Ծննդոց 19։1-38

  • Հրեշտակները այցելում են Ղովտին (1-11)

  • Ղովտին ու նրա ընտանիքին հորդորում են հեռանալ (12-22)

  • Սոդոմն ու Գոմորը կործանվում են (23-29)

    • Ղովտի կինը աղի արձան է դառնում (26)

  • Ղովտը և նրա աղջիկները (30-38)

    • Մովաբի և Ամմոնի ծագումը (37, 38)

19  Իրիկնադեմին այն երկու հրեշտակները հասան Սոդոմ: Այդ ժամանակ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մոտ և երբ տեսավ նրանց, վեր կացավ դիմավորելու և մինչև գետին խոնարհվեց:*+  Նա ասաց. «Ո՛վ իմ տերեր, խնդրում եմ, համեցեք ձեր ծառայի տուն, գիշերը մնացեք այնտեղ, և թող ձեր ոտքերը լվանան: Իսկ վաղ առավոտյան վեր կկենաք ու կշարունակեք ձեր ճանապարհը»: Նրանք պատասխանեցին. «Ո՛չ, մենք հրապարակում կգիշերենք»:  Բայց Ղովտն այնքան պնդեց, որ գնացին նրա տուն: Նա ճոխ սեղան բացեց նրանց համար, անթթխմոր հաց թխեց, և նրանք կերան:  Նրանք դեռ չէին պառկել քնելու, երբ այդ քաղաքի՝ Սոդոմի բոլոր տղամարդիկ՝ փոքրից մինչև ծեր, ամբոխ կազմած, շրջապատեցին տունը:  Նրանք ձայն էին տալիս Ղովտին՝ ասելով. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ այսօր քո տուն եկան: Նրանց դո՛ւրս բեր, որ հարաբերություն ունենանք նրանց հետ»:+  Ղովտը դուրս եկավ, կանգնեց դռան շեմին ու իր հետևից դուռը փակեց:  Նա ասաց. «Եղբայրնե՛րս, խնդրում եմ, չարիք մի՛ գործեք:  Լսե՛ք, խնդրում եմ, ես երկու աղջիկ ունեմ, որոնք երբեք հարաբերություն չեն ունեցել տղամարդու հետ: Նրանց դուրս բերեմ ձեզ մոտ, և վարվեք նրանց հետ, ինչպես կուզեք: Միայն թե այս մարդկանց ոչինչ մի՛ արեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի և իմ հովանու* տակ»:+  Նրանք էլ ասացին. «Մի կո՛ղմ քաշվիր»: Եվ ավելացրին. «Այս օտարականի՛ն տես. մեն-մենակ եկել է այստեղ ապրելու, մի բան էլ համարձակվում է դատել մեզ: Հիմա քեզ հետ ավելի վատ կվարվենք»: Եվ նրանք ամբոխով վրա տվեցին* Ղովտին ու առաջ գնացին, որ դուռը կոտրեն: 10  Ուստի այն երկու տղամարդիկ, ձեռքերը մեկնելով, Ղովտին տուն մտցրին և դուռը փակեցին: 11  Իսկ տան մուտքի մոտ գտնվող մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, կուրացրին, այնպես որ նրանք, փորձելով գտնել մուտքը, ուժասպառ եղան: 12  Հետո այն երկու տղամարդիկ հարցրին Ղովտին. «Ունե՞ս այստեղ ուրիշ որևէ մեկը՝ փեսա, որդի, աղջիկ. բոլոր քո հարազատներին դո՛ւրս բեր այստեղից: 13  Մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ Եհովայի առաջ բողոքի այնքան մեծ աղաղակ է բարձրացել դրա բնակիչների դեմ,+ որ Եհովան մեզ ուղարկել է կործանելու այն»: 14  Ղովտն էլ գնաց խոսեց իր փեսաների հետ, որոնք պատրաստվում էին կնության առնել իր աղջիկներին: Նա ասաց նրանց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք այստեղից, որովհետև Եհովան կործանելու է այս քաղաքը»: Բայց փեսաների համար նրա խոսքերն ասես կատակ լինեին:+ 15  Լուսաբացին հրեշտակները սկսեցին շտապեցնել Ղովտին՝ ասելով. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ կնոջդ ու երկու աղջիկներիդ և փախի՛ր այստեղից, որ չկործանվես, երբ այս քաղաքը բնաջինջ լինի իր մեղքերի համար»:+ 16  Բայց նա դանդաղում էր, ու քանի որ Եհովան կարեկցում էր նրան,+ այդ տղամարդիկ բռնեցին նրա, նրա կնոջ ու երկու աղջիկների ձեռքից և հանեցին քաղաքից:+ 17  Երբ նրանց դուրս բերեցին քաղաքից, տղամարդկանցից մեկն ասաց. «Փախի՛ր, որ փրկես կյանքդ: Հետ չնայե՛ս+ և այս շրջանում+ ոչ մի տեղ կանգ չառնե՛ս: Փախի՛ր լեռները, որ չկործանվես»: 18  Այդ ժամանակ Ղովտն ասաց նրանց. «Խնդրում եմ, Եհո՛վա, միայն թե ոչ այնտեղ: 19  Դու բարեհաճ ես քո ծառայի հանդեպ և մեծ բարություն* ես դրսևորում՝ փրկելով ինձ,*+ բայց ես չեմ կարող փախչել լեռները, քանի որ վախենում եմ, որ գուցե փորձանքի մեջ ընկնեմ ու մահանամ:+ 20  Այստեղ մոտակայքում փոքր քաղաք կա, ուր կարող եմ փախչել: Խնդրում եմ, թույլ տուր՝ այնտեղ պատսպարվեմ, որ ողջ մնամ:* Այն ընդամենը փոքր քաղաք է»: 21  Նա էլ ասաց նրան. «Շա՛տ լավ: Ես կկատարեմ խնդրանքդ+ և չեմ կործանի քո ասած քաղաքը:+ 22  Շո՛ւտ արա, փախի՛ր այնտեղ, քանի որ ոչինչ չեմ կարող անել, մինչև տեղ չհասնես»:+ Ահա թե ինչու այդ քաղաքը Սեգոր*+ կոչվեց: 23  Արևն արդեն ծագել էր, երբ Ղովտը հասավ Սեգոր: 24  Այդ ժամանակ Եհովան ծծումբ ու կրակ տեղաց Սոդոմի ու Գոմորի վրա. ծծումբ ու կրակ թափվեց երկնքից՝ Եհովայի կողմից:+ 25  Այսպիսով՝ նա կործանեց այդ քաղաքները, այդ ամբողջ շրջանը, քաղաքների բոլոր բնակիչներին և այնտեղի ողջ բուսականությունը:+ 26  Այդ ժամանակ Ղովտի կինը, որ նրա հետևից էր գալիս, հետ շրջվելով, սկսեց նայել քաղաքին և աղե արձան դարձավ:+ 27  Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ ու գնաց այն վայրը, որտեղ, Եհովայի առաջ կանգնած, խոսել էր նրա հետ:+ 28  Երբ նայեց Սոդոմի, Գոմորի և այդ ողջ շրջանի ուղղությամբ, նրա առաջ մի զարհուրելի տեսարան բացվեց. գետնից թրծավառարանի ծխի պես թանձր ծուխ էր բարձրանում:+ 29  Երբ Աստված կործանեց այդ շրջանի քաղաքները, որտեղ ապրում էր Ղովտը, նա չմոռացավ Աբրահամի խնդրանքը և Ղովտին դուրս հանեց այդտեղից:+ 30  Հետագայում Ղովտը իր երկու աղջիկների հետ Սեգորից դուրս եկավ ու գնաց լեռներ,+ որ այնտեղ ապրի, քանի որ վախենում էր Սեգորում մնալ:+ Նա իր երկու աղջիկների հետ սկսեց ապրել քարայրում: 31  Ավագ աղջիկը կրտսերին ասաց. «Մեր հայրը ծեր է, և այս երկրում տղամարդ չկա, որ մեզ սերունդ տա,* ինչպես որ ամբողջ երկրի կարգն է: 32  Եկ մեր հորը գինի խմեցնենք ու կենակցենք նրա հետ, որպեսզի նրա սերունդը պահպանենք»: 33  Ուստի այդ գիշեր նրանք իրենց հորը շատ գինի խմեցրին: Այնուհետև ավագ աղջիկն իր հոր մոտ մտավ ու կենակցեց նրա հետ, բայց հայրը չիմացավ, թե երբ նա իր անկողին մտավ ու երբ վեր կացավ: 34  Հաջորդ օրը ավագ աղջիկը կրտսերին ասաց. «Անցած գիշեր ես կենակցեցի հորս հետ: Եկ այս գիշեր նույնպես գինի խմեցնենք նրան, և դու էլ մտիր նրա մոտ ու կենակցիր նրա հետ, որ այդպես պահպանենք մեր հոր սերունդը»: 35  Ուստի այդ գիշեր էլ իրենց հորը շատ գինի խմեցրին, և կրտսերը գնաց ու կենակցեց նրա հետ: Հայրը չիմացավ, թե երբ նա իր անկողին մտավ ու երբ վեր կացավ: 36  Այդպիսով՝ Ղովտի երկու աղջիկները հղիացան իրենց հորից: 37  Ավագ աղջիկը որդի ունեցավ և նրա անունը Մովաբ+ դրեց: Նա դարձավ նրանց հայրը, ովքեր այսօր հայտնի են որպես մովաբացիներ:+ 38  Կրտսերը նույնպես որդի ունեցավ և նրա անունը Բենամմի դրեց: Նա դարձավ նրանց հայրը, ովքեր այսօր հայտնի են որպես ամմոնացիներ:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «խոնարհվեց՝ երեսը դեպի գետին»:
Կամ՝ «պաշտպանության»:
Կամ՝ «սաստիկ նեղեցին»:
Կամ՝ «հավատարիմ սեր»:
Կամ՝ «իմ հոգին»:
Կամ՝ «հոգիս ապրի»:
Նշանակում է «փոքրություն»:
Կամ՝ «հարաբերություն ունենա մեզ հետ»: