Ծննդոց 1։1-31

  • Երկնքի ու երկրի արարումը (1, 2)

  • Երկիրը բնակեցման համար նախապատրաստելու վեց օրերը (3-31)

    • Օր 1. լույս, ցերեկ ու գիշեր (3-5)

    • Օր 2. երկնային տարածություն (6-8)

    • Օր 3. ցամաք և բուսականություն (9-13)

    • Օր 4. երկնային լուսատուներ (14-19)

    • Օր 5. ձկներ և թռչուններ (20-23)

    • Օր 6. ցամաքային կենդանիներ և մարդիկ (24-31)

1  Սկզբում Աստված ստեղծեց երկինքն* ու երկիրը:+  Երկիրը անկերպարանք էր ու ամայի,* և խոր ջրերի*+ վրա խավար էր տիրում: Ջրերի մակերևույթից+ վեր շարժման մեջ էր Աստծու գործուն ուժը:*+  Աստված ասաց. «Թող լույս լինի»: Եվ լույս+ եղավ:  Աստված տեսավ, որ լույսը լավ է, և աստիճանաբար լույսը զատեց խավարից:  Աստված լույսը կոչեց ցերեկ, իսկ խավարը՝ գիշեր:+ Երեկո և առավոտ եղավ. օր առաջին:  Հետո Աստված ասաց. «Թող տարածություն+ լինի ջրերի միջև, և թող ջրերը բաժանվեն ջրերից»:+  Աստված տարածություն հաստատեց և բաժանեց ջրերը, որ դրանց մի մասը լինի տարածության ներքևում, իսկ մյուս մասը՝ վերևում:+ Եվ այդպես եղավ:  Աստված տարածությունը կոչեց երկինք:* Երեկո և առավոտ եղավ. օր երկրորդ:  Հետո Աստված ասաց. «Թող երկնքի տակի ջրերը մեկտեղ հավաքվեն, և թող ի հայտ գա ցամաքը»:+ Եվ այդպես եղավ: 10  Աստված ցամաքը կոչեց երկիր,+ իսկ հավաքված ջրերը՝ ծով:*+ Աստված տեսավ, որ դա լավ է:+ 11  Ապա Աստված ասաց. «Թող երկրի վրա խոտեր աճեն ըստ իրենց տեսակների,* սերմնատու բույսեր՝ ըստ իրենց տեսակների, և ծառեր՝ ըստ իրենց տեսակների, որոնք սերմ ունեցող պտուղ կտան. թող այդպես լինի երկրի վրա»: Եվ այդպես եղավ: 12  Երկրի վրա խոտեր աճեցին ըստ իրենց տեսակների, սերմնատու բույսեր՝+ ըստ իրենց տեսակների, և ծառեր՝ ըստ իրենց տեսակների, որոնք սերմ ունեցող պտուղ են տալիս: Աստված տեսավ, որ դա լավ է: 13  Երեկո և առավոտ եղավ. օր երրորդ: 14  Հետո Աստված ասաց. «Թող երկնային տարածության մեջ լուսատուներ*+ երևան, որպեսզի ցերեկն ու գիշերը+ բաժանեն իրարից և ծառայեն որպես նշան՝ տարվա եղանակները, օրերն ու տարիները որոշելու համար:+ 15  Այդ լուսատուները կշողան երկնային տարածության մեջ՝ երկիրը լուսավորելու համար»: Եվ այդպես եղավ: 16  Աստված տեսանելի դարձրեց* երկու խոշոր լուսատուները՝ մեծ լուսատուն, որ այն ցերեկը իշխի,+ և փոքր լուսատուն, որ այն գիշերը իշխի, ինչպես նաև աստղերը:+ 17  Աստված դրանք երկնային տարածության մեջ դրեց,* որ լուսավորեն երկիրը, 18  իշխեն ցերեկն ու գիշերը և զատեն լույսը խավարից:+ Աստված տեսավ, որ դա լավ է: 19  Երեկո և առավոտ եղավ. օր չորրորդ: 20  Հետո Աստված ասաց. «Թող ջրերը լեփ-լեցուն լինեն կենդանի արարածներով,* իսկ երկրի մակերևույթից վերև՝ երկնային տարածության մեջ,* թող թևավոր արարածներ* թռչեն»:+ 21  Եվ Աստված ստեղծեց ծովային հսկա կենդանիներին ու ջրերում վխտացող բոլոր կենդանի արարածներին* ըստ իրենց տեսակների, ինչպես նաև բոլոր թևավոր արարածներին՝ ըստ իրենց տեսակների: Աստված տեսավ, որ դա լավ է: 22  Եվ Աստված օրհնեց նրանց՝ ասելով. «Բազմացեք, շատացեք ու լցրեք ծովի+ ջրերը, իսկ երկրի վրա թող շատանան թևավոր արարածները»: 23  Երեկո և առավոտ եղավ. օր հինգերորդ: 24  Հետո Աստված ասաց. «Թող երկրի վրա կենդանի արարածներ* առաջ գան ըստ իրենց տեսակների՝ ընտանի կենդանիներ, զեռուններ* ու վայրի կենդանիներ ըստ իրենց տեսակների»:+ Եվ այդպես եղավ: 25  Աստված ստեղծեց* երկրի վայրի կենդանիներին ըստ իրենց տեսակների, ընտանի կենդանիներին՝ ըստ իրենց տեսակների և բոլոր զեռուններին՝ ըստ իրենց տեսակների: Աստված տեսավ, որ դա լավ է: 26  Հետո Աստված ասաց. «Մեր+ պատկերով+ ու մեր նմանությամբ+ մարդ ստեղծենք: Թող նա իշխանություն ունենա ծովի ձկների, երկնքի թևավոր արարածների, ընտանի կենդանիների, բոլոր զեռունների ու ողջ երկրի վրա»:+ 27  Եվ Աստված իր պատկերով ստեղծեց մարդուն, Աստծու պատկերով ստեղծեց նրան. նա ստեղծեց տղամարդ ու կին:*+ 28  Աստված օրհնեց նրանց և ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը+ և տնօրինեք այն:+ Իշխանություն+ ունեցեք ծովի ձկների, երկնքի թևավոր արարածների ու երկրի բոլոր կենդանի արարածների վրա»: 29  Ապա Աստված ասաց. «Ահա ես ձեզ տալիս եմ ամեն սերմնատու բույս, որ աճում է ողջ երկրի վրա, և ամեն ծառ, որը սերմ ունեցող պտուղ է տալիս: Թող դրանք ձեզ համար կերակուր լինեն:+ 30  Ամբողջ կանաչ բուսականությունը թող կերակուր+ լինի երկրի բոլոր վայրի կենդանիների, երկնքի բոլոր թևավոր արարածների և երկրի վրա տեղաշարժվող մյուս բոլոր կենդանիների համար, որոնց մեջ կյանք* կա»: Եվ այդպես եղավ: 31  Դրանից հետո Աստված նայեց իր արած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է:+ Երեկո և առավոտ եղավ. օր վեցերորդ:

Ծանոթագրություններ

Այսինքն՝ տիեզերքը՝ ներառյալ գալակտիկաները, աստղերը, մոլորակները և այլն:
Կամ՝ «դատարկ»:
Կամ՝ «ալեկոծ ջրերի»:
Կամ՝ «Աստծու ոգին»:
Կամ՝ «երկնակամար»:
Եբր. բառը կարող է վերաբերել նաև օվկիանոսներին և լճերին:
Այստեղ գործածված «տեսակ» բառը գիտական տերմին չէ և կարող է ավելի լայն իմաստ ունենալ:
Կամ՝ «լույսեր»:
Բռց.՝ «արեց»: Այստեղ գործածված եբր. բառը տարբերվում է 1:1; 1:21; 1:27; 2:3 համարներում օգտագործված «ստեղծել» բայից և կարող է նշանակել «հաստատել», «նշանակել», «կերտել», «պատրաստել»:
Այսինքն՝ տեսանելի դարձրեց:
Կամ՝ «հոգիներով»:
Կամ՝ «երկնակամարում»:
Եբր. բառը կարող է վերաբերել թռչուններին և այլ թևավոր արարածների, օրինակ՝ թևավոր միջատներին:
Կամ՝ «հոգիներին»:
Կամ՝ «հոգիներ»:
Եբր. բառը, ըստ ամենայնի, վերաբերում է սողուններին և կենդանիների այլ տեսակների, որ ներառված չեն նշված մյուս խմբերում:
Բռց.՝ «պատրաստեց», «արեց»: Այստեղ և 26-րդ համարում գործածված եբր. բայը տարբերվում է 1:1; 1:21; 1:27; 2:3 համարներում օգտագործված «ստեղծել» բայից, որը կիրառվում է միմիայն Աստծու առնչությամբ: Տես 1:16, ծնթ.:
Բռց.՝ «արու և էգ ստեղծեց նրանց»:
Կամ՝ «կենդանի հոգի»: