Ծննդոց 42։1-38

  • Հովսեփի եղբայրները գնում են Եգիպտոս (1-4)

  • Հովսեփը հանդիպում է իր եղբայրներին ու ստուգում է նրանց (5-25)

  • Եղբայրները վերադառնում են տուն՝ Հակոբի մոտ (26-38)

42  Երբ Հակոբն իմացավ, որ Եգիպտոսում հացահատիկ կա,+ իր որդիներին ասաց. «Ի՞նչ եք իրար նայում ու ոչինչ չեք անում»:  Եվ ավելացրեց. «Լսել եմ՝ Եգիպտոսում հացահատիկ կա: Գնացեք և գնեք մեզ համար, որ ողջ մնանք, սովից չմեռնենք»:+  Ուստի Հովսեփի տասը եղբայրները+ գնացին Եգիպտոս՝ հացահատիկ գնելու:  Բայց Հակոբը Բենիամինին՝+ Հովսեփի եղբորը, չուղարկեց նրա մյուս եղբայրների հետ: Նա ասաց. «Գուցե փորձանքի մեջ ընկնի ու մահանա»:+  Իսրայելի որդիները Եգիպտոս եկան ուրիշ մարդկանց հետ, որոնք նույնպես գալիս էին հացահատիկ գնելու, որովհետև սովը տարածվել էր նաև Քանանում:+  Երկիրը Հովսեփն էր ղեկավարում,+ և նա էր հացահատիկ վաճառում այլ երկրներից եկած բոլոր մարդկանց:+ Հովսեփի եղբայրները եկան նրա մոտ և մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ:+  Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, իսկույն ճանաչեց նրանց, բայց չհայտնեց, թե ինքը ով է:+ Նա խստությամբ խոսեց նրանց հետ ու ասաց. «Որտեղի՞ց եք եկել»: Եղբայրները պատասխանեցին. «Քանանի երկրից: Եկել ենք սնունդ գնելու»:+  Այսպիսով՝ Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին նրան:  Հովսեփն անմիջապես հիշեց նրանց հետ կապված իր երազները,+ ապա ասաց. «Դուք լրտեսնե՛ր եք: Եկել եք տեսնելու, թե ինչ խոցելի տեղեր ունի երկիրը»: 10  Իսկ նրանք ասացին. «Ո՛չ, տե՛ր, քո ծառաները եկել են սնունդ գնելու: 11  Մենք բոլորս մեկ մարդու որդիներ ենք, մենք ազնիվ մարդիկ ենք. քո ծառաները լրտեսներ չեն»: 12  Բայց նա կրկին ասաց. «Ո՛չ, դուք եկել եք տեսնելու, թե ինչ խոցելի տեղեր ունի երկիրը»: 13  Նրանք էլ պատասխանեցին. «Մենք՝ ծառաներդ, 12 եղբայրներ ենք:+ Մենք մեկ մարդու որդիներ ենք,+ ու մեր հայրն ապրում է Քանանում: Մեր կրտսեր եղբայրը հիմա մեր հոր մոտ է,+ իսկ մյուսն այլևս չկա»:+ 14  Սակայն Հովսեփն ասաց նրանց. «Ինչպես որ ասացի, այդպե՛ս է. դուք լրտեսնե՛ր եք: 15  Ես կստուգեմ ձեր ասածը: Փարավոնի կյանքով եմ երդվում, դուք այստեղից չեք հեռանա, մինչև ձեր կրտսեր եղբայրը չգա:+ 16  Ձեզնից մեկին ուղարկեք, որ ձեր եղբորը բերի, իսկ մյուսներդ բանտարկված կմնաք: Այդպես կստուգեմ, թե արդյոք ձեր ասածները ճիշտ են: Իսկ եթե ճիշտ չեն, փարավոնի կյանքը վկա, դուք լրտեսնե՛ր եք»: 17  Եվ նա երեք օր նրանց բանտարկված պահեց: 18  Երրորդ օրը Հովսեփն ասաց նրանց. «Ես աստվածավախ մարդ եմ, ուստի հիմա իմ ասածն արեք ու ողջ կմնաք: 19  Եթե դուք իրոք ազնիվ եք, թող ձեր եղբայրներից մեկը մնա այս բանտում, որտեղ դուք փակված եք, իսկ մյուսներդ գնացեք ու ձեզ հետ հացահատիկ տարեք, որ ձեր ընտանիքները սովից չտառապեն:+ 20  Հետո ինձ մոտ բերեք ձեր կրտսեր եղբորը, որպեսզի հավաստիանամ, որ ձեր ասածը ճիշտ է, և որ դուք չմեռնեք»: Նրանք այդպես էլ արեցին: 21  Եղբայրներն իրար ասացին. «Մենք հաստատ մեր եղբոր հանդեպ արածի+ պատճառով ենք պատժվում, քանի որ տեսանք նրա տառապանքը, երբ նա մեզնից կարեկցանք էր աղերսում, բայց չխղճացինք նրան: Ահա թե ինչու այս փորձանքը եկավ մեզ վրա»: 22  Այդ ժամանակ Ռուբենն ասաց. «Մի՞թե ձեզ չէի ասում՝ մեղք մի՛ գործեք տղայի դեմ: Բայց դուք չլսեցիք:+ Եվ հիմա մենք պատասխան ենք տալիս նրա արյան համար»:+ 23  Նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում է իրենց, քանի որ թարգմանչի միջոցով էր խոսում: 24  Հովսեփը մի կողմ գնաց ու լաց եղավ:+ Հետո վերադարձավ ու կրկին խոսեց եղբայրների հետ, ապա նրանց միջից առանձնացրեց Շմավոնին+ ու նրանց աչքի առաջ կապեց:+ 25  Այնուհետև հրամայեց, որ նրանց պարկերը հացահատիկով լցնեն և յուրաքանչյուրի փողը իր պարկի մեջ դնեն, նաև պաշար տան ճանապարհի համար: Այդպես էլ արվեց: 26  Հովսեփի եղբայրները հացահատիկը բարձեցին էշերի վրա ու ճանապարհ ընկան: 27  Երբ իջևանատեղում նրանցից մեկը իր պարկը բացեց, որ կեր տա էշին, տեսավ, որ իր փողը պարկի բերանին է: 28  Նա ասաց իր եղբայրներին. «Իմ փողը վերադարձրե՜լ են, այն իմ պարկի մե՜ջ է»: Նրանց սիրտը դող ընկավ, և վախեցած իրար նայելով՝ ասացին. «Աստված այս ի՞նչ բերեց մեր գլխին»: 29  Երբ Հովսեփի եղբայրները եկան Քանանի երկիր՝ իրենց հոր՝ Հակոբի մոտ, նրան պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր իրենց: Նրանք ասացին. 30  «Այդ երկիրը ղեկավարող մարդը խստությամբ խոսեց մեզ հետ և մեղադրեց, թե իբր երկիրը լրտեսողներ ենք:+ 31  Բայց մենք ասացինք նրան. «Մենք ազնիվ մարդիկ ենք, լրտեսներ չենք:+ 32  Մենք 12 եղբայրներ ենք՝+ մի մարդու որդիներ: Մեր եղբայրներից մեկը չկա,+ իսկ կրտսերը հիմա մեր հոր մոտ է՝ Քանանում»:+ 33  Սակայն այդ մարդը՝ երկրի տերը, մեզ ասաց. «Ես այսպես կիմանամ՝ ազնիվ եք, թե ոչ. թող ձեր եղբայրներից մեկը ինձ մոտ մնա,+ իսկ դուք ուտելիք վերցրեք ու գնացեք, որ ձեր ընտանիքները չտառապեն սովից:+ 34  Հետո ձեր կրտսեր եղբորը ինձ մոտ բերեք, որ իմանամ՝ լրտեսներ չեք, այլ ազնիվ մարդիկ եք: Այդ ժամանակ կվերադարձնեմ ձեր եղբորը, և դուք կկարողանաք առևտուր անել այս երկրում»»: 35  Երբ նրանք դատարկում էին իրենց պարկերը, պարզվեց, որ յուրաքանչյուրի փողի քսակն իր պարկում է: Դա տեսնելով՝ նրանք և իրենց հայրը վախով լցվեցին: 36  Հակոբը՝ նրանց հայրը, բացականչեց. «Դուք ինձ զրկեցի՜ք իմ զավակներից:+ Հովսեփը չկա,+ Շմավոնը՝ նույնպես,+ հիմա էլ Բենիամինի՜ն եք ուզում տանել: Ինչո՜ւ այս ամենը եկավ իմ գլխին»: 37  Բայց Ռուբենն ասաց իր հորը. «Եթե նրան հետ չբերեմ, կարող ես սպանել իմ երկու տղաներին:+ Բենիամինին ինձ վստահիր, և ես նրան կվերադարձնեմ քեզ»:+ 38  Սակայն նա ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի գա: Առանց այն էլ նրա եղբայրը մահացել է, և միայն նա է մնացել:+ Եթե ճանապարհին նրան փորձանք պատահի, ու նա մահանա, ապա ձեր պատճառով ձեր ալևոր հայրը վշտից+ գերեզման*+ կիջնի»:

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»: