Ծննդոց 34։1-31

  • Դինային բռնաբարում են (1-12)

  • Հակոբի որդիները խաբեությամբ են վարվում (13-31)

34  Դինան՝ Հակոբի ու Լիայի դուստրը,+ սովորություն ուներ գնալու այդ երկրի աղջիկների մոտ+ և ժամանակ անցկացնելու նրանց հետ:*  Այդ երկրի տոհմապետներից մեկի՝ խևացի+ Եմորի որդին՝ Սյուքեմը, տեսավ նրան և հետո տարավ ու բռնաբարեց:  Սյուքեմի սիրտը* կապվեց Հակոբի աղջկա՝ Դինայի հետ. նա սիրահարվեց աղջկան ու սկսեց սիրաշահել նրան:*  Ի վերջո Սյուքեմն ասաց իր հորը՝ Եմորին.+ «Այս աղջկան ինձ համար կնության առ»:  Հակոբը լսեց, որ Սյուքեմը պղծել է իր աղջկան՝ Դինային, բայց քանի որ այդ ժամանակ իր որդիները հոտի հետ դաշտում էին, լուռ մնաց մինչև նրանց վերադառնալը:  Շուտով Սյուքեմի հայրը՝ Եմորը, եկավ Հակոբի հետ խոսելու:  Երբ Հակոբի որդիները լսեցին պատահածի մասին, իսկույն վերադարձան դաշտից: Նրանք վիրավորված էին ու շատ բարկացած, որ Սյուքեմը խայտառակել է Իսրայելին՝ բռնաբարել է Հակոբի աղջկան.+ մի արարք, որ անընդունելի է:+  Եմորը խոսեց նրանց հետ ու ասաց. «Իմ որդի Սյուքեմի սիրտը կապվել է ձեր աղջկա հետ: Խնդրում եմ, նրան կնության տվեք որդուս  և խնամություն արեք մեզ հետ. ձեր աղջիկներին մեզ տվեք և մեր աղջիկներին կնության առեք:+ 10  Կարող եք մեզ հետ բնակվել: Երկիրը ձեր տրամադրության տակ կլինի. բնակվեք այստեղ, առևտուր արեք ու հիմնավորվեք»: 11  Ապա Սյուքեմն ասաց Դինայի հորն ու եղբայրներին. «Բարեհաճ եղեք իմ հանդեպ, իսկ ես իմ հերթին կտամ ձեզ, ինչ որ ուզեք: 12  Կարող եք ինձանից պահանջել անչափ բարձր հարսնագին ու թանկարժեք նվեր:+ Ես պատրաստ եմ տալ, ինչ էլ որ ասեք, միայն թե աղջկան ինձ կնության տվեք»: 13  Սակայն Հակոբի որդիները մոլորեցնող պատասխան տվեցին Սյուքեմին ու նրա հորը՝ Եմորին, քանի որ Սյուքեմը պղծել էր իրենց քույր Դինային: 14  Նրանք ասացին. «Անհնար է, մենք չենք կարող մեր քրոջը տալ մի տղամարդու, որը թլփատված չէ.+ դա անպատվություն է մեզ համար: 15  Միայն մի պայմանով կհամաձայնվենք, եթե դուք մեզ նման դառնաք, այսինքն՝ ձեր բոլոր տղամարդիկ թլփատվեն:+ 16  Այդ դեպքում մենք մեր աղջիկներին ձեզ կտանք և ձեր աղջիկներին կնության կառնենք: Մենք կբնակվենք ձեզ հետ ու մեկ ժողովուրդ կլինենք: 17  Բայց եթե մեր ասածը չանեք ու չթլփատվեք, մենք կվերցնենք մեր աղջկան ու կգնանք»: 18  Նրանց խոսքերը դուր եկան Եմորին+ ու նրա որդի Սյուքեմին:+ 19  Երիտասարդը չհապաղեց կատարել նրանց ասածը,+ քանի որ շատ էր հավանում Հակոբի աղջկան: Սյուքեմը իր հոր տան բոլոր անդամներից ամենահարգվածն էր: 20  Այսպիսով՝ Եմորն ու նրա որդի Սյուքեմը գնացին իրենց քաղաքի դարպասի մոտ և ասացին քաղաքի տղամարդկանց.+ 21  «Այս մարդիկ ուզում են, որ իրենց ու մեր միջև խաղաղություն լինի: Եկեք թույլ տանք, որ նրանք բնակվեն այս երկրում և առևտուր անեն. մեր երկիրն այնքան ընդարձակ է, որ նրանց համար էլ տեղ կլինի: Մենք կկարողանանք նրանց աղջիկներին կնության առնել ու մեր աղջիկներին նրանց տալ:+ 22  Սակայն նրանք կհամաձայնվեն բնակվել մեզ հետ և մեկ ժողովուրդ լինել միայն այն պայմանով, եթե մեր տղամարդկանցից յուրաքանչյուրը թլփատվի, ինչպես որ իրենք են թլփատված:+ 23  Եկեք համաձայնվենք նրանց ասածին, որպեսզի նրանք մեզ հետ բնակվեն: Չէ՞ որ այդ ժամանակ նրանց ունեցվածքը, հարստությունն ու բոլոր անասունները մերը կլինեն»: 24  Քաղաքում ապրող բոլոր տղամարդիկ* լսեցին Եմորին ու նրա որդի Սյուքեմին, և բոլորը* թլփատվեցին: 25  Երրորդ օրը, երբ նրանք դեռ ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները՝ Շմավոնն ու Ղևին՝ Դինայի եղբայրները,+ վերցնելով իրենց սրերը, մտան քաղաք, որի բնակիչները ոչինչ չէին կասկածում, ու սպանեցին բոլոր տղամարդկանց:+ 26  Նրանք Եմորին ու նրա որդի Սյուքեմին սրի քաշեցին: Ապա Սյուքեմի տնից վերցրին Դինային ու հեռացան: 27  Երբ քաղաքի տղամարդիկ արդեն սպանվել էին, Հակոբի մյուս որդիները վրա հասան ու կողոպտեցին քաղաքը, քանի որ իրենց քրոջը պղծել էին:+ 28  Նրանք վերցրին այդ մարդկանց հոտերը, նախիրները, էշերը և այն ամենը, ինչ կար քաղաքում ու դաշտերում: 29  Վերցրին նրանց ողջ ունեցվածքը, թալանեցին տներում եղած ամեն ինչ և գերի տարան բոլոր երեխաներին ու կանանց: 30  Այդ ժամանակ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին.+ «Դուք գլխիս մեծ փորձանք բերեցիք.* ինձ գարշելի դարձրիք այս երկրի բնակիչների՝ քանանացիների ու փերեզացիների համար: Մենք փոքրաթիվ ենք, ու հիմա նրանք կհավաքվեն, կհարձակվեն և կբնաջնջեն ինձ ու իմ տունը»: 31  Որդիներն էլ պատասխանեցին. «Իսկ մի՞թե կարելի էր մեր քրոջ հետ վարվել, ինչպես մարմնավաճառի հետ»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «տեսնելու այդ երկրի աղջիկներին»:
Կամ՝ «հոգին»:
Բռց.՝ «խոսել աղջկա սրտի հետ»:
Բռց.՝ «բոլոր նրանք, ովքեր դուրս էին գալիս նրա քաղաքի դարպասով»:
Բռց.՝ «ամեն արու», այդ թվում՝ տղա երեխաները:
Կամ՝ «արտաքսման դատապարտեցիք ինձ»: