կարող է ուղղել այն, ինչը նա ծուռ է դարձրել:+ 14  Քո լավ օրերին լավություն արա,+ իսկ տխուր օրերին հիշիր, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը ճշմարիտ Աստված է ստեղծել,+ և մարդ չի կարող հաստատ իմանալ, թե ապագայում ինչ է լինելու իր հետ:+ 15  Փուչ կյանքիս ողջ ընթացքում+ ամեն ինչ տեսել եմ՝ թե՛ արդարին, ով կործանվում է, թեև արդար է,+ և թե՛ չարագործին, ով երկար է ապրում, թեև չար է:+ 16  Չափից դուրս արդար մի՛ եղիր+ ու ինքդ քեզ չափազանց իմաստուն մի՛ ներկայացրու:+ Ինչո՞ւ կործանես քեզ:+ 17  Մեղքին անձնատուր մի՛ եղիր և հիմար էլ մի՛ եղիր:+ Ինչո՞ւ ժամանակից շուտ մեռնես:+ 18  Լավ կանես, որ առաջին նախազգուշացմանը ականջ դնես և մյուսն էլ չանտեսես,+ որովհետև Աստծուց վախեցողը այդ երկուսին էլ ուշադրություն կդարձնի: 19  Իմաստությունը իմաստունին քաղաքի տասը զորեղ մարդկանցից ավելի ուժեղ է դարձնում:+ 20  Երկրի վրա չկա մի արդար մարդ, որ միայն բարին անի ու մեղք չգործի:+ 21  Մարդկանց ասած ամեն մի խոսքը սրտիդ մոտ մի՛ ընդունիր,+ որովհետև գուցե լսես, որ ծառադ չարախոսում* է քեզ: 22  Չէ՞ որ սրտիդ խորքում գիտես, որ ինքդ էլ շատ անգամ չարախոսել ես ուրիշներին:+ 23  Այս ամենը ես իմաստությամբ քննեցի ու ասացի՝ «Իմաստուն կդառնամ», մինչդեռ իմաստությունը հեռու էր ինձնից: 24  Ինչ որ եղել է, անհասանելի է ու շատ խորն է: Ո՞վ կարող է ըմբռնել դա:+ 25  Ես որոշեցի ճանաչել, ուսումնասիրել ու գտնել իմաստությունը և ամեն ինչի պատճառը, նաև հասկանալ, որ հիմարությունը չարություն է, և խելացնորությունը՝ անմտություն:+ 26  Ես հասկացա, որ այն կինը, ով նման է որսորդական ցանցի, ում սիրտը նման է ուռկանի, իսկ ձեռքերը՝ ձեռնաշղթաների, մահից ավելի դառն է: Ճշմարիտ Աստծուն հաճելի մարդը կփախչի նրանից,+ բայց մեղսագործը կընկնի նրա թակարդը:+ 27  «Ահա թե ինչ հասկացա,– ասաց ժողովողը,+– ամեն ինչ մեկ առ մեկ ուսումնասիրեցի, որպեսզի եզրահանգումներ անեմ, 28  բայց այն, ինչ շարունակ փնտրում էի, այդպես էլ չգտա: Հազար հոգու մեջ մեկ արդար տղամարդ գտա, բայց նրանց մեջ մեկ արդար կին չգտա: 29  Եվ ես միայն սա հասկացա. ճշմարիտ Աստված մարդկանց ուղղամիտ է ստեղծել,+ բայց նրանք իրենց ուզած ձևով են վարվում»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «դեմքի տխրությունը»:
Կամ՝ «զվարճության»:
Կամ՝ «գովեստը»:
Կամ՝ «խելացնորությամբ»:
Կամ հնարավոր է՝ «հիմարներին բնորոշող նշանն է»:
Այսինքն՝ ողջերին:
Բռց.՝ «անիծում»: