Ծննդոց 23։1-20

  • Սառայի մահն ու թաղման վայրը (1-20)

23  Սառան ապրեց 127 տարի: Այդքան էին Սառայի կյանքի տարիները:+  Սառան մահացավ Կարիաթ-Արբայում,+ այսինքն՝ Քեբրոնում՝+ Քանանի+ երկրում: Եվ Աբրահամը սուգ արեց ու լաց եղավ Սառայի համար:  Հետո իր հանգուցյալի մոտից վեր կացավ, գնաց Քետի+ որդիների մոտ և ասաց.  «Ես ձեր մեջ ապրող պանդուխտ ու եկվոր եմ:+ Ձեր տարածքում ինձ մի հողակտոր հատկացրեք գերեզմանի համար, որ թաղեմ իմ հանգուցյալին»:  Քետի որդիները պատասխանեցին Աբրահամին.  «Լսի՛ր, տե՛ր: Դու մեր մեջ Աստծու կողմից ընտրված տոհմապետ ես:*+ Կարող ես քո հանգուցյալին մեր լավագույն գերեզմաններից մեկում թաղել: Մեզնից ոչ ոք չի հրաժարվի իր գերեզմանը քեզ տալ հանգուցյալիդ թաղելու համար»:  Աբրահամը վեր կացավ, խոնարհվեց այդ երկրի ժողովրդի՝ Քետի+ որդիների առաջ  և ասաց նրանց. «Լսեք: Եթե դուք համաձայն եք, որ ես իմ հանգուցյալին այստեղ թաղեմ, Սահառի որդի Եփրոնին խնդրեք,  որ ինձ վաճառի իրեն պատկանող Մաքփելայի քարայրը, որն իր արտի ծայրին է: Թող նա ձեր ներկայությամբ այն վաճառի ինձ այնքան արծաթով,+ որքան որ դրա գինն է, որպեսզի ես հողակտոր ունենամ գերեզմանի համար»:+ 10  Այդ ժամանակ Քետի որդիների մեջ Եփրոնն էլ էր նստած: Քետացի Եփրոնը Քետի մյուս որդիների, ինչպես նաև քաղաքի դարպասի մոտ+ հավաքված բոլոր մարդկանց ներկայությամբ պատասխանեց Աբրահամին. 11  «Ո՛չ: Լսիր, տե՛ր իմ: Ես քեզ եմ տալիս թե՛ արտը, թե՛ այնտեղ գտնվող քարայրը: Իմ ժողովրդի ներկայությամբ այն տալիս եմ քեզ: Թաղիր քո հանգուցյալին»: 12  Այդ ժամանակ Աբրահամը խոնարհվեց երկրի ժողովրդի առաջ 13  և բոլորի ներկայությամբ Եփրոնին ասաց. «Խնդրում եմ, լսիր ինձ: Ես արտի համար քեզ կտամ ամբողջ գինը, ինչքան արծաթ որ արժենա: Վերցրու արծաթը, որ ես այնտեղ թաղեմ իմ հանգուցյալին»: 14  Եփրոնը պատասխանեց Աբրահամին. 15  «Լսիր, տե՛ր իմ: Հողատարածքը արժե 400 սիկղ* արծաթ, բայց դա ի՞նչ է, որ դրա մասին խոսենք: Այնպես որ թաղիր քո հանգուցյալին»: 16  Աբրահամը ընդունեց Եփրոնի առաջարկած գինը և կշռեց այնքան արծաթ, որքան նա նշել էր Քետի որդիների ներկայությամբ, այսինքն՝ 400 սիկղ արծաթ՝ ըստ վաճառականների կողմից ընդունված կշռաչափի:+ 17  Այդպես Եփրոնի արտը, որ Մաքփելայում էր՝ Մամբրեի դիմաց, ինչպես նաև այդ արտում գտնվող քարայրը և արտի բոլոր ծառերը օրինականորեն դարձան 18  Աբրահամի սեփականությունը, որը նա գնեց Քետի որդիների և քաղաքի դարպասների մոտ գտնվող բոլոր մարդկանց առաջ: 19  Դրանից հետո Աբրահամը իր կնոջը՝ Սառային, թաղեց Մաքփելայի արտի քարայրում՝ Մամբրեի դիմաց, այսինքն՝ Քեբրոնում՝ Քանանի երկրում: 20  Այսպիսով՝ Քետի որդիները արտը և այնտեղ գտնվող քարայրը հանձնեցին Աբրահամին որպես նրա սեփական հողակտոր՝ գերեզմանի համար:+

Ծանոթագրություններ

Կամ հնարավոր է՝ «Դու մեր մեջ մեծ տոհմապետ ես»:
Մոտ 4,6 կգ: Տես հավելված Բ14: