Ծննդոց 16։1-16

  • Հագարը և Իսմայելը (1-16)

16  Աբրամի կինը՝ Սարան, անզավակ էր:+ Նա մի եգիպտացի աղախին ուներ, որի անունը Հագար+ էր:  Սարան Աբրամին ասաց. «Խնդրում եմ, լսիր ինձ: Եհովան թույլ չի տվել, որ երեխա ունենամ: Խնդրում եմ, հարաբերություն ունեցիր աղախնիս հետ. գուցե ես նրա միջոցով երեխաներ ունենամ»:+ Աբրամը լսեց Սարային:  Սարան իր եգիպտացի աղախին Հագարին կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին: Այդ ժամանակ արդեն տասը տարի էր, ինչ Աբրամն ապրում էր Քանանում:  Աբրամը հարաբերություն ունեցավ Հագարի հետ, և նա հղիացավ: Երբ Հագարը հասկացավ, որ հղի է, սկսեց արհամարհել իր տիրուհուն:  Ուստի Սարան ասաց Աբրամին. «Ինձ հասցվող այս վիրավորանքի համար դու ես մեղավոր: Աղախնիս քո գիրկը տվեցի, ու նա, հասկանալով, որ հղի է, սկսեց արհամարհել ինձ: Թող Եհովան դատի՝ ով է մեղավոր՝ ես, թե դու»:  Աբրամն էլ ասաց Սարային. «Աղախինդ քո իշխանության տակ է: Վարվիր նրա հետ, ինչպես ճիշտ ես համարում»: Այդ ժամանակ Սարան սկսեց նվաստացնել Հագարին, և նա փախավ:  Հետո անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, որ Սուր+ տանող ճանապարհին է, Եհովայի հրեշտակը հանդիպեց Հագարին:  Նա հարցրեց. «Հագա՛ր, Սարայի՛ աղախին, որտեղի՞ց ես եկել և ո՞ւր ես գնում»: Հագարը պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայից եմ փախչում»:  Եհովայի հրեշտակն ասաց. «Վերադարձիր քո տիրուհու մոտ և խոնարհաբար հնազանդվիր նրան»:* 10  Հետո Եհովայի հրեշտակն ասաց. «Ես անչափ կշատացնեմ քո սերունդը՝ այնքան, որ հնարավոր չի լինի հաշվել»:+ 11  Եհովայի հրեշտակն ավելացրեց. «Ահա դու հղի ես ու մի որդի կունենաս: Նրա անունը Իսմայել* կդնես, քանի որ Եհովան լսեց քո տառապանքի աղաղակը: 12  Նա վայրի էշի* պես անսանձ մարդ կլինի: Նա դուրս կգա բոլորի դեմ,* ու բոլորը՝ նրա դեմ, և իր բոլոր եղբայրներից առանձին կբնակվի՝ նրանց դեմ առ դեմ»:* 13  Այդ ժամանակ Հագարը կանչեց Եհովայի անունը, ով խոսում էր իր հետ, և ասաց. «Դու ամեն ինչ տեսնող* Աստված ես»:+ Ապա ավելացրեց. «Մի՞թե ես այստեղ իսկապես տեսա նրան, ով տեսնում է ինձ»: 14  Ահա թե ինչու այդ ջրհորը կոչվեց Բեեր-Լահայրոյ* (այն գտնվում է Կադեսի ու Բարադի միջև): 15  Հագարը Աբրամի համար որդի ծնեց, և Աբրամը իր որդու անունը Իսմայել+ դրեց: 16  Աբրամը 86 տարեկան էր, երբ Հագարը ունեցավ Իսմայելին:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «խոնարհվիր նրա ձեռքի տակ»:
Նշանակում է «Աստված լսում է»:
Կամ՝ «օնագրի»: Սա վայրի էշի տեսակ է, թեև ոմանք կարծում են, որ խոսքը զեբրի մասին է: Հավանաբար վերաբերում է բնույթով ինքնագլուխ լինելուն:
Բռց.՝ «Նրա ձեռքը կլինի բոլորի դեմ»:
Կամ հնարավոր է՝ «և թշնամական հարաբերություններ կունենա իր բոլոր եղբայրների հետ»:
Կամ՝ «Աստված, որը տեսնում է ինձ», «Աստված, որն իրեն տեսանելի է դարձնում»:
Նշանակում է «Կենդանի եղողի ջրհորը՝ նրա, ով տեսնում է ինձ»: