Ծննդոց 49։1-33

  • Մահից առաջ Հակոբի ասած մարգարեությունը (1-28)

    • Սելովը սերելու է Հուդայից (10)

  • Հակոբը հրահանգներ է տալիս իր թաղման վերաբերյալ (29-32)

  • Հակոբի մահը (33)

49  Հակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Մեկտե՛ղ հավաքվեք, որ ասեմ, թե ձեզ ինչ է լինելու ապագայում:*  Հավաքվե՛ք և լսե՛ք, ո՛վ Հակոբի որդիներ, լսե՛ք Իսրայելին՝ ձեր հորը:  Ռուբե՛ն,+ դու իմ առաջնեկն ես,+ իմ ուժն ու իմ առնականության* առաջին պտուղը, որ գերազանց էիր պատվականությամբ և զորությամբ:  Բայց դու այլևս գերազանց չես լինի, քանի որ փոթորկուն ջրերի պես անսանձ ես և քո հոր անկողինը անարգել ես:+ Դու պղծել ես իմ մահիճը: Այո՛, նա հենց այդպես էլ արել է:  Շմավոնն ու Ղևին եղբայրներ են:+ Նրանք իրենց զենքերը բռնության ու սպանդի գործիքներ են դարձրել:+  Նրանց հետ մի՛ ընկերակցիր, ո՛վ իմ հոգի:* Թող իմ անունը* չկապվի նրանց խմբի հետ, որովհետև իրենց բարկությամբ մարդկանց սպանեցին+ և իրենց հաճույքի համար ցլերի ջլեր կտրեցին:  Անիծյա՛լ լինի նրանց բարկությունը, որովհետև դաժան է, և նրանց ցասումը, որովհետև անգութ է:+ Նրանց բաժան-բաժան կանեմ Հակոբի երկրում և կցրեմ Իսրայելում:+  Իսկ քեզ, Հուդա՛,+ եղբայրներդ կգովեն:+ Դու թշնամիներիդ վզից կբռնես:+ Քո հոր որդիները կխոնարհվեն քո առաջ:+  Հուդան առյուծի ձագ է:+ Որդի՛ս, դու որս կուտես ու վեր կկենաս: Դու կպառկես գետնին ու կմեկնվես առյուծի պես: Ո՞վ կհամարձակվի վրդովել այդ առյուծին: 10  Գավազանը* չի հեռանա Հուդայից,+ ոչ էլ ղեկավարի ցուպը՝* նրա ոտքերի մոտից,* մինչև որ գա Սելովը՝*+ նա, ում կհնազանդվեն ժողովուրդները:+ 11  Նա իր էշը կկապի խաղողի վազին, իր քուռակը՝ ընտիր որթատունկին և իր հագուստը գինու մեջ կլվանա, իր վերնահագուստը՝ խաղողի արյան մեջ: 12  Գինուց նրա աչքերը մուգ կարմիր կդառնան, կաթից նրա ատամները կսպիտակեն: 13  Զաբուղոնը+ ծովի ափին կբնակվի՝ ծովեզրին,+ որտեղ նավերը խարիսխ են գցում: Նրա հեռավոր սահմանը կձգվի դեպի Սիդոն:+ 14  Իսաքարը+ պնդոսկր էշ է, որ պառկում է հանգիստ առնելու՝ թամբին ամրացված երկու բեռներն իր մեջքին: 15  Նա կտեսնի, որ իր բնակության վայրը լավն է, երկիրը՝ հաճելի: Իր մեջքը* կծռի, որ բեռ կրի, և պատրաստ կլինի ստրուկի պես ծանր աշխատելու: 16  Դանը՝+ որպես Իսրայելի ցեղերից մեկը, կդատի ժողովրդին:+ 17  Թող Դանը օձ լինի ճամփեզրին, եղջերավոր օձ՝ արահետի մոտ, որը խայթում է ձիու ոտքը,* այնպես որ նա ցած է գցում հեծյալին:+ 18  Այդուհանդերձ, ես կսպասեմ, որ դո՛ւ փրկություն տաս, ո՛վ Եհովա: 19  Գադի+ վրա հրոսակախումբ* կհարձակվի, բայց նա կրնկակոխ կհետապնդի նրանց:+ 20  Ասերի+ հացը* առատ* կլինի, և նա արքայավայել ուտելիք կմատակարարի:+ 21  Նեփթաղիմը+ թեթևասլաց եղնիկ է: Նա վայելուչ խոսքեր է ասում:+ 22  Հովսեփը+ պտղաշատ ծառի ճյուղ է՝ աղբյուրի մոտ աճող պտղաշատ ծառի: Նա* իր շիվերը տարածում է պարսպից այն կողմ: 23  Աղեղնավորները նեղում էին նրան և նետահարում, նրանք թշնամանք էին տածում նրա նկատմամբ:+ 24  Բայց նա իր աղեղը տեղում պահեց,+ նրա ձեռքերը մնացին զորեղ ու ճկուն:+ Եվ դա Հակոբի հզորի շնորհիվ էր՝ հովվի, Իսրայելի ժայռի: 25  Նա* իր հոր Աստծուց է, ով կօգնի նրան: Նա Ամենակարողի հետ է, ով կօրհնի նրան՝ տալով օրհնություններ երկնքից, օրհնություններ՝ երկրի ընդերքից,+ կօրհնի՝ տալով կաթով լեցուն կրծքեր և պտղաբեր արգանդ: 26  Նրա հոր օրհնությունները կգերազանցեն հավերժական լեռների բարիքները և հավիտենական բլուրների ցանկալի բաները:+ Այդ օրհնությունները շարունակ կմնան Հովսեփի գլխին՝ նրա գլխին,* ով առանձնացվել է իր եղբայրներից:+ 27  Բենիամինը+ գայլի պես կպատառոտի իր որսը:+ Առավոտյան նա կուտի իր որսը, իսկ երեկոյան կբաժանի իր վերցրած ավարը»:+ 28  Այս մարդկանցից առաջ եկան Իսրայելի 12 ցեղերը, և ահա այն ամենը, ինչ նրանց հայրն ասաց նրանց օրհնելիս: Նա յուրաքանչյուրին տվեց իրեն հասանելիք օրհնությունը:+ 29  Դրանից հետո նա իր որդիներին պատվիրեց. «Ես շուտով կմահանամ:*+ Ինձ իմ հայրերի հետ թաղեք՝ քետացի Եփրոնի արտում գտնվող քարայրում՝+ 30  այն քարայրում, որը Քանանի երկրում է՝ Մամբրեի դիմաց գտնվող Մաքփելայի արտում: Դա այն արտն է, որն Աբրահամը քետացի Եփրոնից գնեց որպես սեփական հողակտոր՝ գերեզմանի համար: 31  Այնտեղ թաղված են Աբրահամն ու նրա կին Սառան:+ Այնտեղ են թաղված նաև Իսահակն+ ու նրա կին Ռեբեկան, և այնտեղ ես թաղեցի Լիային: 32  Այդ արտը և դրա մեջ եղող քարայրը գնվել են Քետի որդիներից»:+ 33  Իր որդիներին այս պատվերները տալուց հետո Հակոբը ոտքերը բարձրացրեց, դրեց անկողնու վրա և իր վերջին շունչը տալով՝ միացավ իր նախահայրերին:*+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «օրերի վերջում»:
Կամ՝ «վերարտադրողական կարողության»:
Բառարանում տես «Հոգի»:
Կամ հնարավոր է՝ «սիրտը»: Բռց.՝ «փառքը»:
Վերաբերում է թագավորական իշխանությանը:
Վերաբերում է հրամաններ տալու իշխանությանը:
Բռց.՝ «ոտքերի մեջտեղից»:
Նշանակում է «նա, որինն է», «նա, որին պատկանում է»:
Բռց.՝ «ուսը»:
Բռց.՝ «կրունկները»:
Թալանելու նպատակով արշավանքի դուրս եկած զինված մարդկանց խումբ:
Կամ՝ «ուտելիքը»:
Բռց.՝ «ճարպոտ»:
Կարող է վերաբերել ծառին կամ ճյուղին:
Այսինքն՝ Հովսեփը:
Բռց.՝ «գլխի գագաթին»:
Բռց.՝ «կմիանամ իմ ժողովրդին»: Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:
Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է: