Ծննդոց 35։1-29

  • Հակոբը ձերբազատվում է օտար աստվածներից (1-4)

  • Հակոբը վերադառնում է Բեթել (5-15)

  • Բենիամինի ծնունդը, Ռաքելի մահը (16-20)

  • Իսրայելի 12 որդիները (21-26)

  • Իսահակի մահը (27-29)

35  Դրանից հետո Աստված ասաց Հակոբին. «Վեր կաց, գնա Բեթել+ ու այնտեղ բնակվիր: Այդ վայրում զոհասեղան շինիր ինձ համար՝ ճշմարիտ Աստծու, որ երևաց քեզ, երբ փախչում էիր քո եղբայր Եսավից»:+  Այդ ժամանակ Հակոբն ասաց իր տնեցիներին ու բոլոր նրանց, ովքեր իր հետ էին. «Հեռացրե՛ք ձեր ունեցած օտար աստվածները,+ մաքրվե՛ք ու փոխե՛ք ձեր հագուստները:  Եկեք ճանապարհ ընկնենք ու գնանք Բեթել: Այնտեղ ես զոհասեղան կշինեմ ճշմարիտ Աստծու համար, ով պատասխանել է աղաչանքներիս իմ նեղության ժամանակ, ով ինձ հետ է եղել, ուր էլ որ գնացել եմ»:*+  Նրանք Հակոբին տվեցին իրենց ունեցած օտար աստվածներն ու ականջօղերը,* և նա թաղեց* դրանք այն մեծ ծառի տակ, որը Սյուքեմի մոտ էր:  Երբ նրանք ճանապարհ ընկան, Աստված սարսափ տարածեց նրանց շուրջը գտնվող քաղաքներում, այնպես որ դրանց բնակիչները չհետապնդեցին Հակոբի որդիներին:  Վերջապես Հակոբը և բոլոր նրանք, որ իր հետ էին, հասան Լուզ,+ այսինքն՝ Բեթել, որը Քանանում է:  Այնտեղ նա զոհասեղան շինեց և այդ վայրը Էլ-Բեթել* կոչեց, քանի որ այնտեղ ճշմարիտ Աստված հայտնվել էր իրեն, երբ նա փախել էր իր եղբորից:+  Որոշ ժամանակ անց Դեբորան՝+ Ռեբեկայի դայակը,* մահացավ, ու նրան թաղեցին մի կաղնու տակ՝ այն բլրի ստորոտում, որի վրա Բեթելն էր: Ուստի Հակոբը այդ ծառի անունը Ալոն-Բախութ* դրեց:  Հակոբի այս ճամփորդության ժամանակ, որը նա սկսել էր Փադան-Արամից, Աստված կրկին հայտնվեց նրան և օրհնեց: 10  Աստված ասաց. «Քո անունը Հակոբ+ է, բայց այլևս Հակոբ չի լինի, այլ Իսրայել»: Եվ սկսեց նրան Իսրայել+ կոչել: 11  Հետո ասաց նրան. «Ես Ամենակարող Աստվածն+ եմ: Ես այնպես կանեմ, որ շատ սերունդներ ունենաս: Դու մեծաթիվ ժողովրդի հայր կդառնաս,*+ և թագավորներ կսերեն քեզանից:*+ 12  Իսկ ինչ վերաբերում է այն երկրին, որը ես տվել եմ Աբրահամին ու Իսահակին, այն քեզ եմ տալու և քեզնից հետո եկող սերունդներիդ»:+ 13  Դրանից հետո Աստված հեռացավ նրա մոտից՝ այն վայրից, որտեղ խոսել էր նրա հետ: 14  Ապա Հակոբը մի քարե հուշասյուն կանգնեցրեց այդ վայրում, որտեղ Աստված խոսել էր իր հետ, ու դրա վրա ըմպելիք լցրեց որպես ընծա, նաև յուղ:+ 15  Այդ վայրը, որտեղ Աստված խոսել էր իր հետ, Հակոբը շարունակեց Բեթել+ կոչել: 16  Հետո Հակոբը և բոլոր նրանք, որ իր հետ էին, հեռացան Բեթելից: Երբ Եփրաթայից որոշ հեռավորության վրա էին, Ռաքելի ցավերը բռնեցին. նրա ծննդաբերությունը շատ ծանր էր: 17  Երբ նրա ցավերը անասելի սաստկացան, մանկաբարձուհին ասաց նրան. «Մի՛ վախեցիր, այս որդուն էլ կունենաս»:+ 18  Երբ Ռաքելի կյանքն արդեն մարում էր՝ երբ նա մահանում էր, իր որդու անունը Բենոնի* դրեց, սակայն հայրը նրան Բենիամին*+ կոչեց: 19  Ռաքելը մահացավ, և նրան թաղեցին Եփրաթայի, այսինքն՝ Բեթլեհեմի+ ճանապարհին: 20  Հակոբը մի սյուն կանգնեցրեց նրա գերեզմանի վրա, և մինչ օրս դա Ռաքելի գերեզմանի սյունն է: 21  Այնուհետև Իսրայելը ճանապարհ ընկավ ու իր վրանը կանգնեցրեց Եդերի աշտարակից ոչ հեռու: 22  Երբ Իսրայելը դեռ այդ երկրում էր բնակվում, Ռուբենը գնաց ու հարաբերություն ունեցավ իր հոր հարճի՝ Բալլայի հետ, և Իսրայելը լսեց այդ մասին:+ Այսպիսով՝ Հակոբի որդիները 12-ն էին: 23  Լիայից ծնված որդիներն էին Ռուբենը՝+ Հակոբի առաջնեկը, Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարն ու Զաբուղոնը: 24  Ռաքելից ծնված որդիներն էին Հովսեփն ու Բենիամինը: 25  Ռաքելի աղախին Բալլայից ծնված որդիներն էին Դանն ու Նեփթաղիմը: 26  Իսկ Լիայի աղախին Զելփայից ծնված որդիներն էին Գադն ու Ասերը: Սրանք էին Հակոբի որդիները, որոնց նա ունեցել էր Փադան-Արամում: 27  Ի վերջո Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե՝+ Կարիաթ-Արբայի, այսինքն՝ Քեբրոնի տարածք, որտեղ Աբրահամն ու Իսահակը ապրել էին որպես պանդուխտ:+ 28  Ընդհանուր հաշվով Իսահակն ապրեց 180 տարի:+ 29  Վերջին շունչը տալով՝ նա մահացավ: Երկար ու գոհացուցիչ կյանք ապրած՝* նա միացավ իր նախահայրերին,* և որդիները՝ Եսավն ու Հակոբը, թաղեցին նրան:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «իմ գնացած ճանապարհին»:
Հին ժամանակներում շատ ազգեր ականջօղերը գործածում էին որպես թալիսման:
Կամ՝ «թաքցրեց»:
Նշանակում է «Աստված, որ Բեթելում է»:
Այսինքն՝ նրան կրծքով կերակրած կինը, որը ծառայում էր որպես աղախին:
Նշանակում է «լացի կաղնի»:
Բռց.՝ «դուրս կգան քո երանքից»: «Երանք» բառը այստեղ վերաբերում է վերարտադրողական օրգաններին:
Բռց.՝ «Ազգեր ու ազգերի ժողով դուրս կգա քեզնից»:
Նշանակում է «իմ վշտի որդի»:
Նշանակում է «աջ ձեռքի որդի»:
Բռց.՝ «Ծերացած և օրերից կշտացած»:
Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է: