Ծննդոց 47։1-31

  • Հակոբը ներկայանում է փարավոնին (1-12)

  • Հովսեփի իմաստուն կառավարումը (13-26)

  • Իսրայելը բնակություն է հաստատում Գեսեմում (27-31)

47  Հովսեփը եկավ ու տեղեկացրեց փարավոնին.+ «Հայրս ու եղբայրներս իրենց հոտերով ու նախիրներով և ողջ ունեցվածքով Քանանից եկել են ու հիմա Գեսեմ երկրում են»:+  Հետո նա իր եղբայրներից հինգին տարավ ու ներկայացրեց փարավոնին:+  Փարավոնը նրա եղբայրներին հարցրեց. «Ինչո՞վ եք զբաղվում»: Նրանք պատասխանեցին. «Մենք՝ ծառաներդ, ոչխարներ ենք պահում, ինչպես որ մեր նախահայրերը»:+  Ապա ասացին փարավոնին. «Մենք եկել ենք որպես պանդուխտ ապրելու այս երկրում,+ քանի որ սաստիկ սովի պատճառով Քանանում արոտավայր չի մնացել քո ծառաների հոտերի համար:+ Ուստի, խնդրում ենք, թույլ տուր, որ ծառաներդ Գեսեմ երկրում բնակվեն»:+  Փարավոնն էլ ասաց Հովսեփին. «Հիմա, երբ հայրդ ու եղբայրներդ եկել են այստեղ՝ քեզ մոտ,  նրանց այս երկրի լավագույն մասում բնակեցրու.+ չէ՞ որ ողջ Եգիպտոսը քո տրամադրության տակ է: Թող Գեսեմ երկրում ապրեն, և եթե նրանց մեջ իրենց գործում հմուտ մարդիկ կան, նշանակիր, որ տիրություն անեն իմ անասուններին»:  Հետո Հովսեփը ներս բերեց իր հորը՝ Հակոբին, ու ներկայացրեց փարավոնին: Եվ Հակոբը օրհնեց փարավոնին:  Փարավոնը հարցրեց Հակոբին. «Քանի՞ տարեկան ես»:  Հակոբը պատասխանեց. «Ես 130 տարեկան եմ. այդքան են իմ դեգերումների* տարիները: Կյանքիս տարիները ցավով լի+ են եղել և քիչ, ավելի քիչ, քան նախահայրերիս կյանքի տարիները,+ որ նրանք անցկացրել են դեգերումների մեջ»: 10  Ապա Հակոբը օրհնեց փարավոնին և դուրս եկավ նրա մոտից: 11  Փարավոնի հրամանի համաձայն՝ Հովսեփը իր հորն ու եղբայրներին բնակեցրեց Եգիպտոսում և նրանց որպես սեփականություն տարածք տվեց երկրի լավագույն մասում՝ Ռամսեսում:*+ 12  Նա իր հորը, եղբայրներին և հոր բոլոր տնեցիներին սննդով* էր ապահովում, ամեն ընտանիքի՝ ըստ երեխաների թվի: 13  Եգիպտոսում ու Քանանում ուտելիք* չկար, քանի որ սովը շատ էր սաստկացել և հյուծել էր այդ երկրները:+ 14  Հովսեփը հացահատիկ էր վաճառում Եգիպտոսի ու Քանանի ժողովրդին+ և այդ ամբողջ փողը հավաքում ու բերում էր փարավոնի տուն: 15  Որոշ ժամանակ անց Եգիպտոսում ու Քանանում մարդկանց փողը սպառվեց, ուստի բոլոր եգիպտացիները սկսեցին գալ Հովսեփի մոտ և ասել. «Ուտելիք տուր մեզ: Մի՞թե կթողնես, որ աչքիդ առաջ սովից մեռնենք, ինչ է թե մեր փողը վերջացել է»: 16  Հովսեփն ասաց. «Եթե փողը վերջացել է, ուրեմն ձեր անասունները բերեք, և դրանց դիմաց ես ուտելիք կտամ ձեզ»: 17  Նրանք սկսեցին իրենց անասունները բերել Հովսեփին: Իսկ Հովսեփը հոտերի ու նախիրների, ձիերի ու էշերի դիմաց ուտելիք էր տալիս նրանց: Եվ այդ տարի նրանց բոլոր անասունների դիմաց ուտելիքով ապահովեց նրանց: 18  Այդպես տարին ավարտվեց, և հաջորդ տարի նրանք սկսեցին գալ ու ասել. «Ի՞նչ թաքցնենք մեր տիրոջից. մեր ունեցած փողն ու անասունները արդեն քեզ ենք տվել: Բացի մեր անձից ու մեր հողերից՝ ուրիշ էլ ոչինչ չի մնացել, որ տանք մեր տիրոջը: 19  Մի՞թե կթողնես, որ մենք աչքիդ առաջ սովից մեռնենք, ու մեր երկիրը կործանվի: Գնիր մեզ ու մեր հողերը և դրա դիմաց մեզ ուտելիք տուր: Մենք փարավոնի ստրուկները կլինենք, մեր հողերն էլ նրան կպատկանեն: Ցանելու սերմ տուր մեզ, որ չմեռնենք, ու մեր երկիրը չամայանա»: 20  Այսպիսով՝ Հովսեփը եգիպտացիների բոլոր հողերը գնեց փարավոնի համար, որովհետև դաժան սովի պատճառով բոլոր եգիպտացիները վաճառեցին իրենց արտերը: Այդպես երկիրը փարավոնինը դարձավ: 21  Հետո ողջ Եգիպտոսում Հովսեփը գյուղաբնակ ժողովրդին տեղափոխեց քաղաքներ:+ 22  Նա միայն քրմերի հողատարածքները չգնեց:+ Բանն այն է, որ քրմերը իրենց մթերաբաժինը փարավոնից էին ստանում և դրանով էին ապրում: Ուստի նրանք չվաճառեցին իրենց հողատարածքները: 23  Այնուհետև Հովսեփը ժողովրդին ասաց. «Հիմա, երբ ձեզ ու ձեր երկիրը գնել եմ փարավոնի համար, ես ձեզ սերմ կտամ, որ ցանեք արտերում: 24  Երբ այն բերք տա, դրա հինգերորդ մասը կտաք փարավոնին,+ իսկ մնացած չորս մասերը ձերը կլինեն որպես սերմացու, նաև որպես ուտելիք՝ ձեզ, ձեր երեխաների ու ձեր տանն ապրող մյուս մարդկանց համար»: 25  Նրանք էլ ասացին. «Դու փրկեցիր մեր կյանքը:+ Եթե քեզ հաճելի է, տե՛ր, մենք փարավոնի ստրուկները կդառնանք»:+ 26  Հովսեփը հրամանագիր արձակեց, ըստ որի՝ բերքի հինգերորդ մասը պետք է տրվեր փարավոնին. այդ հրամանագիրը առ այսօր ուժի մեջ է Եգիպտոսի ողջ տարածքում: Միայն քրմերի հողատարածքները չդարձան փարավոնինը:+ 27  Իսրայելի գերդաստանն ապրում էր Եգիպտոսում՝ Գեսեմ երկրում:+ Նրանք բնակություն հաստատեցին այնտեղ, զավակներ ունեցան և անչափ շատացան:+ 28  Հակոբը Եգիպտոսում ապրեց 17 տարի: Ընդհանուր հաշվով նա 147 տարի ապրեց:+ 29  Երբ Իսրայելը զգաց, որ իր մահը մոտ է,+ կանչեց իր որդուն՝ Հովսեփին, ու ասաց. «Եթե ինձ բարիք ես կամենում, խնդրում եմ, ձեռքդ ազդրիս տակ դիր* ու երդվիր, որ սեր* ու հավատարմություն ցույց կտաս իմ հանդեպ. խնդրում եմ, ինձ Եգիպտոսում չթաղես:+ 30  Երբ մահանամ,* տար ինձ Եգիպտոսից և հայրերիս գերեզմանում թաղիր»:+ Հովսեփը պատասխանեց. «Ես կանեմ ճիշտ այնպես, ինչպես որ ասացիր»: 31  Հակոբն ասաց. «Երդվի՛ր»: Նա էլ երդվեց:+ Այնուհետև Իսրայելը, մահճակալի գլխատեղի մոտ նստած, խոնարհվեց Աստծու առաջ:+

Ծանոթագրություններ

Կամ՝ «պանդխտության», «ժամանակավոր բնակության»:
Ըստ երևույթին, Ռամսեսը կա՛մ շրջան էր Գեսեմում, կա՛մ Գեսեմի մեկ այլ անվանումն էր:
Բռց.՝ «հացով»:
Բռց.՝ «հաց»:
Ըստ ամենայնի, հին ժամանակներում սա երդումը հաստատելու ձև էր:
Բառարանում տես «Հավատարիմ սեր»:
Կամ՝ «ննջեմ իմ հայրերի հետ»: