Ծննդոց 14։1-24

  • Աբրամը փրկում է Ղովտին (1-16)

  • Մելքիսեդեկն օրհնում է Աբրամին (17-24)

14  Սենաարի+ թագավոր Ամարփալի օրերում Ելլասարի թագավոր Արիոքը, Էլամի+ թագավոր Քոդողագոմորը+ և Գոյիմի թագավոր Թադգալը  պատերազմեցին Սոդոմի+ թագավոր Բարայի, Գոմորի+ թագավոր Բարսայի, Ադմայի թագավոր Սենաբի, Սեբոյիմի+ թագավոր Սիմոբորի և Բաղայի թագավորի դեմ (Բաղան կոչվում է նաև Սեգոր):  Վերջիններս միավորեցին իրենց ուժերը Սիդդիմի հովտում*+ (որտեղ Աղի ծովն*+ է):  Նրանք 12 տարի ծառայել էին Քոդողագոմորին, բայց 13-րդ տարում ապստամբեցին:  Քոդողագոմորն ու իր հետ եղող թագավորները 14-րդ տարում եկան ու պարտության մատնեցին ռաֆայիմներին Աստարոթ-Կառնայիմում, զուզեցիներին՝ Համում, էմիմներին՝+ Շավե-Կարիաթեմում  և քոռեցիներին՝+ այն տարածքում, որը ձգվում է իրենց Սեիրի+ լեռնաշղթայից մինչև Էլ-Փառան, որն անապատի սահմանին է:  Այնուհետև նրանք հետ դարձան ու եկան Ենմասեփաթ, այսինքն՝ Կադես,+ և նվաճեցին ամաղեկացիների+ ամբողջ տարածքը, նաև պարտության մատնեցին ամորհացիներին,+ որոնք բնակվում էին Ասասան-Թամարում:+  Այդ ժամանակ Սոդոմի, Գոմորի, Ադմայի, Սեբոյիմի թագավորները և Բաղայի, այսինքն՝ Սեգորի թագավորը արշավեցին ու Սիդդիմի հովտում ճակատամարտեցին  Էլամի թագավոր Քոդողագոմորի, Գոյիմի թագավոր Թադգալի, Սենաարի թագավոր Ամարփալի և Ելլասարի թագավոր Արիոքի+ դեմ. այս չորս թագավորները հինգի դեմ էին: 10  Սիդդիմի հովտում հանքաձյութով լի շատ փոսեր կային, և Սոդոմի ու Գոմորի թագավորները, փախուստի դիմելով, ընկան դրանց մեջ, իսկ մնացածները փախան լեռնային շրջանը: 11  Հաղթողները վերցրին Սոդոմում ու Գոմորում եղած ողջ ունեցվածքն ու սննդի ողջ պաշարը և ճամփա ընկան:+ 12  Նրանք իրենց հետ վերցրին նաև Աբրամի եղբորորդուն՝ Սոդոմում բնակվող Ղովտին,+ ու նրա ունեցվածքը և հեռացան: 13  Փախուստի դիմած մարդկանցից մեկը եկավ ու եբրայեցի Աբրամին պատմեց եղելությունը: Այդ ժամանակ նա բնակվում էր* Եսքողի ու Աների+ եղբոր՝ ամորհացի Մամբրեի մեծ ծառերի մոտ:+ Այդ մարդիկ Աբրամի դաշնակիցներն էին: 14  Աբրամը, լսելով, որ իր ազգականին*+ գերի են տարել, հավաքեց իր կոփված մարդկանց՝ իր տանը ծնված 318 ծառաների, և զավթիչների հետևից ընկավ՝ հասնելով մինչև Դան:+ 15  Գիշերը Աբրամն ու իր ծառաները խմբերի բաժանվեցին ու հարձակվելով նրանց վրա՝ պարտության մատնեցին: Աբրամը նրանց հետապնդեց մինչև Քոբա, որն ընկած է Դամասկոսից հյուսիս: 16  Նա վերադարձրեց իր ազգական Ղովտին և նրա ունեցվածքը, ինչպես նաև տարված ողջ ավարը, կանանց ու գերեվարված մյուս մարդկանց: 17  Երբ Աբրամը Քոդողագոմորին և նրա հետ եղող թագավորներին պարտության մատնելուց հետո վերադառնում էր, Սոդոմի թագավորը դուրս եկավ նրան դիմավորելու Շավեի հովտում,* այսինքն՝ Թագավորի հովտում:+ 18  Իսկ Սաղեմի+ թագավոր Մելքիսեդեկը+ հաց ու գինի բերեց. նա Բարձրյալ Աստծու քահանան էր:+ 19  Նա օրհնեց Աբրամին ու ասաց. «Թող օրհնի քեզ Բարձրյալ Աստված՝Երկինքն ու երկիրը Ստեղծողը: 20  Փա՛ռք Բարձրյալ Աստծուն,Որ թշնամիներիդ քո ձեռքը մատնեց»: Եվ Աբրամը ամեն ինչի տասներորդ մասը տվեց նրան:+ 21  Դրանից հետո Սոդոմի թագավորն ասաց Աբրամին. «Մարդկանց ինձ տուր, իսկ ավարը քեզ վերցրու»: 22  Բայց Աբրամն ասաց Սոդոմի թագավորին. «Ես բարձրացնում եմ իմ ձեռքն ու երդվում Բարձրյալ Աստված Եհովայի՝ երկինքն ու երկիրը Ստեղծողի առաջ, 23  որ քո ունեցածից ոչինչ չեմ վերցնի, նույնիսկ մի թել կամ սանդալի կապ, որ չասես. «Ես հարստացրի Աբրամին»: 24  Թող քեզնից վերցրածս լինի միայն այն, ինչ կերել են երիտասարդները. ուրիշ ոչինչ չեմ վերցնի: Իսկ Աները, Եսքողն ու Մամբրեն՝+ ինձ հետ եկած մարդիկ, թող վերցնեն իրենց բաժինը»:

Ծանոթագրություններ

Կամ՝ «հարթավայրում»:
Այսինքն՝ Մեռյալ ծովը:
Կամ՝ «բնակվում էր վրաններում»:
Բռց.՝ «եղբորը»:
Կամ՝ «հարթավայրում»: