Ծննդոց 8։1-22

  • Երկիրը ողողած ջրերը նվազում են (1-14)

    • Նոյը մի աղավնի է բաց թողնում (8-12)

  • Դուրս են գալիս տապանից (15-19)

  • Աստծու խոստումը՝ կապված երկրի հետ (20-22)

8  Աստված ուշադրություն դարձրեց* Նոյին և բոլոր վայրի ու ընտանի կենդանիներին, որ նրա հետ տապանում էին.+ Աստված երկրի վրա քամի բերեց, ու ջրերը սկսեցին նվազել:  Երկնքի ահռելի ջրերի աղբյուրներն* ու երկնքի ջրարգելակները փակվեցին, և անձրևը դադարեց:*+  Ապա ջրերը սկսեցին աստիճանաբար նահանջել: Երբ 150 օրը լրացավ, ջրերը զգալիորեն նվազել էին:  Յոթերորդ ամսվա 17-րդ օրը տապանը հանգրվանեց Արարատի* լեռներում:  Ջրերը աստիճանաբար նվազում էին մինչև տասներորդ ամիսը, և տասներորդ ամսվա առաջին օրը լեռների գագաթները երևացին:+  Քառասուն օր անց Նոյը բացեց պատուհանը,+ որ շինել էր տապանի համար,  և մի ագռավ բաց թողեց: Այն թռչում ու հետ էր գալիս մինչև գետնի չորանալը:  Որոշ ժամանակ անց Նոյը մի աղավնի բաց թողեց, որ տեսնի՝ երկրի վրայից ջրերը նահանջել են, թե ոչ:  Աղավնին նստելու տեղ* չգտավ, քանի որ ողջ երկիրը դեռ ծածկված էր ջրով,+ ուստի վերադարձավ Նոյի մոտ՝ տապան: Նոյը դուրս հանեց ձեռքը, վերցրեց աղավնուն և ներս բերեց: 10  Նա յոթ օր սպասեց և աղավնուն կրկին տապանից բաց թողեց: 11  Իրիկնադեմին աղավնին եկավ Նոյի մոտ, և նա տեսավ, որ դրա կտուցին ձիթենու նոր պոկած տերև կա: Այդպես Նոյն իմացավ, որ ջրերը նահանջել են երկրի վրայից:+ 12  Նա ևս յոթ օր սպասեց, ապա դուրս թողեց աղավնուն, բայց այն այլևս չվերադարձավ նրա մոտ: 13  Նոյի կյանքի 601-րդ տարում՝+ առաջին ամսվա առաջին օրը, ջրերն արդեն քաշվել էին երկրի մակերեսից: Նոյը բացեց տապանի ծածկը և տեսավ, որ գետինը սկսել էր չորանալ: 14  Իսկ երկրորդ ամսվա 27-րդ օրը երկրի մակերևույթն արդեն ամբողջությամբ չորացել էր: 15  Աստված Նոյին ասաց. 16  «Դուրս եկ տապանից, քեզ հետ՝ նաև կինդ, որդիներդ և նրանց կանայք:+ 17  Դուրս բեր բոլոր կենդանի արարածներին՝+ թևավոր արարածներին, ընտանի ու վայրի կենդանիներին և երկրի բոլոր զեռուններին,* որպեսզի նրանք սերունդ տան, շատանան ու լցնեն երկիրը»:+ 18  Ուստի Նոյը դուրս եկավ, իր հետ՝ նաև իր որդիները,+ կինը և որդիների կանայք: 19  Բոլոր կենդանի արարածները՝ բոլոր զեռունները, թևավոր արարածները և ցամաքային կենդանիները, խումբ առ խումբ* դուրս եկան տապանից:+ 20  Հետո Նոյը զոհասեղան շինեց+ Եհովայի համար, վերցրեց բոլոր մաքուր կենդանիներից ու բոլոր մաքուր թռչուններից+ և ողջակեզներ մատուցեց զոհասեղանի վրա:+ 21  Եհովան դրանց հաճելի* բույրն առավ, ուստի Եհովան իր մտքում* ասաց. «Մարդու պատճառով այլևս երբեք չեմ անիծի երկիրը,*+ որովհետև մարդու սիրտն իր մանկությունից հակված է դեպի չարը,+ և այլևս երբեք չեմ կործանի բոլոր կենդանի արարածներին, ինչպես որ արեցի:+ 22  Այսուհետ երկրի վրա ցանքն ու բերքահավաքը, ցուրտն ու շոգը, ամառն ու ձմեռը, ցերեկն ու գիշերը երբեք չեն դադարի»:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «հիշեց»:
Բռց.՝ «Ջրերի հսկայական անդունդի աղբյուրները»:
Կամ՝ «դադարեցվեց»:
Աստվածաշնչում «Արարատ» անունը վերաբերում է լեռնային շրջանին:
Կամ՝ «ոտք դնելու տեղ»:
Եբր. բառը, ըստ ամենայնի, վերաբերում է սողուններին և կենդանիների այլ տեսակների, որ ներառված չեն նշված մյուս խմբերում:
Բռց.՝ «ըստ իրենց ընտանիքների»:
Կամ՝ «խաղաղեցնող»: Բռց.՝ «հանգստացնող»:
Բռց.՝ «սրտում»:
Կամ՝ «չարիք չեմ բերի երկրի վրա»: